910 մահ, ավելի քան 40.000 վարակված. գտել են կորոնավիրուսի սկզբնաղբյուրը, չեն գտնում՝ բուժումը

2019-nCoV  նոր տիպի կորոնավիրուսով աշխարհում մահացածների թիվը հասել է 910-ի: Ընդ որում, նրանցից 908-ը մահացել են Չինաստանում: Տվյալներն այսօր հրապարակել է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն: Մահվան 1 դեպք է գրանցվել Հոնկոնգում, եւս մեկը՝ Ֆիլիպիններում:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 40.171-ի, երկրի հիվանդանոցներում բուժման կուրս է  անցնում 36 հազար մարդ, նրանցից 6500-ի վիճակը գնահատվում է ծանր, 3300 մարդ լիարժեք ապաքինված դուրս է գրվել հիվանդանոցից: Ավելի քան 187.500 մարդ էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ կորոնավիրուսի վարակման կասկածներից ելնելով:

Փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2002-2003 թվականների SARS համաճարակի մակարդակը: Այն եւս սկսվել եւ մեծապես տարածվել էր Չինաստանում, այդ համաճարակի ժամանակ մահացել էր 774 մարդ:

Փետրվարի 10-ի դրությամբ, բացի ՉԺՀ-ից, կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 24 երկրներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն իր Twitter-ի միկրոբլոգում հայտնել է, որ 2019-nCoV վիրուսի փոխանցման դեպքեր են եղել մարդկանցից, որոնք չեն եղել Չինաստանում: Նրա խոսքերով, երեւում է միայն այսբերգի վերին գագաթը, քանի որ Չինաստանհում երբեւէ չեղած ու տեղի բնակիչների հետ շփում չունեցած անձանցից վիրուսի փոխանցումը բավական լուրջ է եւ կարող է վկայել սննդի վտանգավորության մասին: Այդ դեպքերը, ըստ Գեբրեյեսուսի, կարող են դառնալ վիրուսի լայն տարածման աղբյուր:

Նա նաեւ հայտնել է, որ միջազգային փորձագիտական խումբը՝ ԱՀԿ-ի գլխավորությամբ, ուղեւորվել է Չինաստան՝ չինացի բժիշկներին օգնություն ցուցաբերելու, համաճարակի հաղթահարման եւ հիվանդության աղբյուրների բացահայտման  համար:

Նշենք, որ ավելի վաղ ՉԺՀ գիտնականների խումբը  հայտնել էր, որ կորոնավիրուսի հավանական աղբյուրն ու հիմնական հարուցիչը պանգոլին կենդանին է:

Այն թեփուկավոր կենդանի է, կաթնասունների դասից, միջատակերներին ու զրահավորներին նման: Ավելի քան 1000 ուսումնասիրություններից հենց պանգոլինի գենոմն է 99 տոկոսով մոտ եղել կորոնավիրուսով վարկված մարդկանց գենոմին: Առաջ քաշելով այլ վարկածներ, գիտնականների խումբը գտել է, որ ոչ միայն պանգոլինն է կորոնավիրուսի տարածման աղբյուրը, այլ ուրիշ աղբյուրներ էլ կան՝ օձերի առանձին տեսակներն ու չղջիկները: Վիրուսի ի հայտ գալու առաջին իսկ շրջանում դեռ կար վարկած, որ վարակի հարուցիչները օձերն ու չղջիկները կարող են լինել: 

Նշենք, որ բոլոր հիշյալ կենդանատեսակները Չինաստանում ու տարածաշրջանի այլ երկրներում համարվում են ուտելի եւ գիտնականների խումբը հորդորել է որոշ ժամանակ զերծ մնալ այս կենդանատեսակների հետ որեւէ շփումից: Պանգոլինի որսը թեեւ երկրում արգելված է օրենքով, սակայն որսագողերը կենդանատեսակը որսում են, քանի որ նրա թեփուկներից արժեքավոր դեղամիջոցներ են ստանում, օգտագործում ավանդական չինական բժշկության մեջ եւ վաճառում բավական թանկ գնով, իսկ միսը դելիկատես է համարվում ասիական մի շարք երկրներում:

Բնության պահպանության միջազգային միության տվյալներով, պանգոլինները ամենավաճառվող վայրի կենդանիներն են աշխարհում: Վերջին 10 տարում ասիական եւ աֆրիկյան անտառներում որսացել եւ Չինաստանին ու Վիետնամին են վաճառել պանգոլինի ավելի քան 1 մլն տեսակ:

Այս կենդանատեսակի՝ վիրուսի հավանական հարուցիչը լինելու վարկածը այժմ մեծ ուշադրությամբ ուսումնասիրվում է Չինաստանում, մասնագետների հսկայական խումբ է աշխատում այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նոր տիպի կորոնավիրուսով զանգվածային վարակման դեպքեր սկսեցին գրանցվել 2019-ի դեկտեմբերի վերջին: Վիրուսի տարածումը կապում են Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի ծովամթերքի շուկայի հետ, որտեղ վաճառվում է նաեւ վայրի կենդանատեսակների, շների, գիշատիչների միս: ՉԺՀ-ի իշխանությունները սահմանափակել են մեգապոլիսի հետ տրանսպորտային հաղորդակցությունը՝ փաստացի կարանտինի տակ առնելով մոտ 50 միլիոն մարդու, իսպառ արգելվել է վայրի կենդանատեսակների մսամթերքի վաճառքը:

Վիրուսի մասին հայտնի դառնալուց ի վեր այն տարածվել է 3 մայրցամաքում: Կորոնավիրուսը հայտարարվել է որպես  առողջապահության միջազգային սպառնալիք եւ համարվում է մահացու վտանգավոր:

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր դեռեւս չեն գրանցվել, Չինաստանից տարհանված 2 ՀՀ քաղաքացի այժմ կարանտինային փուլում է Ղազախստանում եւ Ռուսաստանում, նրանց մոտ վիրուսի հավանականությունը կպարզվի երկշաբաթյա գաղտնի շրջանից հետո:

Տպել
5058 դիտում

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը