Երկրի հակառակ կողմը (2008-08-14)

11/10/2010 schedule12:54

Սկիզբը` նախորդ համարներում 62. եւ Աստված ասաց` լույս լինի Կիկուձի սանի ձեռքը սեղմեցի, Յուկիկո սանի ձեռքը համբուրեցի ու մի վերջին անգամ նայեցի նրա մաքուր աչքերին։ Նրանց հրաժեշտ տալով` վերադարձա հյուրանոց։ Հյուրանոցի ռեստորանում ճաշեցի, ապա մի բաժակ վիսկի խմելով` սկսեցի պատկերացնել, թե ըստ Կիկուձի սանի վարկածի` ինչպես է Աստված ստեղծել Երկիրն ու Երկինքը, Ադամին ու Եվային. «Տիեզերքում գոյություն ունի մի մոլորակ, որի անունը Երկիր է եւ որը պտտվում է իր առանցքի շուրջ։ Երկիրը պտտվում է նաեւ մի աստղի շուրջ, որը կոչվում է Արեւ. Արեւը տաքացնում է մոլորակը։ Այդ մոլորակի շուրջ երկինք կա, ցամաք կա մոլորակի վրա, ու ջրեր կան. մոլորակի վրա ապրում է Ադամը. նա ինձ է նման, իմ պատկերն է։ Նա աղբյուրի ջուր է խմում, սնվում է բույսերով, որոնք աճում են երկրագնդի մի անկյունում, որտեղ ապրելը շատ հաճելի է, եւ այդ անկյունը կոչվում է Եդեմի այգի։ Բայց Ադամը մենակ կտխրի, թող նաեւ Եվա լինի, ու նրանք իրար հետ ապրեն հանգիստ ու խաղաղ, սնվեն Եդեմի մրգերով, սիրեն իրար, երեխաներ ունենան եւ ուրախանան։ Ադամն ու Եվան ազատ եւ բանական էակներ են. որպեսզի նրանք իրենց ազատությունից օգտվելու հնարավորություն ունենան, պետք է նրանց ընտրության հնարավորություն տալ։ Եդեմի այգում մի ծառ կա, եւ Ադամին ու Եվային ես ասում եմ` չճաշակեք այդ ծառի պտուղը. եթե այդ ծառի պտուղից ճաշակեք, կվտարվեք Եդեմի այգուց։ Բայց սա չեղավ Ազատություն, որովհետեւ Ադամն ու Եվան արգելված պտուղի հարցով միայն մի կոչ են լսում, միայն մի տեսակետ, ու փաստորեն, նրանց ազատությունը իրական չէ. նրանք պատկերացում չեն ունենա, որ ի հեճուկս հորդորների ու զգուշացման` կարելի է նաեւ ճաշակել այդ պտուղը։ Չնայած դա մեղք է, բայց նրանք իրապես անմեղ չեն լինի, եթե չգիտակցեն մեղանչելու հնարավորությունը. նրանք անմեղ կլինեն, եթե հասկանան, որ կարող են մեղք գործել ու դա չանեն։ Ուրեմն թող լինի Սատանա, որ նրանց գայթակղեցնի ու շփոթեցնի։ Ադամն ու Եվան թող ընտրեն եւ ճաշակեն իրենց ընտրության պտուղները»,- երեւի գրել է Արարիչը ու ինչ-որ ձեւով save արել, ու եղել է այն, ինչ նկարագրված է Աստվածաշնչում։ Երեւի հենց այսպես էլ եղել է. երեւի Երկրի ու Երկնքի ստեղծումից առաջ եղել է այնպիսի մի բան, որ նման է համակարգչի։ Եթե չի եղել, էդ ինչպե՞ս եղավ, որ մարդկությունը 20-րդ դարում վերցրեց եւ հնարեց համակարգիչ։ Ճիշտ է ասում Կիկուձի սանը. մարդը անում է այնպիսի գյուտեր, ինչպիսին Բարձրյալը նրան թույլ է տալիս անել։ Ինչո՞ւ մարդը համակարգիչը չստեղծեց Նոյի ժամանակներում. որովհետեւ ոչ ոք իր նորածին երեխայի ձեռքը էլեկտրական սղոց չի տա, որովհետեւ նա կարող է դրանով իրեն վնասել եւ հետո եթե չվնասի էլ, այդ սղոցը նրան ոչ մի օգուտ չի բերի։ Մարդը իր նորածին երեխային էլեկտրական սղոց կտա այն ժամանակ, երբ զգա, որ նա դրա կարիքը զգում է, եւ որ կարեւոր է, բավարար չափով մեծացել է այն օգտագործելու եւ դրա օգտագործումից օգուտ քաղելու համար։ Այսպես էլ Արարիչը. Նոյի ինչի՞ն էր պետք համակարգիչը, կամ էլ թե չէ` Հին Հռոմի բնակչին։ Համակարգիչը պետք էր 20-րդ դարի մարդուն, եւ նա այդ մարդուն տվեց այն, ինչ անհրաժեշտ էր։ *** Որոշեցի մեկնել Վլադիվոստոկ ու այնտեղից ցամաքով շարունակել ճանապարհս դեպի Հայաստան։ Արագընթաց գնացքով Տոկիոյից հասա Նիիգատա նավահանգիստ, որտեղից մի մեծ լաստանավ` ճապոնական օգտագործված մեքենաներով բեռնավորված, ուղեւորվում էր դեպի Վլադիվոստոկ։ Երեկոյան մեր ուղեւորաբեռնատար լաստանավը դուրս եկավ ճապոնական նավահանգստից, հաջորդ առավոտյան արդեն ես հաջողությամբ հատեցի Ռուսաստան մուտք գործելու անձնագրային կետը։ Միանգամից շտապեցի գնացքի տոմս ձեռք բերել, որովհետեւ սա արդեն Ռուսաստանն էր, որտեղ միլիոնավոր հայեր կան, եւ այդ միլիոնավոր հայերի մեջ ունեմ բազմաթիվ ծանոթներ, բարեկամներ, նույնիսկ հարազատներ եւ չէի ուզում նրանցից որեւէ մեկին հանդիպել. սրա համար պետք էր մի տեղում երկար չմնալ։ Երեկոյան գնացի տոմս ձեռք բերեցի դեպի Նովոսիբիրսկ. որոշեցի այստեղ կանգ առնել, ապա փորձել կապ հաստատել Զուրաբի եւ Իմաստուն Ծերուկի հետ` հետագա անելիքներս որոշելու համար։ Ընթերցողը արդեն գիտի Վլադիվոստոկի հյուրանոցում տեղավորվելու իմ պատմությունը։ Այդ հյուրանոցում պետք է մնայի ընդամենը մինչեւ երեկո, եւ այն ինձ անհրաժեշտ էր` մի քանի ժամ քնելու, հանգստանալու համար։ Բայց, մեծ հաշվով, դա չստացվեց. ամառ էր արդեն, Վլադիվոստոկում բավական շոգ էր, խոնավ շոգ, մոծակները քրքրում էին, եւ ես անիմաստ ճռճռացնում էի մետաղե ցանցով այդ մահճակալը, որի սավանի վրա, ինչպես հիշում եք, սեւ գույնի դրոշմ էր խփած հյուրանոցի անունով։ Դրոշմված էին նաեւ վարագույրները, վերմակի ծրարը, բարձի երեսը։ Փոքրիկ «Daewoo» հեռուստացույցի կողքին սպիտականման ներկով ինչ-որ թիվ էր գրած, համարակալված էր մետաղյա բարակ ոտքերով սեղանը, արհեստական կաշվի երեսով աթոռը, փոքրիկ «Opck» սառնարանը, զուգարանակոնքը. ամեն