2019-ին աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը՝ 7.6. պատգամավոր

2019թ. ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) աճը, ըստ նախնական տվյալների, 7.6 տոկոս է կազմել. բացարձակ թվով 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ: Այս մասին երեկ ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին:

Նշենք, որ 2018-ին ՀՆԱ-ի աճը կազմել էր 5.2 տոկոս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ դա վատ ցուցանիշ չէ՝ հետաքրքրվելով, թե վերջին անգամ երբ է ՀՀ-ում նման աճ արձանագրվել: Ավինյանը պատասխանեց, որ 2000-ականներին է եղել ավելի բարձր աճ:

«Ուրեմն կարող ենք արձանագրել, որ եթե ՀՆԱ-ի աճը 2019-ին եղել է 7.6 տոկոս, նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել, եւ համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020թ. համար»,- ասաց վարչապետը:

Շաբաթներ առաջ անկախ փորձագետները կանխատեսել էին, որ Հայաստանի տնտեսական աճը 2019-ի համար կլինի 8.2 տոկոս, իսկ վարչապետը հույս էր հայտնել, որ ՀՆԱ-ի աճը կլինի 8 տոկոս:

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ:

- Պարո՛ն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում 7.6 տոկոս ցուցանիշը: Արդյոք սա ա՞յն էր, ինչ ակնկալվում էր:

- Տնտեսական ակտիվությունը գնահատող մեկ այլ ցուցանիշ՝ ՏԱՑ-ը, որը եւս հրապարակվել էր, 7.8 տոկոս էր կազմում: ՏԱՑ-ը եւ ՀՆԱ-ն սովորաբար շատ քիչ շեղում են ունենում, ու սովորաբար ՀՆԱ-ն մոտ 0.2 տոկոսային կետով ավելի քիչ է լինում, քան տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ես ինչքանով տեղեկացված եմ, ՀՆԱ-ի ցուցանիշի մեջ ներկայումս արտացոլված է ավտոմեքենաների ներմուծումը, բայց դրա այն հատվածը, որը, օրինակ, արտահանվել է ԵԱՏՄ շուկաներ, որոշակիորեն արտացոլված չէ: Դա ապագայում մեթոդաբանական շտկումներ է ենթադրում: Եթե մենք դիտարկում ենք այն ազդակները, որը տվել էր ՏԱՑ-ը, կարելի էր ակնկալել, որ ՀՆԱ-ն գտնվելու է այս շրջանակներում: Նաեւ միջազգային կառույցներն էին ՀՀ տնտեսության համար կանխատեսումներ արել՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը: Նրանք ընդհանուր բարձրացման ֆոնին ավելի զուսպ աճ էին կանխատեսում: Իսկ սա նշանակում է, որ վերջին եռամսյակում մենք ավելի դրական զարգացում կարողացանք ունենալ:

- Վարչապետը շաբաթներ առաջ գրել էր, որ անկախ փորձագետների կարծիքով 8.2 տոկոս տնտեսական աճ կունենանք՝ հույս հայտնելով, որ ՀՆԱ-ն կլինի 8 տոկոս: Ինչո՞ւ այս ցուցանիշը չստացանք:

- Եթե դուք ուսումնասիրեք միջազգային կառույցների կանխատեսումները զարգացած եւ զարգացող երկրների, ինչպիսին Հայաստանն է, վերաբերյալ, կտեսնեք, որ զարգացող երկրների համեմատ նրանց կանխատեսումների շեղումը բավականաչափ բարձր է: Սա պայմանավորված է 2 հանգամանքով. առաջինը, տեխզինվածության մակարդակի բարելավման ուղղությամբ ավելի բարձր ցուցանիշ ունենալու հնարավորությամբ: Երկրորդը, որ այդ տնտեսությունները, որպես կանոն, չափազանց փոքր են, եւ որոշակի դրական մոտեցումները կարող են էական նշանակություն ունենալ՝ կանխատեսվածի ու փաստացի ցուցանիշների առումով:

Փորձագետներ կային, որ ժամանակին ասում էին՝ Հայաստանը ռեցեսիայի (տնտեսական անկում) մեջ է: Այս դեպքում էլ ունենք փորձագետներ, որոնք է՛լ ավելի լավատեսական թվեր են հնչեցնում: Կարծում եմ, որ այս փորձագետների համար կազուսային էր համարվում այն, որ հնարավոր է՝ շտկվի մեթոդաբանությունը, եւ ՀՆԱ-ի ցուցանիշների մեջ ներառվի ավտոմեքենաների արտահանումը:

- Այլ երկրներում 7.6 տոկոս տարեկան ՀՆԱ-ի աճն ինչպիսի՞ ցուցանիշ է համարվում:

- Եթե ուսումնասիրենք Եվրոպայի տարածաշրջանը, վստահաբար, մենք կլինենք ամենաբարձր տնտեսական աճ գրանցած երկրներից: Բայց կարծում եմ, որ ինչպես ներկա կառավարության, այնպես էլ մեր քաղաքացիների համար շատ կարեւոր են դրա որակական բաղադրիչները: Այսինքն՝ ի տարբերություն նախկինում գրանցված աճերի՝ այստեղ այդ տնտեսության դրական զարգացումներից օգտվելը շատ ավելի ցցուն տեսանելի է եղել ու ավելի մեծ քանակով շահառուների մեջ է բաշխվել: Հեռուն չգնանք. ճանապարհների վիճակը, աշխատավարձային քաղաքականության փոփոխությունները, պաշտպանական բնագավառի որակական փոփոխությունները եւ զբոսաշրջային ոլորտի բարձր աճի տեմպերը: Սրանք այն ուղղություններն են, որոնք 2020թ. շարունակական են լինելու: Այսինքն՝ մասնակցայնությունն այդ աճից օգտվողների ավելանալու է:

- Սա նշանակո՞ւմ է, որ 2020թ. ՀՆԱ-ի աճն ավելի բարձր կլինի:

- Այս պահին կանխատեսումը մոտավորապես 4.9 տոկոս է: ՀԲ-ն 5.2 է կանխատեսում: Սա պայմանավորված է նրանով, որ դեռեւս այն ծախսերը, ինչն իրականացնում ենք՝ կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների ոլորտում, ապագա աճերի հնարավորություններն են մեծացնում: Մի տարի կարող ենք ունենալ դրական զարգացումներ, ավելի բարձր աճ, բայց դրա շարունակականությունը եւ երկարաժամկետությունը վտանգված լինի:

- Սա 2008 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է, բայց մինչեւ այդ ունեցել ենք ավելի բարձր ցուցանիշներ: Եթե որակական առումով համեմատենք, ինչո՞վ է տարբերվում 2019-ի ՀՆԱ-ի աճը:

- Սովորաբար ի՞նչ է պետք համեմատությունների համար: Եթե նայեք նախորդ կառավարության 5 կամ 10 տարվա տնտեսական գործունեության թվերը, կտեսնեք, որ մենք աշխարհի միջին տարեկան զարգացման տեմպերից ավելի դանդաղ կամ գրեթե նույն մակարդակի ենք զարգացել: Իսկ զարգացող երկրների աճի տեմպերից շատ ավելի նվազ աճի տեմպեր ենք գրանցել: Ի հակադրություն դրա՝ ինչպես 2018թ. ու հատկապես 2019-ին մենք մի քանի անգամ ավելի բարձր աճի տեմպեր ենք արձանագրել: Այսինքն՝ մեր խզվածությունը միջին զարգացող երկրների նկատմամբ է՛լ ավելի ենք նվազեցրել: 2019-ը այնպիսի տարի է, որ եթե աշխարհի զարգացող երկրների տնտեսություններն աճում էին միջինում 4 տոկոսով, Հայաստանը 7.6 տոկոս է ապահովել:

- 2019-ի ՀՆԱ-ի աճի վրա ի՞նչն է ամենաշատն ազդել:

- Ակնհայտ է, որ ծառայությունների բնագավառը շատ առաջանցիկ աճ ունի, ու սա պայմանավորված է նաեւ զբոսաշրջության ոլորտով: Արդյունաբերությունը եւս բավականաչափ նպաստել է դրան:

- Այսինքն՝ նախկինի պես հիմնական աճող ճյուղը  հանքարդյունաբերությունը չէ՞:

- 2018թ. համեմատ 2019-ին արդյունաբերության ծավալներն աճել են 9 տոկոսով: Բայց տնտեսագետների համար չափազանց կարեւոր է, թե արդյունաբերության մեջ ինչ որակական փոփոխություն է տեղի ունենում: Եթե 2018-ին հանքարդյունաբերության մասնաբաժինն արդյունաբերության մեջ կազմում էր 17.3 տոկոս, ապա 2019-ին նրա մասնաբաժինը կազմել է 16.9 տոկոս: Այսինքն՝ որոշակիորեն նվազել է: Ու եթե ուսումնասիրենք մշակող արդյունաբերությունը, ապա 2018-ին այն կազմում էր 66.3 տոկոս, իսկ 2019-ին՝ 69.8 տոկոս: Քչերն են սրա մասին խոսում, բայց մեր արդյունաբերության մեջ հանքարդյունաբերությունից կախվածությունը համեմատաբար նվազել է: Իսկ մշակող արդյունաբերությունը շուրջ 3.5 տոկոսով աճել է, ինչը վկայում է, որ ապագայի դրական զարգացումներ ենք ունենալու՝ արտահանման տեսանկյունից:

Տպել
2160 դիտում

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են