«Արտահանման հնարավորություններն ավելի են հեշտացել». տնտեսագետները դրական են գնահատում 8.9 տոկոս ՏԱՑ-ը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թ. հունվարին 2019-ի հունվարի համեմատ աճել է 8.9 տոկոսով:

Երեկ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Հատկանշական է, որ որեւէ ոլորտում նվազում չի արձանագրվել: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արտահանման ոլորտում: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2020-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.2 տոկոսով, իսկ արտահանումն աճել է 20.4 տոկոսով: Ներմուծումն արտահանման աճից գրեթե 10 անգամ ավելի պակաս է՝ 2.2 տոկոս: 18.7 տոկոսով աճել է էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշը: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019-ի հունվարի համեմատ աճել է 13.4 տոկոսով: Ծառայությունների ծավալն (առանց առեւտրի) աճել է 13.2 տոկոսով: Առեւտրի շրջանառությունն ավելացել է 10.3 տոկոսով: 2020-ի հունվարի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 7.7 տոկոս: Սպառողական գնաճը կազմել է 0.2 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գներն աճել են 2.8 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով (183 հազար 30 դրամ):

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը 8.9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը շատ հուսադրող է համարում՝ բարձր տնտեսական աճ ունենալու համար. «Չնայած ավելի խոր եզրակացություններ անելու համար մենք կվերլուծենք եռամսյակային տվյալները: Պետք է ասեմ, որ 2019 թվականին, ի տարբերություն Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ ֆինանսների նախարարության, որոնք կանխատեսում էին, թե տնտեսական աճը կլինի մինչեւ 5 տոկոս, մենք կանխատեսում էինք, որ այն կգերազանցի 6 տոկոսը, այդպես էլ եղավ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Թավադյանի խոսքով՝ հունվարի ցուցանիշը պայմանավորված է մի քանի հանգամանքներով. «Առաջինը, արտահանման էական աճն է: Քանի որ մենք փոքր տնտեսություն ունեցող երկիր ենք, առանցքային գործոնն արտահանման աճն է: Ի դեպ, արտահանման ցուցանիշն օբյեկտիվ ցուցանիշ է: Ի տարբերություն ՀՆԱ-ի ցուցանիշի, որը վիճակագրական ճշգրտումներ է պահանջում՝ արտահանումը հստակ է: Երկրորդ հանգամանքը, մեր անդամակցությունն է ԵԱՏՄ-ին, որը նպաստում է հատկապես պատրաստի արտադրանքի արտահանմանը: Ի դեպ, այստեղ իր դրական դերն ունի մեր նախագահությունն այս կառույցում 2019թ.-ից: Երրորդը, կոռուպցիայի դեմ հակազդելու առումով էական քայլ է կատարվել: 2018-ին կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը գտնվում էր 105-րդ տեղում՝ 35 միավորով, իսկ 2019-ին մենք 77-րդ տեղում ենք՝ մաքուր երկրների ցանկում: Երբեւէ այդպիսի թռիչք չենք ունեցել: Եթե առաջ կոռուպցիոն բաղադրիչը գների մեջ մոտ 10 տոկոս է կազմել, ապա այժմ այս ցուցանիշը չի գերազանցում 5 տոկոսը: Սա նշանակում է, որ արտահանման հնարավորություններն ավելի են հեշտացել, տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունները՝ բարելավվել»:

Տնտեսագետը կարծում է, որ դեռեւս որոշակի քայլեր պետք է արվեն տնտեսության զարգացման առումով. «Խոսքը վերաբերում է ներդրումների կոմպլեքս խնդիրը լուծելուն, դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները կորդինացնելուն, գյուղատնտեսության զարգացման խնդիրներին: Մենք պետք է գյուղատնտեսության զարգացման համար բաղադրիչ առ բաղադրիչ վերլուծենք գյուղատնտեսական ապրանքների գնագոյացման գործընթացը: Առաջին բաղադրիչն էներգակիրների ծախսերն են, որոնք պետք է գոտիացված լինեն, քանզի լեռնային եւ սահմանային շրջաններում այդ ծախսերն էապես ավելի բարձր են: Ունենք 0.7% գնաճ (2019թ.), բայց դա համատեղվում է բարձր վարկային տոկոսադրույքների հետ: Եթե այս հիմնախնդիրները կարողանանք լուծել, ապա դա ակնհայտ դրական ազդեցություն կունենա հատկապես գյուղատնտեսության վրա: Մեր նպատակն է արտահանման եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը հասցնել 50 տոկոսի, զբաղվածությունը՝ 90 տոկոսի, եւ պետք է քայլ առ քայլ սինթեզելով էվոլյուցիոն եւ հեղափոխական բնույթի որոշումները՝ դրան հասնենք: Այդ դեպքում մենք կունենանք կտրուկ, ակնհայտ դրական փոփոխություններ»:

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանի հետ:

- Պարո՛ն Գեւորգյան, 2020 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.9 տոկոս: Ինչպիսի՞ արդյունք է սա մեկնարկային ամսվա համար:

- 1 ամսով նայելն այդքան էլ ճիշտ չէ, բայց հաշվի առնելով այն բոլոր ցուցանիշերը, որ կան՝ շատ լավ մեկնարկ է տարվա համար: Արդյունաբերության ու արտահանման աճն այստեղ շատ կարեւոր է:

- Արդյոք սա հի՞մք է՝ հետագա ամիսների եւ տարեկան տնտեսական ակտիվության մասին կանխատեսումներ անելու համար:

- Հունվարի ցուցանիշները չեն, որ նման կանխատեսումների հիմք են տալիս. այդպիսի հիմք տալիս է ընդհանուր տնտեսական աշխուժությունը, որն արձանագրվում է հեղափոխությունից հետո: Այս տարի եւս ունենալու ենք բավական բարձր տնտեսական ցուցանիշներ:

- Ոչ մի ոլորտում նվազում չունենք, ինչո՞վ է սա պայմանավորված:

- Ու չպետք է լիներ: Դա պայմանավորված է տնտեսական աշխուժությամբ, այն ազատություններով, որոնք տրվել են տնտեսական դաշտին: Նոր Հարկային օրենսգիրք է ուժի մեջ մտել, շահութահարկն է նվազել, եկամտահարկն է նվազել: Ընդհանրապես տնտեսական առումով մարդկանց լավատեսությունն ակնհայտ է: Իսկ տնտեսության աճի մեծ բաղադրիչը գործարար աշխարհի լավատեսությունն է ապագայի նկատմամբ: Մենք դրան ձգտում էինք, ձգտում ենք ու միշտ ձգտելու ենք: Եվ արդեն որոշակի արդյունքների հասել ենք:

- Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով, եկամտահարկի համահարթեցման արդյունքում այս թիվն ավելի մեծ չպե՞տք է լիներ:

- Անվանական աշխատավարձը մինչ հարկումն է, այսինքն՝ այդ թվից է հարկը նվազեցվում: Սա կոնկրետ աշխատավարձի աճ է: Դրան գումարվում է նաեւ 150 հազար դրամից ավելի ստացողների լրացուցիչ ստանալիք գումարը:

- Ունենք 0.2 տոկոս գնաճային ֆոն: Ինչպե՞ս եք գնահատում դա:

- Դա ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գնաճից պակաս է 20 անգամ: Պետական բյուջեի մասին օրենքով միջին գնաճը պետք է լինի 4 տոկոս: 0.2 տոկոսը նախատեսվածից, մեղմ ասած, ցածր է, ու դա շատ էական է այն առումով, որ ամբողջ աշխարհում նկատվում է առաջին անհրաժեշտության սննդամթերքի գնաճ: Եթե չեմ սխալվում, օրինակ, դեկտեմբերին աշխարհում 9 տոկոսով աճել են հիմնական պարենային ապրանքների գները, այնինչ այդ աճը չի ազդել Հայաստանի վրա, ինչը միայն ու միայն մրցակցային մթնոլորտի ստեղծման շնորհիվ է: Այսինքն՝ նախկինում եթե գործարարների մուտքը որոշ շուկաներ սահմանափակ էր, եւ գին թելադրողներ կային, հիմա գինը թելադրում է բացառապես շուկան:

- Տարեվերջում 2019-ից ավելի մեծ տնտեսական ա՞ճ եք ակնկալում:

- 2019 թվականից ավելի լավ արդյունք ունենալու ուղղությամբ ոչ միայն աշխատում ենք, այլեւ ձգտում ենք, աշխատում ենք այդ ուղղությամբ, ամեն ինչ անելու ենք, որ այդպես էլ լինի:

Տպել
1896 դիտում

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