Բանաձեւ Ադրբեջանի դեմ, Հրայր Թովմասյանի անվան հիշատակում եւ հայկական պատվիրակության աննախադեպ հաջողություն ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը շարունակում է ընթանալ բուռն քննարկումների եւ բանավեճերի մթնոլորտում: Երեկ 2 եւ ավելի ժամ տեւած քննարկումից հետո 83 կողմ, 27 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով Վեհաժողովում ընդունվել է «Քաղբանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում» խորագրով զեկույցը: Դեմ են քվեարկել Ադրբեջանի, Թուրքիայի, ՌԴ  եւ մի քանի այլ պատվիրակներ:

Ադրբեջանում հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությանը վերաբերող զեկույցը ներկայացրել էր իսլանդացի պատգամավոր, լրագրող Թորհիլդուր Սուննան: Զեկույցի քննարկման ժամանակ Հայաստանը ներկայացնող 4 պատգամավորներ հերթագրվել են, ինչը դուր չի եկել ադրբեջանցի պատգամավոր Սամեդ Սեյիդովին: Նա հարց է բարձրացրել, թե ինչու են հայ պատգամավորները հերթագրվել եւ խոսում այդ թեմայով: Սեյիդովին արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը.

«Մենք պետք է գիտակցենք, որ մենք ուղղակի չենք խոսում ձերբակալված մարդկանց ցուցակի մասին,  մենք խոսում ենք մարդկային կյանքների մասին, որոնք կործանվել են անարդարության պատճառով, որովհետեւ այդ մարդիկ բարձրաձայնել են Ադրբեջանի կոռումպացված եւ ավտորիտար վարչակարգի կողմից իրականացվող անարդարության մասին: Իմ ադրբեջանցի գործընկեր պարոն Սեյիդովը հարցնում է՝ ինչու՞ են հայ պատվիրակները գրանցվել եւ խոսում այս թեմայով: Պատասխանը շատ պարզ է, պարոն Սեյիդով. ժողովրդավարությունները չեն պատերազմում միմյանց դեմ, քանի որ ժողովրդավարական եւ բաց հասարակությունում նույնիսկ ամենախնդրահարույց հարցերի մասին խոսում են եւ քննարկում: Ինչն, իհարկե, չի կարելի ասել մեր հարեւան Ադրբեջանի դեպքում: Եթե Եվրոպայի Խորհուրդը ցանկանում է կանխել հակամարտությունները, ապա այն պետք է համառորեն կանգնի ի պաշտպանություն ժողովրդավարական արժեքների»,-նշել է նա:

Անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորների հայտարարություններին, թե իրենց երկրում հիմա փոփոխություններ են սկսվում, Հայրապետյանն ընդգծել է.

«Հիմա իմ ադրբեջանցի գործընկերները խոսում են Ադրբեջանում ընթացող այսպես կոչված բարեփոխումներից եւ փոփոխություններից, արտահերթ խորհրդարանական ընտրություններից, որի միջոցով խոստանում են բերել երիտասարդությունը խորհրդարան, բայց իրականում մենք ընդամենը ականատես ենք լինում ոչ թե քաղաքականության փոփոխության, այլ ընդամենը դեմքերի փոփոխության, քանի որ ձեւական եւ իմիտացված ռեֆորմերը ավտորիտարիզմը չեն դարձնելու ժողովրդավարություն»:

Հայկական պատվիրակությունից ելույթի համար հերթագրվել էին նաեւ Վլադիմիր Վարդանյանը, Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Վլադիմիր Վարդանյանը մասնավորապես ընդգծել է, որ թեեւ դեռ 2001-ին ԵԽ-ին անդամակցելիս Ադրբեջանը ստանձնել է քաղբանտարկյալների խնդիրը լուծելու հանձնառություն, սակայն մինչ օրս այդ խնդիրը չի լուծվում:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նկատել է, որ «տարիներ շարունակ Ադրբեջանն իր խավիարակեր լոբբիստների միջոցով փորձել է տապալել Բաքվի քիմքին անհաճո զեկույցները»: Պատգամավորը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ում ստեղծված անկախ հետաքննող մարմինը, որը քննում է «Ադրբեջանական լվացքատան» ողջ կոռուպցիոն սխեման, կբացահայտի խավիարակիրների ամբողջ հետագիրծը։ Զոհրաբյանը, անդրադառնալով Ադրբեջանում ժողովրդավարության խնդրին, մեջբերել է Ալիեւին, որը հայտարարել է, թե ժողովրդավարությունը խնձոր չէ, որ գնաս շուկա եւ հեշտությամբ գնես։

Ելույթներ են ունեցել նաեւ այլ պետությունների ներկայացուցիչները. հույն պատվիրակ Գեորգիոս Կարտուկալոսը հայտարարել է, թե Վեհաժողովը բավարար երաշխիքներ չի ստացել, որ Ադրբեջանում փորձում են լուծել եղած խնդիրները:

Այս ելույթներից հետո ադրբեջանցիների պատգամավորները փորձել են հակադարձել՝ նշելով, որ շատ հաճախ չափազանցվում է Ադրբեջանում տիրող իրավիճակը:

«Ադրբեջանը երբեք չի ընդունի այս մոտեցումը, որ փորձում են մեր երկրին վարկաբեկել: Տեսեք, հերթագրվածների մեծամասնությունը հայկական պատվիրակության անդամներն են: Մի երկրի, որտեղ երկրի ՍԴ նախագահի դեմ քրեական գործ է հարուցված»,- իր ելույթում ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը:

Ի պատասխան հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ասել է, թե հասկանում է Սամադ Սեիդովի անհանգստությունը. «Այո մենք հերթագրվել ենք ելույթների համար, այո մենք անհանգստացած ենք Ադրբեջանում տիրող իրավիճակով, այո, մենք ուզում ենք ժողովրդավար Ադրբեջան, այո, մենք ուզում ենք ժողովրդավար Հարավային Կովկաս, իսկ դա տեղի չի ունենա, եթե Ադրբեջանը չդառնա ժողովրդավար»:

Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը մեկնարկել է հունվարի 21-ին: Մինչ Ադրբեջանի մասին զեկույցի քննարկումը զրուցել ենք հայկական պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի հետ.

