«Գոլդեն Փելես» հյուրանոցի՝ այսօր նախատեսված աճուրդը չկայացավ. Նարեկ Բաբայան

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի այսօր նախատեսված աճուրդը չի կայանա: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նշենք՝ սա արդեն երկրորդ դեպքն է, որ հյուրանոցի համար նախատեսված աճուրդը չի կայանում: Ինչպես նախորդ դեպքում, այնպես էլ հիմա պատճառն այն է, որ գնորդ չի հայտնվել:

Առաջին անգամ աճուրդի չկայանալուց հետո արդեն մեկնարկային գինը 5 տոկոսով նվազել էր՝ դառնալով 7 մլրդ 150 մլն 135 հազար դրամ: Քանի որ այս դեպքում էլ չկայացավ աճուրդը, մեկնարկային գինը դարձյալ կնվազի 5 տոկոսով:

Դեռեւս հայտնի չէ, թե երբ կլինի հաջորդ աճուրդը:

Նշենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում որոշվել է հյուրանոցը՝ իր շարժական գույքով, օտարել աճուրդային կարգով՝ մեկնարկային գին սահմանելով 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամը:

Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գույքը պետությանը նվիրաբերելու հարցը: 2018-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 2010-2012թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ը, որի 100 տոկոս բաժնետեր է եղել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը:

Նշենք նաեւ, որ «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ վարույթը կարճվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2913 դիտում

Թբիլիսիում գիշերային ցույցերի 107 մասնակից է ձերբակալվել է, տուժել է 10 ոստիկան

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 30-ին

Գեղարքունիքում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Հանրապետության որոշ ճանապարհներին մերկասառույց է

Հասմիկ Տոլմաջյանն ու Վալերի Ֆրելանն անդրադարձել են ALIPH-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային նախագծերին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվի

Գյումրիում տնակ է այրվել (լուսանկար)

Որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել ՀՀ հումանիտար խմբի գործունեությունը Հալեպում․ ՊՆ

Վրաստանի խորհրդարանի մոտ սկսվել են ցուցարարների զանգվածային ձերբակալություններ, կան տուժածներ. տեսանյութ

Ոստիկանությունը Թբիլիսիում ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների նկատմամբ. տեսանյութ

Թբիլիսիում բողոքի ցույցը շարունակվում է. խորհրդարանի շենքի մոտ ջրցաններ ու ոստիկաններ են մոբիլիզացվել

«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը

Նորաձև բառի բացատրությունը՝ ըստ 1837-ին տպագրված Հայկազյան բառարանի. Աննա Հակոբյանը էջեր է հրապարակել

Ինչպես Գյումրին մնաց անտեր. ովքեր են ինքնառաջադրվելու՝ հին ու նոր անուններ

Հայաստան կժամանի ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը

Շառլ Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Կոշտային

Սահմանել սեփական եկամուտների հավաքագրման բարձր շեմ և գերազանցել այն. ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Ինչ վիճակում է Վանաձորի գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացին

Հրդեհը մարվել է, տուժած կա. մանրամասներ Վանաձորի գազալցակայանի պայթյունից

Վրաստանում իրավիճակը դուրս կգա հունից, բախումը տարածաշրջանի վրա դրական չի ազդի. Ղևոնդյան. տեսանյութ

Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

Ձեռնոց նետենք տգիտությանը, 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Վանաձորի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

«Չայնիի» ոլորաններում «Օպել զաֆիրա»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի. ինչ հարցեր են օրակարգում

Որքան գումար է հավաքագրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ. ինչ է քննարկվել

Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի․ երբ է ուժի մեջ մտնելու նոր կարգավորումը

Գյումրու շուկայից 15 կգ սիգ տեսակի ձուկ է առգրավվել

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ԼՂ-ի համար ՀԱՊԿ-ին չենք դիմել, Ադրբեջանը ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել, Պուտինը կեղծ թեզ է դնում. Սուքիասյան

Ես սկսել եմ քննիչի պաշտոնից և աշխատանքի բերումով ճանաչում եմ անձնակազմի գերակշիռ մասին. ՔԿ նորանշանակ նախագահ

Շնորհակալ եմ բոլոր ժամանակներում իմ նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության համար. Քյարամյանը՝ վարչապետին

Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Արդարադատության նախարարի տեղակալը հրաժարական է ներկայացրել

Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերն ու նոր օրակարգը

Մոսկվան ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ շփումներ է ակնկալում. Գալուզին

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի