Որդեգրումների գործով Լիանա Կարապետյանի մեղադրանքը ծանրացվել է. նա 6 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի

«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ այդպիսով բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լիանա Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանը տեղեկացրեց, որ օրվա մեջ որոշումն ստանալուց հետո Կարապետյանի հարազատները կկազմակերպեն գրավի վճարումը: Պաշտպանը նշեց, որ իրենք գրավի չափ չէին առաջարկել՝ դա թողնելով դատարանի հայեցողությանը:

Մինչեւ վերջերս Լիանա Կարապետյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը), սակայն երկու օր առաջ նրա մեղադրանքը ծանրացվել է: Կարապետյանն այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 3-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը, ինչը կատարվել է  կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ): Առաջադրված մյուս մեղադրանքի՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Մեղադրանքի փոփոխությունից հետո նախաքննական մարմինը խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել, քանի որ Կարապետյանն արդեն իսկ գտնվում էր կալանքի տակ: 

Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի վերաորակում կատարելով՝ քննիչը որեւէ նոր արարք չի նկարագրել. «Այսինքն՝ Լիանա Կարապետյանին վերագրվում է նույն արարքը, բովանդակային որեւէ բան չի փոխվել, ուղղակի այս պահին նախաքննական մարմինը նպատակահարմար է գտել նրան մեղադրանք առաջադրել 167-րդ հոդվածի 3-րդ մասով»: Հարցին, թե նոր մեղադրանքի՝ կազմակերպված խմբի հանգամանքը քննիչն ինչպես է հիմնավորել, պաշտպանը նշեց. «Ես չեմ կարող ասել, իմ կարծիքով՝ չի հիմնավորել, առաջադրված մեղադրանքը երկու դեպքում էլ անհիմն է»: Հարցին՝ նոր մեղադրանքի վերաբերյալ Կարապետյանը ցուցմունք տվե՞լ է, պաշտպանը չցանկացավ մանրամասնել, միայն նշեց, որ պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է համարում. «Նշեմ նաեւ, որ գրավի կիրառումը մեզ համար ամենացանկալի լուծումը չէր, քանի որ մենք համարում ենք, որ հիմնավոր կասկածն առհասարակ բացակայում է, այդ իսկ պատճառով նաեւ վճռաբեկ բողոք ենք ներկայացրել»: 

Հիշեցնենք՝ 2019 թվականի տարեվերջին՝ մեղադրանքի առաջադրումից հետո, նախաքննական մարմինը Լիանա Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր դատավոր Ռոբերտ Պապոյանի կողմից: Վերջինս միաժամանակ թույլատրելի էր համարել գրավի կիրառումը, եւ Կարապետյանն ազատ էր արձակվել 3 միլիոն գրավի դիմաց: Դատարանի այդ որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր դատավոր Արմեն Դանիելյանի կողմից: 2020 թվականի հունվարի 29-ին Կարապետյանը կալանավորվել էր: Դատարանի այդ որոշումն էլ Ալեքսան Խաչատրյանը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան: 

Բողոքը վարույթ ընդունվել է, թե ոչ, պաշտպանը դեռեւս տեղեկություն չունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3641 դիտում

Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը կայցելի Ադրբեջան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել

Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ

Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ

Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց

«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան

«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված

Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն