Հիմա եկել եք, Բաղրամյան պողոտայում խրամատ եք փորել, նստել եք մեջը, որ ի՞նչ անեք. Արփի Դավոյանը՝ Հրայր Թովմասյանին

Ցավում եմ, որ մեր շրջապատում «2 ստացողների» քանակը շատ մեծ է, եւ մարդիկ ուղղակի լավ չեն հիշում, թե ինչ են արել: Այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ մեջբերելով ամերիկացի հոգեբանների կատարած մի փորձ:

Ինչպես նշեց Դավոյանը, հոգեբանները համալսարանի կրթաթոշակ ստացող ուսանողներին խնդրել էին վերհիշել իրենց վերջին դասարանների գնահատականները: Իրենց ստացած 2-ների մասին հիշել էին միայն հարցվածների 29%-ը: Նրանց, սակայն, նախազգուշացրել էին, որ իրենց պատասխանները համեմատվելու են վկայականներում տեղ գտած իրական գնահատականների հետ: «Այսինքն՝ մարդիկ գիտեին, որ իրենց սուտը բացահայտվելու է, բայց նրանք սուտ չէին խոսել, ընդամենը լավ չէին հիշել»,- ասաց Դավոյանը:

Դիմելով Հրայր Թովմասյանին՝ Դավոյանն ասաց, որ նա հիշում է միայն «հինգերը», որոնց համար ՍԴ-ի նախագահի պատմուճան է նվեր ստացել իր ընկերակիցների եւ սեղանակիցների կողմից՝ երբեք հաշվի չառնելով ՀՀ քաղաքացուն:

«Վստահեցնում եմ, որ դուք միայն 2-ի եք արժանի եղել, ու հիմա էլ ձեր սեղանակիցները՝ կեղծ օրինապաշտները, որոնք ասում են, որ դուք ծափահարությունների արժանի գործիչ եք, նույն 2 ստացողների խմբին են պատկանում, որոնք չեն ցանկանում հիշել իրենց արած կեղծիքները եւ անօրինականությունները»,- հայտարարեց Դավոյանը՝ հավելելով, որ նրանք պետական շահն իրենց թիմի անձնական շահին ստորադասող մարդիկ են:

Դավոյանի պնդմամբ՝ Հրայր Թովմասյանը 2015 թ.-ի ՍԴ բարեփոխումները դարձրեց մի հսկայական դավադրություն, կարեց «սուպեր ՍԴ նախագահական կոստյումը» եւ որոշեց, որ մինչեւ 4000 թ. լինելու է ՍԴ նախագահ:

«2018 թ. մարտ ամսին էլ կասկածելի հանգամանքներում դարձավ ՍԴ նախագահ, այն մյուս «2 ստացողներն» էլ ծափահարեցին եւ հիացան, որովհետեւ, ըստ իրենց հաշվարկների, մոտակա 40 տարում վարչապետ դառնալու ճանապարհն անցնում էր Մելիք Ադամյան փողոցով, իսկ իրենց լիակատար երջանկության համար պետք էր անձնական ՍԴ՝ անձնական նախագահով: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, բայց մարդ կա, որ շարունակում է մարտնչել երկրի եւ պետականության դեմ: Այն, որ երազկոտ ձայնով ասում է՝ երկրապահ, ինձ վստահված դիրք, վատ է, որ այսքան տարի Հրայր Թովմասյանը չի իմացել, որ իսկական դիրքապահը Օմարի լեռներում է, Չինարի գյուղում է, Թալիշում է, եւ այդ դիրքը իրեն վստահող Սերժ Սարգսյանն անգամ իրեն վստահված դիրքը չկարողացավ պահել՝ համարելով ոչ ռազմավարական նշանակություն ունեցող տարածք: Իսկ դուք հիմա եկել եք, Բաղրամյան պողոտայում խրամատ եք փորել, նստել եք մեջը, որ ի՞նչ անեք»,- ասաց Դավոյանը:

Ինչպես նշեց պատգամավորը, «Գահերի խաղը» հանճարեղ ֆիլմ է, այն պետք է դիտել: «Հավատացեք, որ Հրայր Թովմասյանը այդ ֆիլմի որեւէ դրական հերոսին նմանվելու հավակնություն չունի, նա Ջոն Սնոուն չէ, իսկ ՍԴ-ն էլ այն մեծ պատը չէ, որը պետք է պահել: ՍԴ-ն պետք չէ վերածել խրամատի, պատմուճանով խրամատ չեն պահում, դատավորի պատմուճանով արդարադատություն են հաստատում, իսկ արդարադատություն հաստատելու գործը «2 ստացողներին» չի կարելի վստահել»,- եզրափակեց Դավոյանը:

Տպել
1982 դիտում

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)