Ինչու է Ալավերդի խոշորացված համայնքը միայն 1 ծրագրով մասնակցում սուբվենցիոն ծրագրերին

Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքը պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով այս տարի նույնպես միայն 1 ծրագիր կիրականացնի՝ կնորոգվեն Ալավերդու բազմաբնակարան շենքերի տանիքները:

Խոշորացված համայնքի 2020թ-ի բյուջեն շուրջ 649 մլն դրամ է: Շուրջ 62 մլն 500 հազար դրամ արժեք ունեցող սուբվենցիոն ծրագրում համայնքի մասնաբաժինը 25 մլն դրամ է, պետության մասնաբաժինը՝ 37 մլն 500 հազար դրամ:

Նախորդ տարի եւս Ալավերդին 1 ծրագրով էր մասնակցել:

Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով իրենց կողմից սուբվենցիոն ծրագրերին պասիվ մասնակցությունն ասաց, որ դա կապված է ֆոնդային բյուջեում գումար չունենալու հետ. «Ֆինանսական միջոցներով է պայմանավորված, քանի որ նման կապիտալ ծրագրերն իրականացվում են ֆոնդային բյուջեով, իսկ ֆոնդային բյուջեում որպես կանոն միշտ խնդիր ենք ունենում, քանի որ չենք կարողանում հավաքագրել գումարներ: Ֆոնդային բյուջեն ձեւավորվում է հիմնականում սեփական միջոցների օտարումներից, իսկ մենք այնպիսի միջոցներ չունենք, որի օտարումը մեծ միջոցներ կկազմի, ու որպես կանոն մենք այդ միջոցները վարչական բյուջեի տնտեսման հաշվին ենք տալիս ֆոնդայինին»:

Ալավերդի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնում է Ալավերդի քաղաքը, Կաճաճկուտ, Աքորի, Ջիլիզ, Ծաղկաշատ եւ Հաղպատ համայնքները: Մինչեւ խոշորացումն արդեն Ալավերդուն միացվել էին Սանահին, Ակներ եւ Մադան բնակավայրերը՝ ստանալով այս դեպքում թաղամասի կարգավիճակ:

Եթե նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով, որի շրջանակներում խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվեցին փոսային նորոգումներ, կանգառների վերանորոգվեցին, նոր կանգառների կառուցվեցին, ինչպես նաեւ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի ձախակողմյան մայթն ամբողջությամբ հիմնանորոգվեց, ապա այս տարվա՝ բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման ծրագրից կշահի միայն Ալավերդին. մյուս բնակավայրերում բազմաբնակարաններ պարզապես չկան:

«Մենք տարեկան 5-10 մլն դրամի օտարումներ մի կերպ ենք ունենում՝ ինքնակամ շենքերի օրինականացման հաշվին ու հավաքագրում: Ստացվում է մի վիճակ, որ բյուջեի այն հատվածից, որից պետք է անենք, միշտ գումարի խնդիր ենք ունենում»,- ասաց Սասուն Խեչումյանը:

Թեպետ այս տարվա սուբվենցիոն ծրագիրը միայն Ալավերդիում կիրականացվի, խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող մյուս բնակավայրերը չեն տուժի. վստահեցրեց Սասուն Խեչումյանը, նշելով, որ մյուս համայնքների խնդիրներն էլ կլուծվեն տեղական բյուջեի հաշվին:

Քաղաքապետը չի հերքում, որ թե Ալավերդում ու թե համայնքի կազմի մեջ մտնող մյուս բնակավայրերում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից ամենամեծն առանձնացնել դժվարանում է: «Բազմաբնակարան շենքերի նույն տանիքները, շենքերի կոմունիկացիոն խնդիրները, գյուղեր ունենք, որոնց հիմնական մասում, բացառությամբ Հաղպատ, Ակներ եւ Աքորի համայնքների, ոռոգման ջրի ու ինֆրաստրուկտուրաների լուրջ խնդիրներ ունենք, ճանապարհների խնդիր ունենք… Ամեն տեղ էլ խնդիր ունենք»,- թվարկեց նա:

Սուբվենցիոն ծրագրերին մասնակցության չափորոշիչներից մեկն էլ այն է, որ եթե համայնքի բյուջեն անցնում է 500 մլն դրամը, ապա համայնքի ներդրում պետք է լինի առնվազն 25 մլն դրամ: Խեչումյանն ասում է, եթե հնարավորություն ունենար մասնակցել ոչ թե օրինակ 25 մլն դրամ ներդրմամբ, այլ 5 մլն դրամ ներդրմամբ, ապա մի քանի հատ ծրագիր կիրականացներ տարբեր համայնքներում. «Խնդրի իրավական մասին ես բազմիցս բարձրաձայնել եմ: Պետությունն էլ չի մեղավոր, գոյություն ունի ստանդնարտների միասնական մոտեցում»:

Նախորդ տարի Ալավերդի խոշորացված համայնքում սուբվենցիոն ծրագրով աշխատանքներն, ինչպես քաղաքապետը նշեց, կատարողական իմաստով ընդունվել են, ավարտական իմաստով՝ ոչ. «Աշխատանքներում որոշակի թերություններ կան, հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրություններ է անում»: Նկատենք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը քանիցս դժգոհել էր Ալավերդիում նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի կատարման որակից ու ժամկետներից:

Տպել
2891 դիտում

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան