Տարակուսելի, անիրատեսական. ՀՔԾ-ն Գեւորգ Կոստանյանի առաջարկը համարում է քննությանը չներկայանալու հերթական պատրվակ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Գևորգ Կոստանյանի կողմից այսօր լրատվամիջոցներով տարածված հայտարարությանը:

«Հարկ ենք համարում հայտնել, որ նա «Մարտի 1»-ի քրեական գործով ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իսկ նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, համաձայն որոնց` մեղադրյալի, տվյալ դեպքում` Գ. Կոստանյանի կամ նրա պաշտպանի  խնդրանքը` ուղղված վարույթն իրականացնող մարմնին, պետք է ունենա միջնորդության ձև, որը, դատավարական ընթացակարգերին համապատասխան ներկայացնելու դեպքում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի վարույթն իրականացնող մարմնի կողմից:  Այսինքն` առնվազն տարակուսելի է, որ ժամանակին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Գ. Կոստանյանը հանդես է գալիս քրեական գործի վերաբերյալ հրապարակային քննարկում կազմակերպելու անիրատեսական առաջարկով, ինչը կարող ենք գնահատել որպես քննությանը չներկայանալու հերթական պատրվակ»,- մասնավորապես նշվում է հաղորդագրությունում:

Ինչ վերաբերում է Գ. Կոստանյանի այն հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել իր ունեցած տեղեկատվությամբ աջակցել  «Մարտի 1»-ի գործով 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտմանը, ՀՔԾ-ից հայտնում են, որ նման հնարավորություն Գ. Կոստանյանն արդեն իսկ ունեցել է քրեական գործով որպես վկա հարցաքննության ժամանակ:

«Չնայած դրան` եթե նա իսկապես ազնիվ է քրեական գործի նախաքննությանն աջակցելու իր նպատակներում, ապա Հատուկ քննչական ծառայությունը կրկին կոչ է անում վերջինիս ներկայանալ և իր ունեցած տեղեկությունները հայտնել նախաքննական մարմնին օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում, այլ ոչ թե հրապարակային ելույթներով և հայտարարություններով»,- ասվում է հաղորդագրությունում:     

Հիշեցնենք, որ 2019-ի նոյեմբերի վերջին Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու եւ մեղադրանք առաջադրելու համար:

Կոստանյանն այդպես էլ չներկայացավ ՀՔԾ, ինչից հետո նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում եւ միջնորդություն ներկայացվեց դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

ՀՔԾ-ն առ այսօր չի տեղեկացրել, թե Կոստանյանը ՀՀ Քրեական օրենսգրքի որ հոդվածներով է ներգրավվել որպես մեղադրյալ:

Մինչդեռ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այսօր հայտարարություն է տարածել, որում նշել է, թե պատրաստ է վաղը եւեթ վերադառնալ (Կոստանյանը դասավանդում է ՌԴ դատախազության ակադեմիայում) եւ  պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին՝ իր նշած պայմանների բավարարման դեպքում:

Կոստանյանի մի քանի էջանոց պայմանները վերաբերում են հարցաքննության հրապարակային բնույթի ապահովմանը: Ընդ որում, նա առաջարկում է այդ քննարկումը կազմակերպել ՀՀ վարչապետի մոտ, ՀՔԾ պետի, գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների, միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ: Բացի այդ, նա պնդում է նաեւ, որ հրապարակային քննարկմանը հրավիրվեն եւ մասնակցեն ՀՀ-ում ԵԽ եւ ԵՄ ներկայացուցիչները եւ այլ դեսպաններ` շեշտելով, որ եթե բերվի գեթ մեկ ապացույց, որ ինքը օրենք է խախտել, ապա պատրաստ է անգամ կալանավորման:

«Թեեւ ես կողմնակից չեմ քրեական գործերը հրապարակայնորեն քննարկելուն, այնուամենայնիվ, հարցերին հրապարակային պատասխանելու իմ պահանջը պայմանավորված է երկու հիմնական պատճառով՝

  1. Մարտի 1-ի գործի հասարակական քննարկումը ընդգծված եւ միակողմանի հրապարակայնությամբ, այդ թվում՝ միջազգային հարթակներում եւ տարբեր երկրների դեսպանների մակարդակով,
  2. իրավապահ մարմինների ներկայիս գործելաոճով: Իրավապահ մարմինները ԶԼՄ-ներով, առանց որեւէ հիմնավորում ունենալու, հրապարակում են մեղադրանք առաջադրելու որոշումներ եւ այլ դատավարական փաստաթղթեր, իսկ իշխանական լրատվամիջոցները բացառապես միակողմանի լուսաբանելու միջոցով հասարակության մոտ ստեղծում են կոնկրետ մարդկանց մեղավորության տպավորություն, պատրանք՝ թաքցնելով իրական հանգամանքները, ինչը եղավ նաեւ իմ դեպքում»,- տարածած հայտարարությունում ընդգծել է Կոստանյանը:

Ընդգծենք, սակայն, որ մենք բազմիցս փորձել ենք կապ հաստատել Գեւորգ Կոստանյանի հետ, լսել նրա տեսակետը, սակայն նա չի ցանկացել պատասխանել մեր հարցերին: Փոխարենը այս ընթացքում մի քանի անգամ հրապարակվել են Կոստանյանի հարցազրույցները «168 ժամ»-ին, «Հրապարակ»-ին եւ այլ լրատվամիջոցների:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հրապարակային հարցաքննության ընթացքում նախաքննական գաղտնիք կարող  բացահայտվել՝ Կոստանյանը նշել է, որ այս հարցով նախաքննության գաղտնիք այլեւս չկա, քանի որ ՀՔԾ հաղորդագրությամբ հրապարակվել են ոչ միայն գործի հանգամանքները, այլեւ՝ անգամ վկաների անունները եւ իրենց ցուցմունքները՝ ըստ էության: Այս դեպքում Կոստանյանը նկատի ունի ՀՔԾ-ի կողմից 2019 թ. սեպտեմբերի 25-ին տարածած հաղորդագրությունը, որում բազմիցս շոշափվում էր Գեւորգ Կոստանյանի անունը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը:

ՀՔԾ հաղորդագրությունում մասնավորապես նշվում էր, որ 2008 թվականի մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում «Գեւորգ Կոստանյանն ու Գեւորգ Մհերյանն այցելել են Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ եւ ոստիկանության կողմից 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին «Ազատության» հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել «Տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր: 

Տպել
2649 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է