Մեկնարկեց դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների գործով առաջին նիստը. տուժող դատավորը նիստին չի մասնակցում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործով դատական նիստը:

Այն նախագահում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը: Նշենք, որ սկզբնապես գործը մակագրված է եղել դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին, սակայն հետագայում վերամակագրվել է Գրիգորյանի արձակուրդում գտնվելու հիմքով:

Սույն գործով տուժող դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստին չի ներկայացել: Դատավորը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ տուժողին ծանուցագիր ուղարկվել է, սակայն այն վերադարձվել է՝ «չպահանջված» նշումով: Դատարանը որոշեց հաջորդ անգամ ծանուցագիրն ուղարկել Աննա Դանիբեկյանի աշխատավայր:

Այնուհետեւ Մելիքսեթյանը հետաքրքրվեց կողմերից, թե ինչպիսի դիրքորոշում ունեն դատական նիստը տուժողի բացակայությամբ շարունակելու վերաբերյալ: Ամբաստանյալների պաշտպան Արամ Վարդեւանյանը հայտնեց, որ նրա բացակայությունը խոչընդոտ չէ, սակայն, ամեն դեպքում, հետաքրքիր կլինի պարզել՝ ինչպիսին է լինելու Դանիբեկյանի մասնակցությունը սույն գործին՝ հաշվի առնելով, որ նրա ցուցմունքը միակն է, որ դրված է մեղադրանքի հիմքում:

Մեղադրանքը պաշտպանող Ասպուրակ Ավետիսյանն էլ նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի համաձայն՝ տուժողի մասնակցությունը նախապատրաստական փուլում պարտադիր պայման չէ:

Դատարանը որոշեց տուժող դատավորի բացակայության պայմաններում շարունակել դատական նիստը:

Հիշեցնենք, որ այս քրեական գործի հարուցման հիմք էր դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպը (խոսքը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավորի մասին է): Սեպտեմբերի 27-ին Սարգիս Օհանջանյանը եւ Նարեկ Մութաֆյանը հետապնդել էին նրան՝ հարցեր հղելով այն մասին՝ արդյոք նա «դատարանների պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞, թե՞ ոչ»։ Դեպքից հետո դատավորը հաղորդում էր ներկայացրել, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Օհանջանյանին եւ Մութաֆյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար: Նրանց նկատմամբ ի սկզբանե ընտրված է եղել խափանման միջոց կալանավորումը, ինչը պաշտպանը բողոքարկել էր։ Վերաքննիչ դատարանը բավարարել էր բողոքները, եւ Մութաֆյանն ու Օհանջանյանն ազատ էին արձակվել: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից էլ նրանց նկատմամբ ընտրվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: 

Դատավորի հարցին ի պատասխան՝ Սարգիս Օհանջանյանը հայտնեց, որ ամուսնացած է, խնամքին ունի անչափահաս՝ 2 տարեկան երեխա, առողջական խնդիրներ չունի եւ նախկինում դատապարտված չի եղել: Ամբաստանյալ Նարեկ Մութաֆյանն էլ հայտնեց, որ նախկինում եղել է դատապարտված, խնամքին ունի հիվանդ ծնող, իսկ իր առողջական վիճակը կայուն է:

Այնուհետեւ դատարանն ամբաստանյալներին պարզաբանեց իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Տպել
2894 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն