Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում դատարանը որոշեց դատական սանկցիա կիրառել ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի եւ Վարդգես Գեւորգյանի, ինչպես նաեւ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի, Արամ Վարդեւանյանի, Հովհաննես Խուդոյանի եւ Ռուբեն Սահակյանի նկատմամբ:

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստը չէր կայացել, քանի որ ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բոյկոտել էին այն՝ նիստին չներկայանալով: Ավելի վաղ ի նշան բողոքի՝ դատական նիստին չէր ներկայացել նաեւ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ինչի համար հետագայում նրա նկատմամբ սանկցիա կիրառվեց՝ նախազգուշացման տեսքով: Պաշտպանների բողոքի պատճառը տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի՝ նիստերից մեկում արված հետեւյալ հայտարարությունն էր.  «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը,  ու չփորձեն այլ երեւույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրին»: Պաշտպանները պնդում են, որ սա սպառնալիք է՝ ուղղված իրենց:

Սրանով պայմանավորված՝ այսօրվա նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանն անցնում է պաշտպանների վարքագծի քննարկմանը՝ նրանց արտահայտվելու հնարավորություն տալով:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իր չներկայանալը իր կարծիքի արտահայտման միակ ձեւն էր, որը դատավորն իրեն թողել էր. «Դատական նիստերից մեկում տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանի կողմից հնչեց արտահայտություն, որի իմաստը չհասկանալով՝ ես անձամբ առաջարկեցի պարզություն մտցնել: Դուք պարտավոր լինելով ապահովել դատավարության բնականոն ընթացքը, փոխանակ ինքներդ պարզեիք, թե նա ինչ նկատի ուներ, որից հետո որոշեք դա համարում եք սպառնալիք կամ առնվազն ատելության խոսք, թե՝ ոչ, որեւէ ձեւ չարձագանքեցիք դրան, եւ մեզ դիտողություն արեցիք: Երկու շաբաթ հետո նոր միայն հասկացաք, որ դա պետք էր պարզել: Եվ անցյալ դատական նիստին Դուք ինքներդ արդեն Ձեր կողմից փորձեցիք դա պարզել»: Ալումյանի խոսքով՝ դատավորը պիտի հաշվի առնի, որ բացի իրավունքներից ինքն ունի նաեւ պարտականություններ, եւ դրանից է նաեւ այն, որ գալով այս նիստին՝ ինքը ուրիշ բանով մտահոգված չլինի. «Մեր ֆրանսիահայ կոլեգան քանի նիստ է չի կարողանում գալ, որովհետեւ տեսնում է, թե ինչ է կատարվում, նա սովոր չէ այս ամենին, որ մեզ մոտ դատական նիստ է կոչվում»,- ամփոփեց Ալումյանը:

Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ պարզաբանեց, որ ինքը ներկա չի գտնվել իր անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով. «Հնչել է սպառնալիք, նիստից հետո այդ սպառնալիքը վերարտադրվել է լրագրողների հետ զրույցում, որին ավելացվել է պնդում, թե գուցե ոչ մենք, բայց Աստված կպատժի»: Ի հավելումն Հայկ Ալումյանի պնդումների՝ Արամ Օրբելյանն ասաց, որ պաշտպանները բացի իրավական եւ փաստական հանգամանքներից որեւէ այլ հանգամանքների, այդ թվում՝ այլ անձանց նկատմամբ նրբանկատ գտնվելու մասին չպիտի մտածեն: Խնդրում եմ դատարանին՝ այսուհետ սպառնալիքի ցանկացած ենթադրություն պարզել, նոր միայն վարույթը շարունակել:

Պաշտպան Ռուբեն Սահակյանը եւս նշեց, որ դատական նիստին չի ներկայացել նույն պատճառներով. «Այդ արտահայտությունը որպես սպառնալիք է ընկալվել նաեւ տուժողի իրավահաջորդ Քլոյանի կողմից, ով դրանից անմիջապես հետո ասաց, որ դա լեզվի սայթաքում էր»:

Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ հայտնեց, որ ինքը չի ներկայացել դատական նիստին, քանի որ չի ունեցել տեղեկություն, որ նշված օրը տեղի է ունենալու դատական նիստին, եւ ըստ նրա՝ խոսքը պարզապես այս դահլիճում հավաքվելու մասին չէ. «Դատական նիստը իրենից ենթադրում է դատավարության կանոնների պահպանման որոշակի գործընթաց, որը Ձեր կողմից խաթարվել է: Այն պահից, երբ ինքը նկատել է, թե որն է այդ պատշաճ ընթացակարգը, այսինքն՝ այսօրվանից, ներկայացել եմ դատական նիստին»: Հաշվի առնելով, որ իրենց բացակայությունը պայմանավորված է եղել նախագահող դատավորի՝ իրենց գնահատմամբ ոչ իրավաչափ գործողություններով՝ պաշտպանը դատավորին առաջարկեց իրենց նկատմամբ սանկցիա կիրառելու մասին մտածելիս մտածել նաեւ ինքնուրույն ԲԴԽ դիմելու եւ իր գործողություններին գնահատական տալու մասին:

Պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ հավելեց, որ ինքը երկու անգամ նիստի ընթացքում զրկվել էր արտահայտվելու իրավունքից, եւ այժմ օգտվում է իր լսված լինելու իրավունքից. «Տուժողի իրավահաջորդի կողմից հայտնած արտահայտությանը նախորդել էր Ձեր կողմից նրան նախազգուշացում տալը, եւ դրան հաջորդող գործողությունը լինելու էր նրան դատական նիստերից հեռացնելը, որը Դուք չարեցիք՝ պայմանավորված կողմնակալ վերաբերմունքով»: Նշված արտահայտությունը, ըստ Արամ Վարդեւանյանի, առնվազն ատելության խոսք էր եւ անհարգալից՝ իրենց նկատմամբ. «Եթե դատական սանկցիայի հիմք պիտի լինի դարեր փաստաբանների՝ դարերից եկող բոյկոտի իրավունքը, մենք էլ մեր գործողությունները կձեռնարկենք՝ այդ հարցը անուղղակիորեն բարձրաձայնելով նաեւ ԲԴԽ-ին,- ասաց Վարդեւանյանը:

Այնուհետեւ ելույթ ունեցան ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպանները: Մասնավորապես, պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ նախորդ դատական նիստին ներկա չգտնվելու դրդապատճառները հանգամանալից ներկայացրել է իր դիմումով եւ վերահաստատում է, որ դատավարության ընթացքում դատարանի կողմից լիարժեքորեն չեն ապահովվում մրցակցության եւ հավասարության սկզբունքները. ինչը, ըստ նրա, առավելապես դրսեւորվում է, երբ դատարանը իրենց չի թույլատրում հանդես գալ հայտարարություններով. «Սույն դատավարության ժամանակ պաշտպանության կողմի նկատմամբ դատավարության այլ մասնակիցների, մասնավորապես՝ տուժողների կողմից հնչել են վիրավորական արտահայտություններ, սպառնալիքներ: Նման երեւույթների առկայության դեպքում դատարանը չի ձեռնարկել միջոցներ, որոնք ուղղված կլինեն դրանք կանխելուն»: Ալեքսանյանը նշեց, որ ինքը, ենթադրելով, որ դատարանն ի վերջո կորոշի իրենց նկատմամբ կիրառել դատական սանկցիա, ինքը նախապես հայտնում է իր առարկությունը դատարանի հետագա գործողությունների դեմ՝ համարելով դրանք ոչ իրավաչափ:

Արմեն Գեւորգյանի մյուս պաշտպան Վարդգես Գեւորգյանն էլ ասաց. «Նիստից բացակայելը իր դժգոհությունն արտահայտելու ձեւ էր: Դատարանը ինքը պիտի մտածեր՝ էսքան պաշտպաններ ինչո՞ւ  չեն ներկայացել: Ուրեմն՝ դատարանն է մեղավոր, որ պաշտպանները չեն ցանկացել ներկայանալ նիստին»: Պաշտպանի խոսքով՝ իրենց մոտ կարծիք կա, որ դատարանը կամ չի տիրապետում կամ չի ցանկանում արդարադատություն իրականացնել:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպաններից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այսօրվա նիստին ներկայանալը վկայում է, որ իրենց խոչընդոտող հանգամանք այլեւս չկա: Ի պատասխան սրան՝ Հայկ Ալումայնն ասաց, որ իրենց դժգոհությունը ոչ թե տուժողի իրավահաջորդի, այլ դատավորի ոչ պրոֆեսիոնալ գործողությունների դեմ էր, եւ հաշվի առնելով, որ նախորդ դատական նիստին դատավորը արեց այն, ինչ իրենք երկու շաբաթ խնդրում էին, որոշեցին դատավորին եւս մեկ հնարավորություն տալ:

Լսելով պաշտպաններին՝ դատավոր Աննա Դնաիբեկյանն ասաց, որ պաշտպանների դժգոհությունը չի կարող արդարացնել իրենց պարտականությունը չկատարելը. «Պաշտպանների այս քայլը միտված էր դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, քանի որ առկա չէր նիստին չներկայանալու հարգելի պատճառ»: Դատարանն արձանագրեց, որ պաշտպանների կողմից չարամտորեն չի կատարվել իրենց պարտականությունը, ինչի հետեւանքով խոչընդոտվել է գործի բնականոն ընթացքը եւ որոշեց նրանց նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողության տեսքով:

Տպել
3358 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը