Անմեղության կանխավարկածի հովհարային պաշտպանները

Եթե մի կողմ դնենք քաղաքական նրբերանգներն ու գեղեցիկ ձեւակերպումները, ապա մեծ հաշվով՝ Հայաստանում հիմնական «կռիվը» հետեւյալն է. իշխանությունները պնդում են, որ օրենքի առջեւ բոլորը պիտի հավասար լինեն՝ անկախ քաղաքական նպատակահարմարությունից, իսկ ընդդիմախոսները կողմ են երկակի ստանդարտների կիրառմանը։ Ոչ միայն կողմ են, այլեւ իրենց սանձազերծած քարոզչական պատերազմում բացահայտորեն երկակի ստանդարտներ են կիրառում։

Միայն մի օրինակ բերենք։ Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր պատրաստել մի քրեական գործի մասին, որով անցնում էր նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, եւ ընդդիմադիր քարոզչամեքենան իսկույն ահավոր աղմուկ էր բարձրացրել, թե դա իշխանությունների կողմից բացահայտ ճնշում է, բա ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը, չէ՞ որ մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը հաստատված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով... Այդ նույն աղմուկ բարձրացնողներն, ի դեպ, օրեր շարունակ կոկորդ էին պատռում, թե ոստիկանության ղեկավարությունը, կատարելով Նիկոլ Փաշինյանի հրահանգը, ապօրինաբար բերման է ենթարկել ընդդիմության մի քանի ակտիվիստների։ Ուշադրություն դարձրեք՝ ինչ-որ մեկի նկատմամբ ոստիկանական ապօրինություն թույլ տալը քրեական հանցանք է, նման հրահանգ տալը՝ նույնպես, այսինքն՝ այդ կոկորդ պատռողները հրապարակավ կոնկրետ մարդկանց մեղադրում են հանցանք կատարելու մեջ։ Ներողություն, իսկ ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը, ինչ է, դատարանով ապացուցվե՞լ է, որ ոստիկանությունն ապօրինի գործողություններ է կատարել, կամ փաստե՞ր կան, որ վարչապետ Փաշինյանն է ոստիկաններին ինչ-որ հրահանգներ տվել։ Թե՞ անմեղության կանխավարկածը միայն ու միայն նախկինների ու նրանց աջակիցների վրա է տարածվում, իսկ մյուսներին ինչ հանցանքի մեջ ասես՝ կարելի է մեղադրել։

Երկակի ստանդարտների կիրառման մասին է խոսում նաեւ այն, որ իշխանություններին անմեղության կանխավարկածը չհարգելու մեջ մեղադրողներն անպայման շեշտում են, որ Հանրային հեռուստաընկերությունը հարկատուների միջոցներով է գործում եւ պարտավոր է անաչառ լինել։ Միանգամայն ճիշտ է։ Ճիշտ է նաեւ այն, որ Սահմանադրական դատարանն էլ է շարքային հարկատուների հաշվին գործում, Հրայր Թովմասյանի աշխատավարձն էլ այդ նույն շարքային քաղաքացիներն են վճարում, եւ նրանք իրավունք ունեն ակնկալել, որ ՍԴ-ն անաչառ կլինի (եւ ոչ թե քաղաքական գործիք կդառնա ռեւանշի ձգտող նախկինների ձեռքին, որոնց առաջին դեմքերի դեմ, ի դեպ հարուցված շատ լուրջ քրեական գործեր կան)։ Ի դեպ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահական թոշակն էլ են շարքային հարկատուները վճարում, այդ թվում՝ նաեւ մարտի 1-ի զոհերի հարազատները, իսկ նա գուցե հենց այդ միջոցներով է պիցցա ուղարկում իր ազատ արձակումը պահանջողներին, բայց սա՝ իմիջիայլոց։ Էականն այն է, որ անմեղության կանխավարկածի հովհարային պաշտպանները իշխանությունների հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց առաջ ճիշտ կանեին իրավապահներից պահանջեին անհապաղ պատասխանատվության ենթարկել իրենց՝ պարբերաբար իշխանություններին զրպարտելու, նրանց հասցեին անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելու, անմեղության կանխավարկածը չհարգելու եւ այլնի համար։ Եթե այդպես չեն վարվում, ուրեմն ոչ թե «իրավապաշտպաններ» են, այլ սովորական վարձկաններ, ու նրանց բարձրացրած աղմուկը գրոշի արժեք չունի։

Հ. Գ. Իսկ ամենազավեշտալին այն է, որ սրանք խոսում են 37 թվին հատուկ բռնաճնշումների մասին, հետո տեսախցիկների առջեւ պետության ղեկավարին հայհոյում ամենավերջին խոսքերով, հետո մի երկու ժամ մնում ոստիկանությունում, դուրս գալիս եւ ասուլիս հրավիրում՝ ի պաշտպանություն նրա, ում ընդամենը բարեւելու համար սրճարանում ծեծելով մարդ են սպանել։ Փաստորեն պիցցան կարող է նաեւ հոգեմետ ազդեցություն ունենալ։

Տպել
4212 դիտում

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց