Պետությունը 55 միլիոն դրամ է հատկացրել «Մաթեւոսյան» կենտրոնի 3-րդ հարկի կառուցման համար. 5 տարի էլ կվճարի 35 միլիոն դրամ

Երեւանի «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի վիճահարույց երրորդ հարկի հարցը լուծված է: Պետությունը 55 միլիոն դրամ է հատկացրել: Կենտրոնի շինարարական աշխատանքները նախատեսվում են վերսկսել եղանակները տաքանալուն զուգընթաց: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Նարինե Թուխիկյանը:

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարական աշխատանքներն սկսվել էին դեռեւս 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2-2.5 տարում: Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հեղինակած նախագծով կենտրոնը պետք է եռահարկ լիներ: Կառուցումից հետո պարզվեց՝ այն երկհարկանի են արել: Այն ֆունկցիոնալ առումով եւս չէր համապատասխանում շահագործման համար և փաստացի կիսատ մնաց 2 տարի: «Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամի» տնօրեն, Մաթեւոսյանի ժառանգ Դավիթ Մաթեւոսյանը բազմիցս բարձրաձայնում էր այս հարցը, նամակներ ուղարկում իրավասու գերատեսչություններին, սակայն խնդրի լուծումը շարունակ ձգձգվում էր:

«Գումարը կա, նախկինում արված նախագիծը կա, հիմա թղթաբանությունն է կարգավորվում: Այսինքն՝ որեւէ բաց հարց այլեւս չկա: Պաշտոնապես հայտարարում եմ՝ երրորդ հարկ կլինի»,- մեր զրույցում ասաց Թուխիկյանը:

Հետաքրքրվեցինք, թե բակային հատվածի եւ ներքին հարդարանքի հետ կապած խնդիրներն ու վիճահարույց հարցերն ինչպես են կարգավորվելու: Փոխնախարարը պատասխանեց, որ բավականին մեծ քննարկում են ունեցել «Հրանտ Մաթեւոսյան հիմնադրամի» հետ, որից հետո եկել են ընդհանուր հայտարարի. ամեն ինչ հերթականությամբ եւ պատշաճ կարվի:

«Բացի այդ՝ մենք ունենք հիմնադրամի կողմից ներկայացված նախահաշվի պես մի բան, որտեղ հստակ ամրագրվեց նրանց ակնկալիքները պետությունից, եւ այն, թե որքանով է պետությունը դրանք պարտավորվում կատարել: Մենք կարգավիճակի մեր տարբերակն ունեինք, բայց գնացինք հիմնադրամի պատկերացրածի հետեւից»,- ասաց Նարինե Թուխիկյանը: «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը իրավաբանորեն ունենալու է մասնավոր հիմնադրամի կարգավիճակ, սկզբի մի քանի տարին հովանավորվելու է պետական միջոցների հաշվին:

«Պետությունն արդեն 0.5 միլիարդ դրամ տվել է շենքը կառուցելու համար, հիմա եւս 55 միլիոն է հատկացնում, երրորդ հարկի համար նույնպես ակնկալվում է պետությունից տարեկան ծախսերի 39 տոկոսը, որը մոտավորապես 35 միլիոն դրամ է կազմում: Մենք պայմանագրով ստանձնել ենք պարտավորություն, որ կենտրոնը աշխատելու պահից՝ 5 տարի շարունակ՝ վճարելու ենք 35 միլիոն դրամ»,- ասաց նա:

Անդրադառնալով նշված ժամկետին (5 տարի)՝ Թուխիկյանը մանրամասնեց. «Սա պետական հիմնարկ չի դառնում, Կառավարության որոշում կա, որ նման դեպքերում, եթե դու որոշակի ժամանակով որեւէ կենտրոնի ֆինանսապես օգնում ես, որպես աջակցություն, հետագայում այն պետք է ինքնաբավ դառնա»:

Տպել
1757 դիտում

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները