Վարդագույն քաղաք Երեւան. հայկական մշակույթը, հիանալի խոհանոցն ու պատմությունը. «Ryanair»-ի հոդվածը

«Ryanair» ավիաընկերության թիմը, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, այցելել է Երեւան, ծանոթացել Հայաստանի պատմությանն ու մշակույթին, տպավորություններով կիսվել ավիաընկերության կայքում տպագրված հոդվածում:

Երեւանի մասին հոդվածում նշվում է, որ Հայաստանի մայրաքաղաքն արագորեն դառնում է Եվրոպայի տեսարժան վայրերից մեկը:

Նշվում է, որ քայլելով Հայաստանի հիասքանչ մայրաքաղաքի լուսավոր փողոցներով՝ առաջինը, ինչը զարմացնում է, քաղաքի եզակի գույներն են: Պայծառ վարդագույնով եւ փոշոտ շագանակագույնով ծածկված շենքերը ձուլվում են իրար՝ ստեղծելով հնի եւ նորի համադրություն: «Վարդագույն քաղաք» մականունը, ըստ հոդվածագրի, ամբողջովին համապատասխանում է Երեւանին, որովհետեւ խանութներն ու սրճարանները, շենք-շինությունները պատրաստված են հնագույն կարծր, հրաբխային քարից, որը Երեւանին տալիս է խորհրդավոր հմայք:

Հոդվածում խոսվում է Երեւանի մշակութային ու ժամանցային վայրերի մասին։ Անդրադարձ է կատարվում ազգային սննդի կետերին եւ քաղաքի ամենահետաքրքիր վայրերին։

Ավիաընկերության մեդիա թիմը Երեւան է ժամանել Վալենտինի օրվանից մեկ շաբաթ առաջ, «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալուց հետո տպավորվել ամեն քայլափոխի, զբոսնելիս հիացել սիրահարների այգու խաղաղությամբ ու գեղեցկությամբ:

Հոդվածում նշվում է, որ այցի ընթացքում իրենց թիմը հասկացել է՝ Հայաստանն աճող զբոսաշրջային թեժ կետ է, որն իր պատմական վայրերով, հետաքրքիր մշակույթով եւ աշխույժ գիշերային կյանքով ունի բոլորի համար ընտրության եւ հանգստի տարբերակ՝ ընտանիքների, միայնակ ճանապարհորդների, ուսանողների եւ պարզապես արկածախնդիրների համար:

«Անհնար է չնկատել, թե ինչպիսին է դարձել Երեւանը վերջին տարիներին: Փայլուն, նոր հինգաստղանի հյուրանոցները, բարձրակարգ առեւտրի եւ ժամանցի կետերը, գերժամանակակից բարերն ու ջազ ակումբները խառնվել են պատմության թանգարաններին, արվեստի կենտրոններին, տեքստիլ բուտիկներին, որոնք վաճառում են հայկական ավանդական զգեստներ: Ավանդույթներն ու արդիականությունը Երեւանում միաձուլվում են իրար: Վերջին տասնամյակում Երեւանն արագորեն տրանսֆորմացիայի է ենթարկվում, եւ արդեն ավելի ու ավելի շատ եվրոպացի զբոսաշրջիկներ են ցանկանում տեսնել այն»,- նշված է հոդվածում:

«Ryanair»-ի մեդիա թիմը պատմել է նաեւ Արարատ լեռան հուզիչ տեսարանի, Կասկադի, հայկական «Քոչարի» պարի, ամենամյա ավանդական փառատոնների, հայկական խոհանոցի հրաշալի համերի՝ խաղողի տերեւով տոլմայի, դդմապուրի, լավաշի ու խորովածի մասին:

Տպել
6632 դիտում

Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում