ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին

Քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նիստի ավարտից հետո հայտարարեց, որ քաղխորհրդի նիստում միաձայն որոշվել է՝ ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին․

«Քաղխորհրդի նիստին մասնակցում էին նաեւ տարածքային կառույցների պատասխանատուները։ Նիստի սկզբում Գագիկ Ծառուկյանի առաջարկով քաղխորհրդի անդամները, պատգամավորները, տարածքային կառույցների պատասխանատուները ներկայացրին իրենց տեսակետը հարցի վերաբերյալ, որից հետո ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր տեսակետը ներկայացրեց՝ նշելով, որ ԲՀԿ-ն միշտ կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի կարեւորագույն գործիքին, ինչպիսին հանրաքվեն է։ Այդուհանդերձ, մենք չենք կարող որեւէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի գործընթացին, ուստի ակնհայտ է, որ գործընթացի հենց սկզբից իշխանությունն իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարություն՝ խնդիրը վերածելով սեւ-սպիտակի կործանարար հակամարտության»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով՝ մինչդեռ ԲՀԿ-ի համար մեր հանրության մեջ ջրբաժաններ եւ բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի․

«Ժամանակն է փակել հնի եւ նորի անպտուղ առճակատման էջը, եւ մեր բոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի եւ ժողովրդի համար առավել բարեկեցիկ ապագա ստեղծելու գործին: Եվ ԲՀԿ-ն այս ամենը կյանքի կոչելու համար ջանք չի խնայելու։ Ուստի քաղխորհրդի նիստում միաձայն որոշվել է՝ ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին»,- եզրափակեց Զոհրաբյանը։

Թե ինչու հենց ԱԺ դահլիճում չհայտնեցին իրենց դիրքորոշումը, Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն առաջարկել էր իրավական ընթացակարգերը 24-ժամյա ռեժիմով քննարկել, սակայն իշխանությունն ականջալուր չէր եղել, եւ այսօր նման որոշում կայացրին։

Զոհրաբյանը երկրորդեց Գագիկ Ծառուկյանի միտքը, որ իրենք ՍԴ դիմելը նպատակահարմար չեն համարում, քանի որ ՍԴ-ն այս հարցում, իհարկե, կողմնակալ է։

ԲՀԿ-ական պատգամավորը հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերի։

Տպել
4106 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է