Եվրամիությունը քննադատության է ենթարկել Մերձավոր Արեւելքի մասին Թրամփի նախագիծը

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննադատել է պաղեստինաիսրայելական հակամարտության լուծմանն ուղղված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած  ծրագիրը: 

Բրյուսելը հավատարիմ է «2 պետությունների այն սահմաններին, որոնք հստակեցվել են 1967 թվականին եւ կարող են փոփոխվել միայն փոխհամաձայնեցված ձեւով,  տարածքների հնարավոր համարժեք փոխանակման տարբերակով», - ասվում է Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի, փետրվարի 4-ին: Պաղեստինա-իսրայելական սահմանների մասին Վաշինգտոնի նախաձեռնությունը շեղվում է միջազգայնորեն համաձայնեցված պայմանավորվածություններից, ասվում է փաստաթղթում:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ երկու կողմերի համար ուղիղ բանակցությունները անհրաժեշտւթյուն են՝ «արդար և հարատեւ խաղաղություն» հաստատելու համար»: Նրա խոսքով, միայն այս ձեւով կարելի է լուծել սահմանների, Երուսաղեմի կարգավիճակի, անվտանգության եւ փախստականների հետ կապված հարցերը:

Եվրամիությունը կոչ է արել հակամարտության կողմերին զերծ մնալ միակողմանի կայացված որոշումներից, որոնք կարող են հակասել միջազգային իրավունքի նորմերին եւ  էլ ավելի սրել լարվածությունը:

Մասնավորապես, Բրյուսելը անհանգստացած է Հորդանանի հովտի եւ Արեւմտյան ափի մասերի հնարավոր բռնակցման վերաբերյալ Իսրայելի հայտարարություններով: Ժոզեպ Բորելը հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի «աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են միջազգային գործընթացը վերակենդանացնելուն»:

Հունվարի 28-ին Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որին ներկա էեղել նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման իր պլանը: Թրամփը ներկայացրել է նաեւ ապագա Պաղեստին պետության քարտեզը:

Նախագծի համաձայն՝ Երուսաղեմը լինելու է Իսրայելի անբաժան մայրաքաղաքը, իսկ Իսրայելի ինքնիշխանությունը տարածվելու է Հորդանան գետի արեւելյան ափի մի մասի նկատմամբ: Թրամփը միաժամանակ Պաղեստինին առաջարկել է սեփական մայրաքաղաքն ունենալ Արեւելյան Երուսաղեմում, որտեղ ԱՄՆ-ը «հպարտորեն» դեսպանատուն կբացի: Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստացել է, որ համաձայնության դեպքում Պաղեստինում 50 մլրդ դոլարի ներդրումներ կանի:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջարկն անվանել է «իրատեսական տարբերակ» ՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար:  Մինչդեռ Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը եւ արմատական իսլամիստական «Համմաս» շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան վճռականորեն մերժել են Սպիտակ տան ղեկավարի պլանը:

ԱՄՆ-ի նախագահի գաղափարին ՄԱԿ-ը բավական զուսպ արձագանք է տվել:

Թուրքիայի ԱԳՆ-ն Թրամփի ծրագիրը «բռնակցման պլան» եւ  «Պաղեստինի տարածքների գրավման փորձ» է որակել:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը հատուկ ընդգծել է կարեւորությունը՝ ստուգելու, թե ինչպես է Ամերիկայի նախագահի առաջարկը համատեղելի միջազգային նորմերի եւ իրավական հիմքերի հետ:

Նշենք, որ պաղեստինաիսրայելական հակամարտության «բանալի» համարվող Թրամփի այս նախագիծը եւ քարտեզը 3 տարի մշակել է Թրամփի փեսա ու խորհրդական Ջերարդ Քուշները:

Հիշեցնենք, Թրամփի նախագիծը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում: 180 Էջից բաղկացած փաստաթուղթը 2 մասից է՝ տնտեսական եւ քաղաքական: Տնտեսական մասերը հրապարակվել են դեռ անցյալ տարվա ամռանը, իսկ քաղաքական բաղադրիչի մանրամասնությունների վերաբերյալ հայտնի Է դարձել միայն այժմ:

Պլանի հիմքում ընկած Է 2 պետությունների փոխադարձ ճանաչումը: Պաղեստինի տարածքը, որը բաղկացած Է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի արեւմտյան ափից, առաջարկվում Է անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. այդ կերպ, Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքը պետք Է կրկնակի մեծանա:

Բացի այս, ԱՄՆ-ը  մտադիր Է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված պաղեստինյան հողերում:

Փաստաթղթում հատուկ ուշադրություն Է դարձվում Երուսաղեմի կարգավիճակին. Վաշինգտոնն առաջարկում Է արաբական պետության մայրաքաղաք ճանաչել Արեւելյան Երուսաղեմը, եւ միաժամանակ Իսրայելի «անբաժանելի մայրաքաղաք» համարել ամբողջ Երուսաղեմը:

ԱՄՆ-ի նախագահը որպես հաշտության գործընթացի պայմաններ Է նշել այն, որ Պաղեստինի իշխանությունների կհրաժարվեն Գազայում գործող «Համմաս» արմատական շարժման աջակցությունից, ինչպես նաեւ զինված պայքարի մեթոդներից:

Տպել
1648 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է