Երկրի հակառակ կողմը (2008-08-15)

11/10/2010 schedule15:19

63. Մեռած հոգիներ Մեր գնացքը ռուսական տրանսպորտային տերմինաբանությամբ կոչվում էր «Скорый», այսինքն` արագընթաց։ Այս անունը, սակայն, նա նվաճել էր ոչ թե իրապես, այսինքն` ճապոնական ու գերմանական գնացքների նման արագընթաց լինելու, այլ այն պատճառով, որ կանգ էր առնում միայն խոշոր քաղաքների կայարաններում։ Սկզբնական շրջանում ես ու իմ խցակիցը կատարյալ անտարբերություն էինք ցուցաբերում միմյանց նկատմամբ։ Ես գիտեի միայն նրա անունը` Պավել Իվանովիչ, նա էլ իմ անունը գիտեր։ Հետո գնացի վագոն-ռեստորան, մի թեթեւ ընթրեցի ու վերադարձա կուպե։ Պավել Իվանովիչը իր տեղում պառկած թերթ էր կարդում։ Ես նստեցի պատուհանի առաջ, բայց մութ էր, ու դրսում ոչինչ չէր երեւում։ Ես էլ էի կայարանից թերթեր գնել ու սկսեցի կարդալ։ Մեկ էլ սիրտս նորից կոնյակ ուզեց. բացեցի ճամպրուկս. ուզում էի կիսատ շիշը վերցնել, բայց մտածեցի, որ ուղեկիցս էլ թերեւս ցանկանա խմել, եւ նոր շիշ վերցրի ու շրմփոցով դրեցի փոքրիկ սեղանին։ Պավել Իվանովիչը վեր կացավ տեղից, սեղմեց ուղեկցորդին կանչող կոճակը ու նրանից երկու բաժակ ուզեց։ Երբ ուղեկցորդը բերեց բաժակները, Պավել Իվանովիչը պատվիրեց վագոն-ռեստորանում սեւ եւ կարմիր խավիարով բուտերբրոդներ բերել։ Ես բացեցի շիշը, լցրեցի բաժակները, վերցրեցինք, «բուձիմ» ասացինք ու քցեցինք. առաջինից հետո ոչինչ չեն համտեսում։ Ինչպես արգենտինացիների հետ հաճելի է ֆուտբոլ նայել, ինչպես ֆրանսիացիների հետ հաճելի է ճաշել, այնպես ռուսների հետ հաճելի է խմել։ Նրանք դա անում են շնչել-արտաշնչելու պես` մի այնպիսի թեթեւությամբ, որ ուղղակի մարդու նախանձ են շարժում։ Առաջին բաժակից հետո մենք լուռ էինք ու ոչինչ չէինք խոսում. հետո ուղեկցորդը` Մատվեյ Իվանիչը, բերեց խավիարի բրդուճները` ամեն մեկը մի պատաճի չափով։ Պավել Իվանովիչը Մատվեյ Իվանիչի համար լցրեց իր բաժակը եւ նրան պատվիրեց խմել. վերջինը չդիմադրեց։ Ես նրան առաջարկեցի խավիարով բուտերբրոդ անուշ անել։ Մատվեյը զարմացավ. - Առաջինից հետո՞։ Մի հատ էլ լցրինք Մատվեյին. խմեց ու մի բրդուճ խփշտեց։ Ի հեճուկս իմ սպասումների, էլ ոտը կախ չգցեց, գնաց իր գործին։ Ես ու Պավելը մի-մի հատ էլ գնացինք, խավիար անուշ արինք։ Համարյա ոչինչ չէինք խոսում, ու այսպես լռության պայմաններում շիշը դատարկվեց։ Խավիարով բրդուճներն էլ էին վերջացել, ու ես մտածեցի` երեւի այսօր այսքանը։ Բայց կարճ դադարից հետո Պավել Իվանովիչը վեր կացավ, ճամպրուկից մի շիշ «Ռուսկի ստանդարտ» հանեց ու դրեց սեղանին։ Ես սարսափեցի. - Պավել Իվանովիչ, էսօր կոնյակով ենք սկսել, օղին թող վաղը մնա, կոնյակով էլ շարունակենք,- ասացի ես ու մյուս շիշն էլ հանեցի։ - Իսկ ես որտեղի՞ց իմանայի, որ էլի ունես,- ասաց Պավել Իվանիչը ու իր օղին տեղը դրեց։ Ապա կանչեց Մատվեյին, պատվիրեց կարմիր ձկով պատառներ բերել վագոն-ռեստորանից։ Պատվերը արագ կատարվեց. այս անգամ Մատվեյից պրծանք մի բաժակով։ Խմում էինք` «բուձիմ» ասելով, ու դա ահավոր հաճելի էր. կարմիր ձկան ու հացի պատառներով հայկական կոնյակ, ինչը կարող է ավելի հաճելի լինել։ Պատուհանը բացել էինք, օդը սառն էր ահագին, ու մենք խմում էինք, ըստ էության, առանց խոսելու։ Ես հիշեցի իմ վաղեմի երազանքը։ Իսկ երազանքը հետեւյալն է. հայտնվել մի խուլ ռուսական գյուղում, որտեղ փայտե տներ կան, ու հյուրընկալվել մի ռուս սովորական գյուղական, հյուրասեր ընտանիքում։ Այդ ընտանիքը ռուսական գյուղի ոճով, առանց ժամանակակից զահուրմարների, սեղան գցի, ու խմենք, մի լավ խմենք գյուղացի ռուս տղերքի հետ։ Չգիտեմ էլ` այս երազանքը ոնց է ձեւավորվել, բայց դա իսկապես վաղուցվա երազանք է։ Երբ այս մասին պատմեցի Պավելին, նա առանց վայրկյան իսկ հապաղելու ասաց` կանենք։ Հետո երկար ժամանակ լուռ էինք ու խմում էինք։ Էս մի շիշն էլ պրծավ։ Պավելը վեր կացավ, էլի բերեց իր «Ռուսկի ստանդարտը». - Պավել, էսօր կոնյակով ենք սկսել, արի կոնյակով էլ ավարտենք,- ասացի ես ու հանեցի կիսատ շիշը։ - Ի՞նչ իմանայի, որ էլի ունես,- քրթմնջաց Պավելը։ Ես արդեն չէի կարողանում խմել. ձեւ էի անում, թե խմում եմ։ Շուտով Պավելը ավարտեց նաեւ այդ կես շիշը, եւ զգացի, որ մտածում է «Ռուսկի ստանդարտի» մասին։ - Պավել, էլ կոնյակ չունեմ, բայց էսօր կոնյակի օր է,- բխկալով մի կերպ ասացի ես։ - Ասում ես` հերի՞ք է. տաք է ուղղակի արաղը։ Պետք էր սառեցնել ուղարկել,- ափսոսանքով ասաց Պավելը։ Ես մի կերպ ինձ գցեցի լվացարան, սառը ջուր տվի երեսովս ու մտածեցի` չարժե այդքան կոնյակի բեռով պառկել քնելու։ Ազատվեցի այդ բեռից ու պառկեցի քնելու։ Որոշ ժամանակ անց Պավելը նույնպես պառկեց։ Առավոտյան աչքերս բացեցի, տեսնեմ` Պավելը կուչ եկած նստած է սեղանի առաջ` մի մեծ բաժակ օղի դեմը դրած։ Սարսափած հայացքով նայում է օղու բաժակին, հետո հայացքը բարձրացրեց դեպի ինձ. - Ուզո՞ւմ ես,- հարցրեց։ Ես գլուխս բացասական շարժեցի։ Կարծես իմ բացասական պատասխանից կատաղած` Պավելը վերցրեց բաժակը ու մեռնելով խմեց։ Խմելու ընթացքում ոտքի կանգնեց, աղմուկով արտաշնչեց, բաժակը դրեց սեղանին ու մտավ լոգարան։ Մոտ 20-25 րոպեից լոգարանից դուրս եկավ սափրված, թարմացած. ոչ մի հետք քիչ առաջվա վիճակից։ Ես էլ վեր կացա, լոգանք ընդունեցի, ու գնացինք վագոն-ռեստորան սուրճ խմելու։ Խմեցինք սուրճը, զրուցեցինք, պարզվեց, որ վագոն-ռեստորանի շեֆ խոհարարը վրացի է։ Մատուցողին կանչեցի, հարցրի` խորոված կարո՞ղ ենք պատվիրել, նա զարմացած ասաց` իհարկե։ Պավելի հետ որոշեցինք ճաշի ժամին, դե, ճաշի ժամը ո՞րն է, սովածանալու ժամին խորոված ուտել. - Քանի՞ շիշ «Ստանդարտ» ունես,- հարցրի ես։ - Հինգ,- ասաց Պավելը։ - Քիչ է,- հեգնական ասացի ես։ - Փող էլ հո ունեմ,- լուրջ-լուրջ պատասխանեց Պավելը։ Սովը մեր դռանը չոքեց շատ արագ։ Մինչ այդ հասցրել էինք օղիները սառնարանի մեջ դնել տալ, ու Մատվեյը դրանք բերում էր սառցե շշերով։ Պատվիրեցինք խորովածը բերել կուպե. ես անհամբեր սպասում էի այդ խորտիկի մատուցման պահին, որովհետեւ կարոտել եմ, կարոտել եմ Հայաստանը, կարոտել եմ հայոց չալաղաջներին, կարոտել եմ հայոց խենթությանը, կարոտել եմ գյուղական վետերոկներին, որտեղ տղերքի հետ քեֆ ես անում, լակում, լափում, նույն երգը անընդհատ պատվիրում, էշի նման անընդհատ պարում նույն` այդ օրը դուր եկած երգի տակ ու վերջում չես կարողանում ժամանակին դուրս պրծնել այդտեղից, որովհետեւ դեռ երկար սեղանակից ախպերների հետ իրար քաշքաշ եք անելու` նվաճելու համար հաշիվը փակելու իրավունքը։ - Ախ, էս ի~նչ լավ խմեցինք, բոո~զը։ *** Պավելը զբաղվում էր ընտրական հարցերով։ Ասում էր, որ իրենց գործը ընտրացուցակների ճշգրտումն է, ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելության իրականացումը։ Սա, բնականաբար, ինձ պետք է հետաքրքրեր, եւ ուզում էի մանրամասներ իմանալ նրա գործունեության մասին։ Հարցուպատասխանի ընթացքում, սակայն, զգացի, որ չի ուզում այդ թեմայով զրույցներ ծավալել։ Մտածեցի` երեւի մարդը ուզում է կտրվել աշխատանքային հոգսերից։ Բայց այն, ինչ Պավելը չէր ուզում բացահայտել ինքնուրույն, բացահայտեց «Ռուսկի ստանդարտի» օգնությամբ։ Երբ շիշուկես խմել էինք, եւ ես էլի նրան հարցրի, թե ինչպես են ճշգրտումներ անում ընտրացուցակներում, Պավել Իվանովիչը ինձ անսպասելի հարց տվեց. - Նիկոլայ Վասիլեւիչ Գոգոլի մասին լսե՞լ ես։ - Իհարկե, լսել եմ,- ասացի ես։ - «Մեռած հոգիները» կարդացե՞լ ես։ - Կարդացել եմ։ - Դե, իմացած եղիր, ախպերս. ես էլ եմ մեռած հոգիների առքուվաճառքով զբաղվում,- անսպասելի խոստովանեց Պավելը։ Ես մի պահ լավ չհասկացա, թե ինչ է ասում սեղանակիցս. մտածեցի` խմել է, ինչ-որ բան խառնում է։ Բայց` չէ, պարզվեց` նա ոչինչ էլ չի խառնում եւ իսկապես զբաղվում է մեռած հոգիների առքուվաճառքով։ Գործի իմաստը հետեւյալն է. ընտրողների ցուցակներում բազմաթիվ մահացած մարդկանց անուններ կան։ Ահա, Պավել Իվանովիչը այդ մահացած մարդկանց ցուցակն է կազմում ըստ ընտրական տեղամասերի եւ այդ ցուցակները վաճառում շահագրգիռ անձանց։ Իսկ շահագրգիռ անձինք կուսակցություններն են, պատգամավորի անհատ թեկնածուները, զանազան նախընտրական շտաբներ, որոնք տոկոսներ են հավաքում մեռած հոգիների քվեարկության շնորհիվ։ Իհարկե, այս հսկայածավալ գործը հսկայածավալ Ռուսաստանում Պավել Իվանովիչը մենակ չի անում. նա ունի մի հասարակական կազմակերպություն, որի կանոնադրական նպատակներից է ընտրացուցակների անճշտությունները վերացնելը եւ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելը։ Դե, նրանք հանում են մահացած անձանց ցուցակները, մի քանիսին հանել տալիս, իսկ մնացածներին պահում իրենց։ Դիտորդական առաքելության ընթացքում էլ հետեւում են, որ մեռյալները պարտաճանաչ ներկայանան քվեարկության։ Այս ընթացքում, հասկանալի է, համագործակցում են համապատասխան մարմինների հետ, եւ գործի բերած եկամուտը հերիքում է բոլորին. - Եւ շա՞տ մեռած հոգիներ կան ընտրացուցակներում,- հարցրեցի ես։ - Աստված տվել, չի խնայել. շատ գյուղերում ողջերն ավելի քիչ են, քան մեռածները,- ուրախ-ուրախ պատմում էր Պավելը։ Մեջս գարշանքի պես մի բան առաջացավ, բայց շարունակեցի խոսակցությունը` էլի ինչ-որ բաներ իմանալու համար. - Իսկ ինչ է, հաճա՞խ ես հաճախորդներ ունենում,- հարցրի։ - Ռուսաստանը մեծ տերություն է. նախագահի ընտրություններն ավարտվում են, դումայինն է սկսվում, դումայինն ավարտվում են, մարզային դումայինն է սկսվում, մարզային դումայինն ավարտվում են, քաղաքային դումայինն է սկսում եւ այսպես շարունակ։ Դե, մենք էլ մեր համեստ ծառայություններն ենք մատուցում հայրենի քաղաքականությանը։ Ես չդիմացա. - Գոնե հասկանո՞ւմ ես, որ արածդ տականքություն է,- վրա պրծա ես։ - Տականքությունը ո՞րն է. ես չանեմ, մեկ ուրիշը կանի,- անվրդով բացատրեց Պավել Իվանովիչը։ - Այսինքն` նախընտրում ես ինքդ տականք լինել, քան թե այդ պատիվը թողնել ուրիշների՞ն։ - Դե լավ, հա, մենակ թե գլխիս քարոզ չկարդաս,- սրտնեղեց նա։ Գնացի փսխելու։ Աշխատում էի այլեւս չնկատել դրա գոյությունը իմ կուպեում։ (շարունակելի)

Տպել
707 դիտում

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել