Երկրի հակառակ կողմը (2008-08-13)

11/10/2010 schedule11:43

Սկիզբը` նախորդ համարներում 61. արարում եւ ծրագրավորում Ես ինձ հայտնաբերեցի անծանոթ մի զուգարանակոնքի գրկում. սակեի չարաշահման հետեւանքներն էին։ Երբ դուրս եկա իկեբանայի նմուշներ պատկերող սալիկներով այդ զուգարանից, ինձ ընդառաջ եկավ սեւ կիմոնոյով մի շատ սիրունատես կին. - Ես Կիկուձի սանի կինն եմ, իմ անունը Յուկիկո է,- ասաց նա։ - Կներեք, որ այս տեսքով ձեր տանն եմ հայտնվել,- ասացի ես եւ ուղղվեցի դեպի այն դուռը, որ, իմ կարծիքով, ելքը պետք է լիներ։ - Ոչ, ոչ. ո՞ւր եք գնում,- կանխեց Յուկիկոն` հասկանալով իմ մտադրությունը,- ես չեմ կարող ձեզ այդ վիճակում բաց թողնել, ես պատրաստել եմ ձեր ննջասենյակը։ Կիկուձի սանն էլ կսրտնեղի, եթե արթնանալով ձեզ մեր տանը չգտնի։ Լուսանում էր արդեն, եւ հյուրանոցի իմ անկողինը այդ պահին անհասանելի էր թվում։ Ուստի հենց այստեղ ու հենց հիմա քնելու գայթակղությունը անհաղթահարելի դարձավ ինձ համար։ Յուկիկո սանը ինձ ուղեկցեց դեպի մի սենյակ, որի հատակին անկողին էր բացված ցածր մահճակալի վրա։ Նա ինձ բարի գիշեր մաղթեց եւ հեռացավ. նրա կիմոնոյի թիկունքին թիթեռներ էին ասեղնագործված` ծաղիկների վրայից նեկտար հավաքելիս. մեծ սպիտակաթեւ թիթեռներ։ Ես ամաչում էի նայել Յուկիկո սանի աչքերին. սկզբից թվաց, որ պատճառը իմ վիճակն է։ Ավելի ուշ հասկացա, որ այս կնոջից ուղղակի մաքրություն է ճառագում, եւ ես վախենում էի իմ հայացքով ստվերել նրա մաքրությունը։ Յուկիկո սանը այն կանանցից էր, որոնց կարելի է հեշտությամբ սիրահարվել պատանեկան սիրով. այսինքն` տածել նուրբ եւ հոգեպարար զգացմունքներ` հաստատ իմանալով, որ այդ զգացումը հավերժ մնալու է սրտիդ խորքում, եւ այդ գաղտնիքը ինքդ քեզ անգամ չես խոստովանելու։ Դա մի սեր է, որ կարող է պայթել, փլուզվել, վերածվել զզվանքի ու ատելության սիրեցյալիդ հետ ունեցած առաջին իսկ հպումից։ Դա մի զգացմունք է, որ ենթադրում է միայն երազանք, բացառապես երազանք, եւ իրականացումը մահ է նրա համար։ Կիկուձի սանը, փաստորեն, դիմակայել է այս փորձությանը. սա թերեւս նշանակում է, որ հասուն տարիքում է հանդիպել Յուկիկո սանին։ Այդպես էլ կար. նրանք ասում էին, որ Տոկիոյի համալսարանի միջանցքում դեմ-դիմաց հայտնվելով` իրարից անկախ նույն բանն էին մտածել. ես կամուսնանամ այս տղայի (աղջկա) հետ։ Եւ դա իրոք տեղի էր ունեցել։ Այսուհանդերձ, Յուկիկո սանը սկսել էր լրջորեն մտահոգվել ռոբոտների ստեղծման ոլորտում ամուսնու ունեցած հաջողություններով։ Նա չէր ոգեւորվում գիտության եւ տեխնիկայի այնպիսի նվաճումներով, որոնք, իր մեկնաբանությամբ, փոխարինելու