Մգեր Արմենիան Հանրայինին մեղադրում է անազնիվ մրցույթ անցկացնելու մեջ, իսկ հեռուստաընկերության համար դա ընդամենը կարծիք է

Ըստ Հանրային հեռուստաընկերության՝ երգիչ Մգեր Արմենիայի խիստ քննադատությունը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասին պարզապես հերթական կարծիք է: «Դեպի եվրատեսիլ 2020»-ից առաջ երգիչը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ մեղադրելով հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին: Նշել էր, որ վերջինիս ղեկավարությամբ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կեղծիքներ են լինում: Գրառումը հետեւյալն էր. «Հանրային հեռուտատեսությունը կազմակերպում է հերթական «Եվրատեսիլ» առեւտուրը: Ինչո՞ւ առեւտուր, որովհետեւ ինչ այս հեռուսատեսության տնօրեն դարձավ Մարագարիտա Գրիգորյանը՝ «Դոլար Մարգոն», կեղծվում է ամեն ինչ հանուն իրենց անձնական շահի»: Երգիչը նաեւ ավերացրել էր, որ «Դեպի Եվրատեսիլ 2020»-ը, որն այդ պահին դեռ չէր կայացել, իր կարծիքով, նույնպես անզանիվ էր լինելու, եւ ընտրվելու էր նախապես որոշված մասնակիցը: Այս գրառման վերաբերյալ մեր հարցերին Մարգարիտա Գրիգորյանը հրաժարվեց բանավոր պատասխանել, իսկ պաշտոնական հարցմանը Հանրայինը հետեւյալ մեկնաբանությունը տվեց՝ ընդգծելով, որ այս մրցույթում ընտրությունը միշտ էլ թափանցիկ է եղել:

«Հեռուստաընկերության անունից կարող ենք նշել, որ յուրաքանչյուր անձ ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք։ Հանրային հեռուստաընկերությունը կարող է փաստել, որ տեղի է ունեցել թափանցիկ ընտրություն։ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին, հեռուստաընկերության ստեղծագործական թիմի կարեւորագույն նախագծերից մեկն է։ Յուրաքանչյուր տարի արտիստի անունը հայտարարելուց հետո շատերն իրենց կարծիքն են արտահայտում։ Հանրային հեռուստաընկերության համար անընդունելի է աշխատակիցներին որակում տալն ու զրպարտելը, հատկապես, երբ այդ մասնագետներից շատերը տարիներ շարունակ աշխատել են ինչպես նշված երգչի, այնպես էլ տասնյակ այլ ստեղծագործողների հետ»,- գրված է պատասխանում:

Իր գրառման մեջ Մգեր Արմենիան գրել էր նաեւ, որ 2018 թ., երբ ինքն է մասնակցել «Դեպի Եվրատեսիլին», նույնպես անարդարություն է տեղի ունեցել: «Երբ ես մասնակցում էի «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, հետագայում իմ ունեցած աղբյուրներից պարզեցի, որ SMS քվեարկությամբ առաջին տեղում իրականում ոչ ես եմ եղել, ոչ էլ Սեւակ Խանաղյանը, այլ Մարիամ անունով մի աղջիկ»,- գրել էր երգիչը: Հանրայինից խնդրել էինք նաեւ տրամադրել այդ տարվա՝ 2018թ., SMS քվեարկության արդյունքները: Հեռուստաընկերությունն ուղարկել է քվեարկությունն ապահովող եւ վերահսկող ընկերության՝ «Նիկիտա Մոբայլի» պաշտոնական գրությունը, ըստ որի, ամենաշատ ձայներն ստացել է Սեւակ Խանաղյանը, 2-րդ տեղում Կամիլ շոուն է, իսկ 3-րդում՝ «Նեմրա» խումբը:

Սեւակ Խանաղյան – 11391

Գեւորգ Հարությունյան – 2849

Լուսինե Մարդանյան – 343

Կամիլ Շոու – 5961

Ամալյա Մարգարյան – 3507

Նեմրա – 5815

Մարիամ – 1445

Ահեր Արմենիա – 3364

Ռոբերտ Քոլոյան – 872

Հասմիկ Շիրոյան - 1229

«Դեպի Եվրատեսիլ 2020»-ի եզրափակիչը կայացավ փետրվարի 15-ին: Հաղթեց հունաստանցի երգչուհի Աթենա Մանուկյանը: Դա մեծ աղմուկ բարձրացրեց: Համացանցում կային երգչուհու տաղանդը կասկածի տակ դնող մի շարք մեկնաբանություններ: Կարծիքներ կային նաեւ, որ ճիշտ կլիներ, որ շանս տրվեր Հայաստանում ապրող ու ստեղծագործող երգիչներին:

Տպել
2498 դիտում

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)