- Տիկին Հայրապետյան, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը ընթանում է բավական թեժ մթնոլորտում։ Նախ ձեր ելույթը Բաքվի ջարդերի թեմայով, ապա նաեւ մամուլի ազատության մասին զեկույցը, որի ընթացքում Ադրբեջանում մամուլի ազատության վիճակի մասին քննադատությունները ադրբեջանցի զեկուցողին այնքան բորբոքեցին, որ նա Հայաստանում լրագրողների (մասնավորապես Սիսակ Գաբրիելյանի) նկատմամբ ճնշումների վերաբերյալ հնացած տեղեկատվություն հրապարակեց։ Երեկ էլ բուռն է ընթացել Ռուսաստանի հարցով քննարկումը, ուկրաինացի պատվիրակները հարվածել են սեղաններին, գոռացել․․․Դուք, որպես Հայաստանի պատվիրակ, ինչպե՞ս եք գնահատում այս նստաշրջանի աշխատանքը, Հայաստանի համար ի՞նչ շահեկան եւ ոչ շահեկան իրողություններ կան։

-ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը աչքի է ընկնում հետաքրքիր քննարկումներով, եւ, իհարկե, ադրբեջանական պատվիրակների ստահոդ մեղադրանքները չպետք է մնան անպատասխան: Բաքվի ջարդերի վերաբերյալ իմ ելույթում ես ցանկանում էի շեշտել Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականության եւ քարոզչության անդառնալի եւ վտանգավոր հետեւանքներն ու ինչպես նաեւ դրա շարունակականությունը մեր օրերում:

Նշեմ նաեւ, որ իմ համոզմամբ, Եվրոպայի Խորհուրդը չի կարող անտարբեր մնալ նման իր անդամ երկրի տարածքում՝ Ադրբեջանում առկա քսենոֆոբիկ դրսեւորումների հանդեպ:

- Ըստ ձեզ Ադրբեջանի պատվիրակն իրո՞ք տեղեկացված չէր, որ Սիսակ Գաբրիելյանն արդեն պատգամավոր է, երբ խոսում էր լրագրողի նկատմամբ ճնշումների մասին:

-Դժվարանում եմ ասել, բայց շատ հնարավոր է տեղյակ չէր կամ միգուցե կարծում էր, որ պատասխան չի ստանա: Սակայն պարոն Մարուքյանը թարմացրեց ադրբեջանցի պատվիրակի տեղեկությունը եւ շեշտեց, թե որքան սուտ տեղեկություններ են նրանք փորձում տարածել:

-Մեր պատվիրակներից Վլադիմիր Վարդանյանը երեկ ընտրվեց ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ։ Ավելի վաղ Էդմոն Մարուքյանը ընտրվել էր Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ , Վլադիմիր Վարդանյանը նույն հանձնաժողովի ներկայացուցիչ Վենետիկի հանձնաժողովում, իսկ Հովհաննես Իգիթյանը ԵԽԽՎ-ում ամենամեծ խմբերից մեկի՝ ALDE-ի փոխնախագահ։ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ԵԱԺԴ (ALDE) խմբակցության փոխնախագահ։ Սա աննախադե՞պ ակտիվություն է մեր պատվիրակների կողմից։

- Նշեմ եւս մեկ լավ նորություն, այսօր մեր պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանն էլ ընտրվեց ԵԽԽՎ Մեդիայի եւ տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ: Այո, սրանք իսկապես աննախադեպ հաջողություններ են եւ մեր պատվիրակների ակտիվության արդյունք են: Հիշեցնեմ նաեւ, որ պատվիրակությունը դեռեւս ընդամենը մեկ տարի է, ինչ ակտիվություն է դրսեւորում, վստահ եմ՝ դեռ բազմաթիվ հաջողություններ ենք գրանցելու մեր աշխատանքի եւ ջանքերի շնորհիվ:

- Ի՞նչ կարող են տալ այս պաշտոնները Հայաստանին։ Ընդհանրապես այդ ամբիոնը ձեր տեսանկյունից ինչո՞վ է կարեւոր։

- Նախեառաջ այս պաշտոնները հնարավորություն են տալիս էլ ավելի ընդլայնել մեր կապերի շրջանակը, ստեղծում բազմաթիվ նոր առիթներ, նաեւ օգնում մեզ ոչ պաշտոնական շփումների միջոցով ընդարձակել հայերի բարեկամ պատգամավորների թիվը: Հիշեցնեմ, որ ԵԽԽՎ բանաձեւերը ունեն բացառապես խորհրդատվական բնույթ, բայց այստեղ մեր ասելիքը եւ իմիջը կարեւոր են ՀՀ-ի համար, եւ մենք անում ենք առավելագույնը մեր ուղերձները հավուր պատշաճի տեղ հասցնելու համար:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն ավարտվում է հունվարի 31-ին: Հայկական պատվիրակությունը, ըստ Տաթեւիկ Հայրապետյանի, Երեւան կվերադառնա շաբաթ օրը:

Տպել
16761 դիտում

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