Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար մշտական գլխավոր մարզիչ ունենալը կարծես իսկական երազանք է դարձել: Վերջին տարիներին գրեթե ոչ մի մարզիչ ամբողջական ցիկլ չի անցկացնում թիմի հետ, իսկ անցած 3 ամիսների ընթացքում ընտրանին ընդհանրապես ավելի երկար ժամանակ է լինում առանց մարզչի, քան մարզիչ ունենալով: Աբրահամ Խաշմանյանի ու ՀՖՖ-ի միջեւ համագործակցության դադարեցումից հետո կրկին փնտրտուքների փուլ է սկսվել:

Այս մասնագետի հեռանալն այնքան մեծ աղմուկ չբարձրացրեց, որքան նրանից առաջ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականը: Գուցե նորությանը զուգահեռ տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները կամ ըմբշամարտի Եվրոպայի 2020թ. առաջնությունում հաղթանակները շեղեցին մարզասերների ուշադրությունը: Կամ էլ հնարավոր է 9:1-ից հետո դա պարզապես սպասելի զարգացում էր:

Խաշմանյանն աշխատանքն ստանձնել էր հայկական ֆուտբոլի համար բավական բարդ ժամանակահատվածում ու գլխավորել էր ոչ նախանձելի վիճակում գտնվող թիմ: Մի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված իրադարձությունները երբեմն ոչ ֆուտբոլային թեմաները բերում էին ֆուտբոլ: Մյուս կողմից, ինչպես գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանն էր նշել ՀՖՖ նախագահի ընտրությունների օրը, ինչ-որ տարաձայնություններ կային պաշտոնյաների շրջանում: Ի հավելումն՝ այն բանից հետո, ինչ Եվրո 2020-ի որակավորման փուլի ընթացքում մի քանի հաղթանակներից հետո ուղեգրի հույս էր առաջացել եւ այդ հույսը հօդս էր ցնդել, երկրպագուները բավական զայրացած ու հիասթափված էին, եւ ամեն հերթական սխալի պատճառով անխնա քարկոծելու էին պատասխանատուներին:

Հերթականն էլ պարզապես սխալ չէր: Պատմական էր: 1:9 հաշվով պարտություն, ու անկախ նրանից, որ մրցակիցն աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան էր, սա ոչ ոք չէր ներելու: Ամենաշատ քննադատությունը բաժին հասավ գլխավոր մարզչին: Վերջինիս բացատրությունն էլ զայրացրեց ոչ միայն ֆուտբոլասերներին, որոնք դժգոհ էին նրա տակտիկական որոշումներից, այլեւ ֆուտբոլիստներին: Եվ եթե երկրպագուների սիրտը կարելի է շահել հետագա տպավորիչ հաղթանակներով, ապա հրապարակայնորեն հարաբերություններ պարզելուց հետո մարզչի ու ֆուտբոլիստների համատեղ աշխատանքը բարդ է պատկերացնել: Եվ հաշվի առնելով նաեւ, որ այս մարզչի մնալու դեպքում թե խաղացողների, եւ թե երկրպագուների համար 9:1-ը մոռանալն ավելի բարդ էր լինելու, թերեւս ՀՖՖ-ի ու Խաշմանյանի որոշումը տրամաբանական էր:

Բայց ի՞նչ կարող էր անել Խաշմանյանը, երբ նշանակվեց: Թիմն արդեն գործնականում կորցրել էր ամեն ինչ: Պարզապես պետք է ավարտին հասցներ որակավորման փուլն ու սպասեր նոր շրջափուլի մեկնարկին: Իսկ ի՞նչ կարող էր անել Գյուլբուդաղյանցը, որը հեռացավ նրանից առաջ: Նա, ինչպես արդեն բացատրել է, ամենեւին էլ Եվրոյի եզրափակիչ փուլ դուրս գալու առաջադրանք չի ունեցել: Իսկ ի՞նչ պետք է անի ապագա մարզիչը ու ընդհանրապես ո՞վ պետք է նա լինի:

Շուտով կրկին կակտիվանան ֆուտբոլասերների՝ սովորական դարձած նույն քննարկումները, որ անհրաժեշտ է օտարերկրացի կամ արտասահմանից եկած հայ մասնագետ, հատկապես, որ Խաշմանյանով սպառվեցին Հայաստանում հավաքականի մարզիչ գտնելու տարբերակները: Հաշվի առնելով իսպանացի հայտնի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի գործոնը՝ հիմա կպահանջեն, որ նոր մարզիչը նաեւ անվանի լինի: Արդեն 1-2 հայտնի անուններ մամուլում շրջանառվում են: Արդյունքների վերաբերյալ սպասելիքներում էլ դժվար թե փոփոխություններ լինեն՝ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլ: Եթե այս ձեւաչափով շարունակվի, ամենայն հավանականությամբ, հետեւանքներն էլ կրկնվեն. ինչ-որ մարզիչ, որը հրաշքներ չի գործի, կհեռանա, ու կրկին նույն քննադատությունները կհնչեն նրա ու ֆեդերացիայի հասցեին:

Բայց, եթե այս նույն պատմությունը կրկնվել է անընդհատ ու արդյունքը միշտ եղել է վատը, գուցե արժե՞ փոխել մոտեցումը: Գուցե արժե՞ առանց էմոցիաների ու սառը գլխով դատել, թե իրականում ինչի է ընդունակ հավաքականը: Իհարկե սպորտում ընդունված չէ ասել, որ մենք այսինչ գերնպատակին հասնելու պոտենցիալ չունենք: Բավական է նման արտահայտություն, ու հրաժարականների պահանջի տարափ կտեղա, չէ՞ որ կա համոզմունք, որ մեծ ցանկության, նվիրվածության ու անձնվիրության հաշվին ամեն ինչ էլ հնարավոր է:

Բայց այս հատկանիշների շնորհիվ ֆուտբոլում հաջողության հասնելը բացառությունների շարքից է, իսկ օրինաչափությունը տարիների, տասնամյակների ընթացքում հստակ ու համակարգված աշխատանքի, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ու ազգային լավ առաջնություն ունենալու միջոցով նվաճումներ ունենալն է: Ու քանի դեռ Հայաստանում այս հարցերում բացեր կան, մեծ ցանկությունը դժվար թե բավարար լինի, առավել եւս, որ այն հավաքականները, որոնց կողքին հայ երկրպագուներն իրենց թիմին պատկերացնում են Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում, ե՛ւ նվիրված ու անձնվեր խաղացողներ ունեն, ե՛ւ համակարգված աշխատանք:

Հետեւաբար գուցե արժե՞, որ 1 անգամ հավաքականի պատասխանատուները գնան քննադատվելու այդ ռիսկին ու բացահայտորեն ասեն, որ իրատեսական է ոչ թե այն մեծ, այլ այս փոքր նպատակին հասնելը: Գուցե արժե՞, որ ժամանակ չկորցնեն աստղային մասնագետների հետ բանակցելու վրա, որոնք հնարավոր է հրաժարվեն գալ՝ վախենալով, թե ինչ կլինի իրենց իմիջի հետ անհաջողության դեպքում: Գուցե արժե՞, որ գտնեն ոչ թե թանկարժեք ու աստղային մարզիչ, այլ ինչ-որ մեկին, ով փոքր հավաքականների հետ աշխատելու ու նրանց քիչ ներուժի համապատասխան հաջողությունների հասնելու փորձ ունի: Մինչեւ մանկապատանեկան ֆուտբոլում իրականացվող փոփոխությունները կսկսեն արդյունք տալ...

Տպել
2688 դիտում

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