էին գալիս մարդկային շփմանը։ Յուկիկո սանը այդպիսին էր համարում հեռուստացույցը, համակարգիչը, իսկ մարդկանց, հատկապես միայնակ մարդկանց սպասարկելու համար նախատեսված ռոբոտների ստեղծումը, որոնցով զբաղվում էր նաեւ իր ամուսինը, նրան սարսափելի էր թվում։ - Ես կարծում եմ, որ մարդուն ոչինչ ավելի մեծ բավականություն չի պատճառում, ոչինչ ավելի շատ չի երջանկացնում, որքան շփումը ուրիշ մարդկանց հետ։ Եւ ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում մարդիկ ավելի ու ավելի դժվար են շփվում իրար հետ, եւ փոխանակ այս դժվարությունները հաղթահարելու ձեւեր գտնենք, սկսում ենք մարդկային շփման բացը տեխնիկայով լցնելու մոլուցքին տրվել։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ սարսափելի է` ռոբոտներ միայնակ մարդկանց սպասարկելու համար։ Սա նշանակում է նրանց պաշտոնապես զրկել մարդկային միջավայրում ապրելուց եւ ամեն ինչ անել` վերադարձը կանխելու համար,- ասում էր Յուկիկո սանը։ Իսկ մարդկային շփման մշակույթը պահպանելու լավագույն միջոցը նա համարում էր ավանդույթի պահպանումը, ինչպես, օրինակ, թեյի արարողությունը, որ նրա կարծիքով` մարդկային շփման ամենագեղեցիկ ձեւն է Ճապոնիայում։ Յուկիկո սանը մի ձմեռային այգի ուներ 9-րդ հարկում գտնվող իրենց ընդարձակ բնակարանում եւ այդ ձմեռային այգում մի փոքրիկ թեյի տաղավար` պատրաստած ճապոնական թեյի տաղավարի բոլոր դասական կանոնների համաձայն։ Հենց այստեղ էլ նա ինձ ու Կիկուձի սանին թեյ մատուցեց` խումհարից հանելու համար։ Յուկիկո սանը թեյը պատրաստում էր մի առանձնահատուկ վայելչությամբ. տաղավարում նա օջախ ուներ, որը վառում էր ածուխներով եւ դրա վրա ջուր եռացնում թուջե թեյնիկով։ Թեյը մատուցում էր ավանդական կանոնների համաձայն` հնաոճ, ճապոնացի վարպետների պատրաստած անվանական գավաթներով, որոնցից յուրաքանչյուրը միակն էր եւ անկրկնելի։ Ինձ համար շատ դժվար էր թեյի տաղավարում նստել այնպես, ինչպես իրենք էին նստած` ձաբուտոն կոչվող բարձիկներին։ Բայց ես փորձում էի, եւ դա որոշ ժամանակ անց ստացվեց։ Յուկիկո սանը պատմության ուսուցիչ էր եւ ասում էր, որ այնպես, ինչպես հիմա մարդիկ գլխապատառ փախչում են ավանդույթից, մի ինչ-որ ժամանակ անց էլի գլխապատառ վազելու են դեպի ավանդույթ։ Կիկուձի սանը կնոջը չէր պատմել իր ռոբոտների հետ տեղի ունեցածի մասին եւ տանջվում էր դրանից։ Նա չէր ուզում, որ Յուկիկո սանը այդ մասին իմանա, բայց մյուս կողմից` չէր ուզում նրանից որեւէ բան թաքցրած լինել։ Եւ ահա, այս հոգեվիճակն էր նրան մղել դեպի հարբեցողություն։ Ես այդպես էլ չիմացա, թե ինչպես էր նա կնոջը բացատրել գիշերային իր բացակայությունը։ Բայց Յուկիկո սանի հայացքում ջղայնության, քենի կամ հանդիմանանքի ոչ մի արտահայտություն չկար. խոսակցությունը նրանց միջեւ կա՛մ տեղի էր ունենալու իմ հեռանալուց հետո, կա՛մ արդեն տեղի էր ունեցել։ Յուկիկո սանը ինձ անընդհատ թեյ էր մատուցում տարբեր գավաթներով, եւ ես համոզվեցի, որ իրոք դրանցից յուրաքանչյուրը թեյի մի յուրահատուկ համ է բացահայտում, սեփական երանգով հարստացնում այն։ Յուկիկո սանը անընդհատ խոսում էր թեյի արարողության մասին, իմ կարծիքը հարցնում տարբեր հարցերի վերաբերյալ եւ ստիպում, որ նայեմ իր աչքերի մեջ. այնքան մաքրություն կար դրանցում։ Կիկուձի սանը, ինձ իր կնոջ հետ թեյի տաղավարում տեսնելով, սկզբից կարծես տեղը չբերեց, թե ով եմ ես եւ ինչպես եմ հայտնվել իրենց տանը։ Բայց երբ հիշեց, նախ զգուշացրեց Յուկիկո սանին ոչինչ չասել ռոբոտների հետ տեղի ունեցածի մասին։ Կիկուձին միացավ մեր զրույցին եւ ասաց, թե շատերն էլ տեխնիկական առաջընթացի մեջ սատանայական հետք են տեսնում եւ հակաստվածային ինչ-որ բան. - Իրականում, մարդը բացահայտում է այն, ինչ Բարձրյալը նրան թույլ է տալիս բացահայտել,- ասում էր նա եւ ընդգծում, որ գիտական մեծ նվաճումների հասած շատ մարդիկ հավատացյալ են եւ համոզված են, որ գործում են Բարձրյալի հովանավորության ներքո։ - Իսկ դուք հավատո՞ւմ եք Բարձրյալի գոյությանը,- հարցրեց Յուկիկո սանը։ - Այո,- պատասխանեցի ես։ - Քրիստոնյա եք, չէ՞,- ճշտեց Կիկուձի սանը։ Ես դրական պատասխանեցի, եւ Կիկուձի սանը մի զարմանալի խոստովանություն արեց. - Բուդդայականությունը, իմ կարծիքով, մի շատ կարեւոր բաց ունի. նրանում բացակայում է Արարիչ Աստծո գաղափարը։ Դա մոտավորապես նույնն է, եթե քրիստոնեությունը Հին կտակարանը չունենար, այսինքն` չբացատրեր, թե ինչպես է գոյացել աշխարհը։ - Դուք հետաքրքրվում եք Աստվածաշնչո՞վ,- զարմացա ես։ - Այո, դա մասնագիտական հետաքրքրություն է. չէ՞ որ մենք էլ ինչ-որ տեղ արարում ենք,- ասաց նա` վախեցած Յուկիկո սանին նայելով։ - Առանց քաշվելու խոստովանում ես, որ հակամարդ ես ստեղծում,- նեղսրտեց Յուկիկո սանը։ Նրա ամուսինը չնկատելու տվեց այս ակնարկը։ - Իսկ դուք մտածե՞լ եք, թե ինչպես է Աստված ստեղծել երկիրը եւ մարդկանց,- անսպասելի հարցով ինձ դիմեց Կիկուձի սանը։ - Ի՞նչ նկատի ունեք,- չհասկացա ես։ - Դե, ասվում է, որ Աստված ստեղծեց Երկիրն ու Երկինքը։ Բայց չի նկարագրվում, թե նա ինչ գործողություն ձեռնարկեց` Երկիրն ու Երկինքը ստեղծելու համար։ - Կներեք, բայց ես գլխի չեմ ընկնում, թե ինչի մասին եք խոսում։ - Տեսեք` ենթադրենք ասում ենք, որ այս կիմոնոն պատրաստել է ինչ-որ մի վարպետ։ Սա ասելով` մենք նկատի ենք առնում, որ վարպետը վերցրել է այս կտորը, ձեւել այն, հետո կարել, հետո ասեղնագործել նրա վրա եւ այլն։ Իսկ դուք չե՞ք մտածել, թե Բարձրյալը կոնկրետ ինչ գործողությամբ է արարել աշխարհը։ Ճիշտն ասած, այս հարցադրումը ինձ համար անսպասելի էր, եւ ես խոստովանեցի, որ այդ մասին չեմ մտածել։ Կիկուձի սանը հետաքրքրվեց, թե արդյոք չի՞ վիրավորի իմ հոգեւոր զգացմունքները, եթե մի վարկած առաջ քաշի։ Ես ասացի, որ պատրաստ եմ լսել այդ վարկածը. - Գիտե՞ք, իմ գործունեության վերջին տարիների ընթացքում ես սկսել եմ մտածել, թե երկրագունդը եւ այն ամենը, ինչ տեղի է ունենում, տիեզերքն ընդհանրապես, համակարգչային ծրագրի նման մի բան են։ Ճիշտ հասկացեք` չեմ ասում համակարգչային ծրագիր, այլ դրա նման մի բան։ Եւ Բարձրյալը երկրագունդը ստեղծելիս ուղղակի նստել եւ գրել է այն, ինչպես համակարգչային ծրագիր կամ ինչո՞ւ ծրագիր` գրական ստեղծագործություն են գրում։ Ասենք, մի դաշտում շենք կառուցելու երկու տարբերակ կա` այդ դաշտում հիմքեր փորել, պատեր բարձրացնել, տանիք դնել եւ այլն, որը բավական երկար է տեւում։ Կա նաեւ մեկ ուրիշ տարբերակ. նստում ես համակարգչի դիմաց կամ էլ թուղթ ու գրիչ ես վերցնում ու գրում. կար-չկար մի դաշտ եւ այդ դաշտում` մի շենք։ Մնացածը ճաշակի հարց է. կարելի է գրել, թե այդ շենքը քանի հարկ ունի, ինչ գույնի պատեր, եւ ովքեր են ապրում այդ շենքում։ Եթե այս ամենին նայենք արարչագործության տեսակետից եւ հավատանք, որ Աստված աշխարհը արարեց վեց օրում, ապա շատ ավելի հեշտ է վեց օրում համակարգչային կամ մարդկային կամ որեւէ ուրիշ լեզվով արձանագրել աշխարհի գոյությունը եւ նկարագրել, թե ինչ կա նրա վրա, քան թե դա անել ֆիզիկապես։ - Անսպասելի բան եք ասում, Կիկուձի սան։ Այսինքն` մենք բոլորս իրական չե՞նք։ - Չէ, դուք ինձ ճիշտ չհասկացաք. ոչ թե իրական չենք, այլ գոյություն ունեն իրականության տարբեր հարթություններ։ Բայց իմ ասելիքը դրա մասին չէր, այլ արարման մեթոդի, այն մասին, թե ինչ կոնկրետ գործողություն էր իրականացնում Աստված աշխարհն արարելիս։ Ես գրեթե համոզված եմ, որ նա գրելիս է եղել` համակարգչային ծրագրային որեւէ լեզվի եւ գրական լեզվի մի խառնուրդով, եւ մարդը նույնպիսի գլուխգործոց է, ինչպիսի գլուխգործոց է Համլետը, որը մտացածին է եւ իրական միաժամանակ եւ միեւնույն չափով։ Մեր խոսակցությունն այսպիսով ավարտվեց, որովհետեւ Կիկուձի սանի ասածները մտածելու էին տրամադրում։ Իսկ մտածելու համար մենություն է հարկավոր։ (շարունակելի)

Տպել
685 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը