Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձի գործով պաշտպանական կողմը հնարավոր է միջնորդի դատակոչել Սերժ Սարգսյանին

 

Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով հնարավոր է՝ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացնի՝ դատակոչելու Սերժ Սարգսյանին, Սուրիկ Խաչատրյանին եւ Գորիսի նախկին ոստիկանապետին:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը:

Բանն այն է, որ դեռեւս նախորդ տարի՝ դատարանում ցուցմունք տալիս, ամբաստանյալ Գարեն Աթաջանյանը անակնկալ հայտարարություն էր արել: Նա, մասնավորապես, նշել էր, որ տեղի ունեցածն իրականում ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակերպված բեմադրություն, որին մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը: Ըստ Գարեն Աթաջանյանի ցուցմունքի՝ 2015 թվականին մյուս ամբաստանյալը՝ Հենրիկ Ավագյանը, հանդիպում է ունեցել Սուրիկ Խաչատրյանի հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ կազմակերպեն սպանության փորձի նմանակում: Աթաջանյանի խոսքով՝ նպատակը եղել է այն, որ դրա դիմաց մարզպետը լուծեր մյուս ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի՝ Սյունիք գյուղում ունեցած խնդիրները, որ դիմում գրել տար գյուղապետին այն մասին, որ վերջինիս փոխարեն նշանակվեր Հենրիկ Ավագյանը: Իսկ մարզպետի շահագրգռվածությունը, ըստ Աթաջանյանի, եղել է այն, որ գործի մեջ ներգրավվեն  Բուդաղյանները եւ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի՝ այդ ժամանակվա տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, այլ խոսքով՝ ամեն ինչ բեմադրվել էր նրա համար, որ մեղադրյալի աթոռին հայտնվեին Բուդաղյանները եւ Մաքսիմ Հակոբյանը:

Ցուցմունք տալիս Աթաջանյանը պատմել էր նաեւ, որ նախաքննության ավարտական փուլում քննիչը մարզպետի հետ միասին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ,  որտեղ ինքը գտնվել է: Քննիչի դուրս գալուց հետո, երբ Աթաջանյանը մենակ է մնացել մարզպետի հետ, վերջինս թղթի վրա գրել է Մաքսիմ Հակոբյանի անուն-ազգանունը՝ ասելով, որ նա պետք է տա նաեւ այդ մարդու անունը, որ պետք է ասի՝ իբր պատվերը ստացել են ոչ միայն Բուդաղյաններից, այլ նաեւ Մաքսիմ Հակոբյանից: Աթաջանյանի խոսքով՝ ինքը հրաժարվել է դա անել, ինչից հետո մարզպետը հայտնել է, որ այդ հարցը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ, եւ ասել է՝ եթե նա Մաքսիմ Հակոբյանի անունը չտա, ապա ցմահ մնալու է բանտում:

Ինչ վերաբերում է Գորիսի նախկին ոստիկանապետին, նա եւս նախաքննության փուլում հայտարարել էր, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ մարզպետի դեմ մահափորձ իրականում տեղի չի ունեցել, այլ տեղի է ունեցել նմանակում, որը կազմակարպվել է Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Ենթադրյալ դեպքը, հիշեցնենք, տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Լիսկայի մեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Լիսկան, նրա վարորդը եւ օգնականը, չէի տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն: Դեպքից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Արա Բուդաղյանը (մի քամի ամիս անց նա ազատ արձակվեց եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը:

2016 թվականից քրեական գործը գտնվում է դատարանում, սակայն ինչպես պաշտպան Վահան Հովհաննիսյանը նշեց մեր զրույցում, արդեն 4 դատական նիստ հետաձգվել է, քանի որ դեռեւս  չեն ստացվել համալիր փորձաքննության արդյունքները:

Հիշյալ փորձաքննությունը նշանակվել է  2019 թվականի հուլիս ամսին: Նման միջնորդությամբ հանդես էր եկել հենց պաշտպան Հովհաննիսյանը՝ այն պատճառաբանությամբ, որ նախաքննության փուլում նշանակված փորձաքննության արդյունքները հակասել են քրեական գործի նյութերին: Էական հակասությունները վերաբերել են նրան, որ ըստ գործով ձեռք բերված ապացույցների՝ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակվել է ձախ կողմից, մինչդեռ ավտոմեքենայի աջ կողմին դրսից ներս ուղղությամբ առկա են կրակոցների հետքեր: Բացի այդ, Սուրիկ Խաչատրյանի հագուստի վրա առկա էին այնպիսի վնասվածքներ, որոնք առկա չեն իր մարմնի վրա եւ հակառակը: Երրորդ էական հարցն էլ, որ բարձրացվել է փորձաքննությամբ, Սուրիկ Խաչատրյանի դիմապակու վրա մոտ հինգ տասնյակ փամփուշտների առկայությամբ մարմնական վնասվածքներ չստանալու հավանականությունն է:

Մեր հարցին՝ արդյո՞ք չի լրացել փորձաքննության ողջամիտ ժամկետը, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, լրացել է, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրկնակի համալիր փորձաքննություն է՝ տարբեր բնագավառների փորձագետների ներգրավմամբ, կարծում եմ՝ կարող ենք մի քիչ էլ սպասել»:

Ինչ վերաբերում է ամբաստանյալի անակնկալ հայտարարությանը, դրանից հետո Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, հայտնել էր, որ ամբաստանյալի մատնանշած հանգամանքը ստուգելու ուղղությամբ վարույթ է նախաձեռնվել, եւ հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու հանձնարարություն: Թե ինչ ընթացք է ստացել այդ վարույթը, պաշտպանին հայտնի չէ. «Տեղեկություններ չունեմ, մենք դատարանից պահանջել ենք, որ այդ վարույթի նախաձեռնման վերաբերյալ նյութերը տրամադրվի պաշտպանական կողմին, դեռեւս չի տրամադրվել: Կարծում եմ, որ բոլորս՝ ե՛ւ դատախազությունը, ե՛ւ դատարանը, ե՛ւ մենք սպասում ենք փորձագետի եզրակացությանը, որը որոշիչ է լինելու ամբողջ գործի ելքի վրա, եւ որով բավական հետաքրքիր տեղեկություններ են պարզվելու»,- ասաց Հովհաննիսյանը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց,  որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում չի հաջողվել ձեռք բերել տվյալ գործով ամբաստանյալի կողմից հայտնած տեղեկությունները հաստատող տվյալներ. «Այդուհանդերձ, դատական քննության շրջանակներում մեղադրողը շարունակում է ձեռնարկել իր լիազորություններից բխող միջոցներ՝ ամբաստանյալի կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու ուղղությամբ»,- հավելեց Աբրահամյանը:

 

Տպել
3928 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը