Մենք պատրաստ ենք հանրաքվեի նշանակման հարցով դիմել ՍԴ, բայց բավարար ստորագրություններ չունենք․ Էդմոն Մարուքյան

Մենք անդադար ասում ենք, որ պատրաստ ենք հանրաքվեի նշանակման հարցով դիմել ՍԴ, ըստ էության, դիմումի կմախքը հրապարակել ենք, թե ինչ խախտումներ են արվել, եւ ես ու Տարոն Սիմոնյանը պատրաստ էինք այդ դիմումը դատարանում ներկայացնել, բայց ԼՀԿ-ն չունի համապատասխան թվով ստորագրություններ, հետեւաբար այդ հարցը փակված է: Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք միշտ ասել ենք, որ Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի կողմից ձեւավորված Սահմանադրությունը պետք է փոխվի, այդ համակարգն ամբողջությամբ պետք է փոխվի, եւ Հայաստանը պետք է ունենա ժողովրդավարական Սահմանադրություն: Տարբեր օրենքներ ենք բերել, որ այդ համակարգը փոխենք, մերժել են բոլորը, ասել՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքավեով կանենք: Հանձնաժողովը ստեղծվել է, այսօր մեր ժողովրդին հանրաքվեի ենք ուղարկում՝ մեկ հոդված փոխելու համար: Այսինքն՝ իշխանությունը վայելում է Սերժ Սարգսյանից ժառանգված համակարգը, բայց իշխանությունը համաձայն չէ, որ Հրայր Թովմասյանն այնտեղ աշխատի»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ այս օրերին փորձ է արվում իրենց դարձնել Հրայր Թովմասյանի եւ նախկին իշխանությունների պաշտպան, բայց դա, նրա խոսքով, չի ստացվել ու չի ստացվելու։

ԼՀԿ ղեկավարի համոզմամբ՝ հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյանը պետք է հրաժարական տար ու գնար. «Բարոյական իմաստով եմ ասում, որովհետեւ եթե իրենց ամբողջ թիմը հեռանում է, ինքը անիմաստ մնում է: Իրավական առումով, որ նա աֆերիստ է, որ ՍԴ նախագահը ժամանակից շուտ հրաժարական տվեց, նա արագ առաջադրվեց, որ իր վրա տարածվի նախորդ Սահմանադրությունը, դա իրավական կատեգորիա չէ: Եթե իրավական լիներ, վաղուց Հրայր Թովմասյանին էդտեղից հանել էին: Իրավական առումով այդ պրոցեսը խոցելու տեղ չունի, դրա համար էլ Սահմանադրության հոդվածն են ուզում փոխել»,- հայտարարեց Մարուքյանը, ապա շարունակեց, որ իշխանությունը սկզբում խնդիրն ուզում էր լուծել քրեական գործերով, ապա վաղ կենսաթոշակային համակարգի ներդրումով, բայց այդ գործընթացները, ըստ նրա, կեսից կանգ առան․

«Հիմա էլ հանրաքվեով են ուզում հարցը լուծել: Իսկ այդ հանրաքվեն ծայրից ծայր ապօրինի է, հակասահմանադրական: Մենք մեր ունեցած գործիքակազմով փորձել ենք ներկայացնել, որ հակասահմանադրական է: Դրանից հետո ասել ենք՝ եթե ապօրինություն եք անում, դուք ունեք 88 մանդատ, կարող եք խորհրդարանում այդ մի հոդվածը փոխել, 3,5 մլրդ դրամ փող չծախսել, ՀՀ քաղաքացիներին չհանել, ընտրատեղամասեր ուղարկել՝ մեկ հոդված փոփոխելու համար: Երկու փաստարկն էլ չի լսվել: Իբր ժողովրդավարության սոուսներով փորձում են ասել, որ սա ժողովրդավարության հարց է: Բայց ժողովրդավարությունից խոսողները չպետք է մոռանան, որ ժողովրդավարությունը նաեւ օրինականության իրավունքի գերակայություն է պահանջում, իսկ սա իրավական բեսպրեդելի ճանապարհով է ընթանում»,- ասաց ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը:

Տպել
2339 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել