Խե՜ղճ օլիգարխիա, եթե Հրայրը գնա… Խե՜ղճ ժողովուրդ, եթե Հրայրը մնա. նախկին ՄԻՊ-ը՝ ՍԴ-ի շուրջ իրավիճակի մասին

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը երկարատեւ լռությունից հետո խոսել է՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ այդ հարցի շուրջ Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽԽՎ-ի քննադատությանը:

Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ Սահմանադրական դատարանն իր այս կազմով լեգիտիմ չէ, իսկ բոլոր ընդդիմադիրները նախկիններն են, նախկինների մոտ ընդդիմադիր կամ օլիգարխ աշխատածներն են, փողով հոդված ու ստատուս գրողներն են, օլիգարխների գրպաններում սողացող լրագրողներն ու քաղաքական գործիչներն են:

Կարեն Անդրեասյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Օլիգարխիայի ողբը

Նրանք բողոքում են, որ Վենետիկի հանձնաժողովն ու ԵԽԽՎ-ն կոշտ քննադատել են Հայաստանի իշխանություններին: Մինչդեռ իրենց (կամ իրենց ներկայիս հովանավորների) իշխանության ժամանակ հիմնականում արհամարհել ու լղոզել են շատ ավելի կոշտ քննադատությունները, խորամանկորեն խաբել են այդ կառույցներին ու նենգաբար տրորել են ժողովրդավարությունն ու այդ կառույցներից եկող գրեթե բոլոր մյուս արժեքները:

Նրանք բղավում են, որ իշխանությունները զրկում են Սահմանադրական դատարանին սահմանադրական փոփոխությունների մասին եզրակացություն տալու օրենսդրական պարտադիր պահանջից: Այնինչ այդ անելը ոչ միայն օրինական է, այլև, ինչպես կասեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, «ծայրահեղ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»: Անհրաժեշտ է, քանի որ Սահմանադրական դատարանն իր այս կազմով լեգիտիմ չէ և չպիտի եզրակացություն տա իր իսկ լեգիտիմությունը վերականգնելու ամենաժողովրդավարական գործընթացում:

Նրանք ահազանգում են, որ իշխանությունները ճնշում են Սահմանադրական դատարանի անդամներին, որպեսզի նրանք օգտվեն վաղաժամ կենսաթոշակի օրենսդրական առաջարկից, այնինչ հենց իրենք են ամեն կերպ ճնշում սահմանադրական դատարանի այդ խեղճ մարդկանց, որպեսզի նրանք շարունակեն մնալ երկկողմանի կրակի, իրենց նկատմամբ հանրային խոր անվստահության ու նախկին բազմաթիվ ապօրինությունների փլատակի տակ:

Նրանք նախկիններն են, նախկինների մոտ ընդդիմադիր կամ օլիգարխ աշխատածներն են, փողով հոդված ու ստատուս գրողներն են, օլիգարխների գրպաններում սողացող լրագրողներն ու քաղաքական գործիչներն են: Նրանք նախկիններից մի երկու կոպեկ ու լիքը խոստումներ ստացած մարդ-կուսակցություններն են, մեդիա-մագնատի մաշված քաղաքագետներն են, նախկին ռեժիմի հետ մարդու իրավունքները բռնաբարած նորաթուխ իրավապաշտպաններն են ու իրենց հետ նաև մի քանի մոլորվածներն ու հիասթափվածներն են: Նրանց անունն է հայկական օլիգարխիա:

Հայկական օլիգարխիան իբր պաշտպանում է սահմանադրական ինստիտուտները, երբ պաշտպանում է Հրայր Թովմասյանին իր իսկ անցյալից, այդ անցյալում եղած քրեական պատմություններից, Նիկոլ Փաշինյանի սկանդալային բացահայտումներից: Այնինչ Հրայր Թովմասյանի մեջ ողբացող օլիգարխիան տեսնում է իր վերադարձի, քրեական հետապնդումից խուսափելու, իր վրեժի, մարդկանց նորից կրունկների տակ առնելու մի վերջին հույս ու փրկօղակ: Խե՜ղճ օլիգարխիա, եթե Հրայրը գնա… Խե՜ղճ ժողովուրդ, եթե Հրայրը մնա…»:

Տպել
7024 դիտում

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)