ինչը, կարճ ասած։ Մնում էր միայն այցելուների մեջքին սպիտակ ներկով համար գրեն։ Հյուրանոցի այս համարում երկար մնալ հնարավոր չէր, մանավանդ որ պատուհանն էլ բացվում էր ուղիղ փողոցի վրա, որտեղից ավտոմեքենաների հռնդյունը լցվում էր սենյակ։ Պատուհանը փակել էլ հնարավոր չէր, որովհետեւ օդորակիչ չկար, իսկ շոգը խեղդում էր։ Կարճ ասած, որոշեցի դուրս գալ քաղաք, գուցե մի գավաթ գարեջուրը օգներ, համ էլ մի կտոր հաց կուտեի։ Քայլում էի, ուրեմն, փողոցով, մեկ էլ մի խաղաղ պուրականման բան ընկավ աչքովս։ Դա մի կանաչ զբոսայգի էր, որտեղ ոչ մեծ թվով մարդիկ էին զբոսնում, երեխաներ էին խաղում ավազների մեջ։ Ծառերի զովը հաճելի էր շատ, պաղպաղակ էին վաճառում, որոշեցի վերցնել մի հատ։ Այսպես պաղպաղակս լպստելով քայլում էի, դիմացս հայտնվեցին երկու ոստիկաններ։ Ես զգացի, որ նրանց աչքերը, ինձ նկատելով, սկսեցին պսպղալ։ Շարունակեցի քայլել, նրանք էլ գալիս են իմ ուղղությամբ. երկու հոգի` մեկը` սպա, մյուսը` սերժանտ. - Նայեզժայե՞մ, բլյած,- ինձ դիմեց սերժանտը, երբ մենք իրարից երկու մետր հեռավորության վրա էինք։ - Իզվինիծե՞, նե պոնյալ,- հնարավորինս արտասահմանյան խոսելաձեւով ասացի ես։ - Չեվո՞ նեպանյատնըվը, Խաչիկ, բլյած. ա նու պասպըրտ դավայ,- ասաց սպան։ Ես արդեն մի քանի ամիս ճանապարհորդում էի աշխարհի շուրջ, եւ սա առաջին դեպքն էր, երբ ոստիկան էր մոտենում ինձ։ Հանեցի անձնագիրս ու պարզեցի ոստիկանին։ Սպան մի պահ շփոթվեց. որ ինձ դիմեց Խաչիկ անունով, ուրեմն սպասում էր, որ անձնագիրս կա՛մ հայկական պետք է լինի, կա՛մ ռուսական. բայց սերբական անձնագիր տեսավ։ Սա նրա համար նախ անսպասելի էր, ապա եւ ուրախացրեց։ Սպան միանգամից փոխեց խոսելու ոճը. - Ա~, պրիվետ ատ բրատյեվ սե՞րբով,- հարցրեց նա։ - Տակ տոչնը,- հնարավորինս ոչ հայկական ձեւով ասացի ես։ - Մաչիծյ բո՞ւդեմ գադով նատովցեվ,- ոգեւորվեց ոստիկանը։ - Դաժե վ սարտիրե բուդեմ մաչիծյ,- նրա ոգեւորությունը խթանեցի ես։ - Դաբրո պոժալովածյ վ Ռասիյու,- ասաց ոստիկանը։ - Սլուժու Սավեցկըմու Սայուզու,- ժպտալով ասացի ես։ Այս խոսքի վրա ոստիկանները ձգվեցին, պատիվ տվեցին եւ անձնագիրս վերադարձրին. - Պրաբլեմի բուդուտ, աբրաշյայծես,- ասացին նրանք ու հեռացան։ Մի քիչ քայլեցի այդ պուրակում, հետո նորից դուրս եկա փողոց, որտեղ մի քիչ քայլելուց հետո հայտնվեցի ռեստորանատիպ ինչ-որ տարածքի դիմաց։ Ներս մտա. կարտոֆիլ-ֆրի, հավի տապակած բդեր եւ այս կարգի բաներ էին մատուցում. հաց կերա, մի մեծ գավաթ գարեջուր խմեցի, մի քիչ աչքով տվեցի կողքի սեղանին նստած ռուս աղջիկներին (ինձ թվաց` մեկը հայ է), իրենք էլ խնդմնդացին իմ աչքով տալու վրա, իսկ ես դուրս եկա այդտեղից։ Վլադիվոստոկի փողոցներում հիմնականում երթեւեկում են ճապոնական մեքենաներ, ընդ որում` աջակողմյան ղեկով։ Սրանք հիմնականում օգտագործված մեքենաներն են, որ ներկրվում են շատ էժան գներով. կարճ ասած, ռուսական կամ էլ եվրոպական արտադրության մեքենաներ Վլադիվոստոկում շատ քիչ կան։ Գնացի նորից հյուրանոց, մի կերպ ցնցուղ ընդունեցի, մի քիչ փոխեցի հեռուստացույցի ալիքները, մի քիչ պառկեցի, հետո էլի ցնցուղ ընդունեցի. ժամերս այսպես գլորվում էին։ Հետո իրերս հավաքեցի միակ ճամպրուկիս մեջ ու որոշեցի գնալ երկաթուղային կայարան։ Երբ հանձնում էի բանալին, պարզվեց` պետք է հյուրանոցի մի աշխատակցուհու հետ նորից բարձրանամ սենյակ, որպեսզի վերջինս համոզվի, որ սենյակից ոչինչ չեմ թռցրել. գոնե մի բան լիներ թռցնելու։ Սա էլ էր ինձ հետ առաջին անգամ տեղի ունենում երկարատեւ ուղեւորության ընթացքում. աշխարհի ոչ մի երկրում սենյակը լքելուց առաջ այսպիսի ստուգման չէի ենթարկվել. այնտեղ ասում ես` մնաս բարով, ու գնում. վճարելուց հետո, իհարկե։ Իսկ այստեղ քիչ չի փողը գլխանց ես տալիս, մի հատ էլ վերջում ստուգում են, թե արդյոք չես թռցրել իրենց «Daewoo» հեռուստացույցի կիլոուկեսանոց պուլտը։ Տաքսիով հասա երկաթուղային կայարան. բախտս այնքանով էր բերել, որ ռուսական երկաթուղին առաջին կարգի նոր վագոններ էր շահագործման ընդունել, որոնցում լոգարաններ կային։ Առաջին կարգի կուպեն, որում պետք է ճանապարհորդեի դեպի Նովոսիբիրսկ, երկտեղանոց էր։ Երբ տեղավորվեցի, այնտեղ ոչ ոք չկար, բայց մի կես ժամ անց հայտնվեց մոտ 40-ամյա մի տղամարդ` լավ հագնված, բավական թանկ ժամացույց ուներ ձեռքին ու բավականին թանկարժեք բջջային հեռախոս։ Մտածեցի, որ կարող էի ես էլ գնել բջջային, բայց արդեն ուշ էր։ Հա, ուրեմն, այս ընկերոջ հետ պետք է ճանապարհորդեինք։ Ամենակարեւորը մոռացա պատմել. Վլադիվոստոկի փողոցներով քայլելիս մի մեծ սուպերմարկետ մտա` այնտեղ հայկական կոնյակ գտնելու հույսով։ Կար. երեք շիշ երեք աստղանի «Արարատ» գնեցի. հասա հյուրանոցի սենյակ, շշերից մեկը բացեցի ու այդպես շշից կոնյակը քաշեցի գլխիս. երեւի կեսը խմեցի։ Վերջին չորս ամսվա ընթացքում առաջին անգամ զգացի հայրենիքիս համը։ Այդ ժամանակ զգացի, որ շատ մոտիկ եմ նպատակիս իրագործմանը եւ երկրի հակառակ կողմից հասնում եմ Հայաստան։ (շարունակելի)

Տպել
739 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը