Հանրաքվեի ժամանակ ԱՅՈ քվեարկելով՝ իշխանության 3-րդ ճյուղը վերջնական կազատենք նախկին իշխանության ճիրաններից․ Սիմոնյան

Քաղաքական օրակարգում ՀՀԿ-ի խոսքն այդքան էլ կշիռ չունի, եւ հանրաքվեի վերաբերյալ իրենց հայտարարությունը գնահատում եմ եւս մեկ առիթ ու դրդապատճառ՝ շատ ակտիվ մասնակցելու հանրաքվեին եւ ասելու՝ ԱՅՈ։ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը, թե ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանադրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական:

Սիմոնյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձելու են եւ փորձում են քողարկված ձեւով, նաեւ՝ բացեիբաց, սաբոտաժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը, անել ամեն ինչ, որպեսզի այդ բարեփոխումը, որը թեեւ քվեաթերթիկի մեջ մեկ տողով է լինելու, բայց շատ շերտեր է պարունակում, տեղի չունենա։

ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ վերահաստատեց իրենց այն պնդումը, որ ՍԴ-ն քաղաքականացված է, Հրայր Թովմասյանն ընտրված է անօրինական ձեւով, եւ փաստացի ներկայացնում է քաղաքական ուժ ու զբաղվում է քաղաքականությամբ․

«Գնալով հանրաքվեի եւ քվեարկելով ԱՅՈ՝ մենք իշխանության երրորդ ճյուղը վերջնական կազատենք նախկին իշխանության ճիրաններից»,- հայտարարեց Սիմոնյանը։

Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ կարծում է՝ ՈՉ-ի երկու շտաբ է լինելու․ մեկը՝ ֆորմալ, մեկը՝ ոչ ֆորմալ․

«ՀՀԿ-ն, այն ուժերը, որոնք հայտարարում են, թե ՈՉ-ի շտաբում չեն լինելու, իրենք չեն լինելու ՈՉ-ի ֆորմալ շտաբի մեջ, բայց նրանք արդեն ՈՉ-ի ոչ ֆորմալ շտաբի, դե ֆակտո շտաբի մեջ են, ավելին՝ հենց էդ շտաբի գործունեության արդյունքում է այսօր ձեւավորվել ՍԴ ճգնաժամը, ավելին՝ այդ մարդիկ պարզապես չեն ցանկանում պատասխանատվություն վերցնել հանրայնորեն ՈՉ-ի շտաբի դերակատարումն ստանձնելու, բայց իրենց ամբողջ գործիքակազմով որպես ուրվական ամեն ինչ անելու են, որ հենց էդ ՈՉ-ի արժեհամակարգի եւ դրա շուրջ կոնսոլիդացիան ունենա իր արդյունքը»։

Նա հիշեցրեց, որ երբ վարչապետ էր ընտրվել Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանական նախկին մեծամասնություն ՀՀԿ-ն էլ էր հայտարարում՝ «բայց մենք ինչո՞վ ենք խանգարում, ինչու եք ուզում ցրել ԱԺ-ն», բայց, Կոնջորյանի պնդմամբ, բոլորը հասկանում էին, որ այդ խորհրդարանն ինչքան էլ չխոչընդոտի բերվող օրենքների ընդունմանը, միեւնույն է, լեգիտիմության խոր դեֆիցիտ ունի, նույնն էլ հիմա ՍԴ-ի պարագայում է։

Տպել
2960 դիտում

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը