26 տարի առաջ սպանված Մհեր Պողոսյանի որդին ամիսներ առաջ Էջմիածնում հարձակման է ենթարկվել (տեսանյութ)

26 տարի առաջ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի գործողությունների հետեւանքով կյանքից զրկված Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, ամիսներ առաջ Էջմիածնում հարձակման է ենթարկվել դիմակավորված անձանց կողմից:

Այս մասին, սակայն, հայտնի դարձավ միայն այսօր, երբ Պողոսյանը հարձակումից տեսանյութ հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Էդուարդ Պողոսյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին, երբ ինքը Ռուսաստանից եկել էր Հայաստան՝ մասնակցելու հոր գործով հերթական դատական նիստին:

Հիշեցնենք, որ նրա հաղորդման հիման վրա զինդատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով բեկանել Մհեր Պողոսյանի գործով կայացված դատավճիռը, եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Տվյալ դեպքում նոր հանգամանքն Էդուարդ Պողոսյանի այն հայտարարությունն է, որ 1994-ի ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր հորը՝ Մհեր Պողոսյանին, Հրանտ Գրիգորյանը դիտավորյալ է սպանել, մինչդեռ դատապարտվել է ընդամենը 1 տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ հասցնելու համար։

Մեր զրույցում Էդուարդ Պողոսյանը պատմեց, որ հարձակման պահին իր բարեկամի հետ, ում տանն էլ մնում է, երբ գալիս է Հայաստան, զբոսնում էր տնից մոտ 30 մետր հեռավորության վրա, եւ հարձակման պահը նկարահանվել է հենց այդ տան տարածքում ամրացված տեսախցիկներով. «Ես հեռախոսով էի զբաղված, տեմպս մի քիչ դանդաղեց, ընկերս ինձնից առաջ ընկավ, այդ ժամանակ հետեւիցս ձայն լսեցի, ասացին՝ «էս ոնց որ դու չես ուզում հանգիստ նստել տեղդ», ու միանգամից երիկամիս հարված զգացի, շոկային վիճակով ուզում էի պտտվել, երկրորդ հարվածը զգացի արդեն փորիցս մի քիչ ներքեւ: Կքանստեցի, տեսա, որ դիմացս երկու հոգի էին՝ դեմքերը բլուզով եւ վերնազգեստով փակած, իսկ նրանցից մեկի ձեռքին դանակ էր»: Պողոսյանի խոսքով՝ երբ դա տեսավ, միանգամից տեղից պոկվեց ու սկսեց վազել. «Մոտ 7-8 մետր այն կողմ՝ իմ բարեկամն էր, միասին սկսեցինք վազել, այդ ընթացքում ես մտածում էի՝ գոնե տան դուռը բաց լինի, որովհետեւ եթե փակ է լինում, պիտի կոճակը սեղմես, սպասես՝ մեկը գա բացի, բայց բախտս բերեց՝ դուռը բաց էր»: Տուն մտնելով՝ Պողոսյանն անմիջապես դուռը փակել է, եւ այդ ժամանակ արդեն սուր ցավեր է զգացել, վնասվածքները, սակայն, լուրջ չէին, եւ բժշկի դիմելու անհրաժեշտություն չի եղել:

Հարցի՞ն՝ այս ամիսների ընթացքում իրավապահ մարմնի դիմել է, Պողոսյանը պատասխանեց, որ երկար ժամանակ մտածում էր՝ բողոքի, թե ոչ, սակայն, ի վերջո, դա անիմաստ է համարել. «Ընկերներս ինձ հարցրին, թե ում պիտի բողոքեմ, Ոստիկանությա՞նը, երբ Էջմիածնի ոստիկանապետը Հրանտ Գրիգորյանի (Մանվել Գրիգորյանի եղբորորդին) մոտ ընկերն է: Դա անիմաստ համարեցի կոնկրետ Էջմիածնի մասշտաբով, Հրանտ Գրիգորյանն ու իր եղբայրը, որքանով ես եմ տեղյակ, մինչ օրս ջերմ հարաբերություններ ունեն ուժային կառույցներ հետ, անգամ Գրիգորյանի որդին աշխատում է քննչական ծառայությունում, եւ երկրորդը, ես չէի ուզում այդ տեսանյութը հրապարակել, որպեսզի մայրս չանհանգստանա. ամեն անգամ, երբ Հայաստան եմ գալիս, նա ինձ խնդրում, աղաչում է, որ չգամ, ասում է՝ գլխիդ մի «օյին» կբերես, դրա համար էլ իմանալով, որ մեծ հաշվով ոչինչ չի փոխվի՝ ես չէի հրապարակել»: Հարցին, թե ինչու այժմ որոշեց հրապարակել, Էդուարդ Պողոսյանը պատասխանեց. «Ես չէի ուզում, որ 25 տարի անց իմ մայրը նույն բաները տեսնի արդեն ոչ թե իր ամուսնու, ոչ թե իմ պապի, այլ նաեւ իմ նկատմամբ, բայց վիճակն այժմ շատ է բարդացել, լուրեր են շրջանառում, թե Հրանտ Գրիգորյանն ինձ 250 հազար դոլար փող է տվել, որ ես հորս գործով թեման փակեմ ու երբ ես մարդկանց հետ խոսում եմ, նրանք արդեն կասկածանքով են վերաբերվում, ես հարցնում եմ՝ դուք իրո՞ք մտածում եք, որ ես այդ քայլին կգնայի»:

Պողոսյանը կոնկրետ անուն չի տալիս, ասում է՝ ոչ մեկը չեկավ ու չասաց, որ իրեն Հրանտ Գրիգորյանն է ուղարկել, բայց նշում է՝ ինքն Էջմիածնում ուրիշ ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունի. «Իմ հորը ողջ Էջմիածինը սիրել, հարգել է, ու այս պայքարի ընթացքում էլ ողջ քաղաքն իմ կողքին է եղել, այսինքն՝ էլ ո՞վ պիտի լիներ այդ արտահայտությունով ու այդ «բեսպրիդելով», դա նրանց ձեռագիրն է, ժամանակները փոխվել են, բայց իրենք շարժվում են հին մեթոդներով, այսինքն՝ եթե առաջ Հրանտ կամ Զարզանդ Գրիգորյանները զենքը կպահեին գլխիս, այսօր նրանք ընդամենը մարդ են ուղարկում»: Պողոսյանի խոսքով՝ իրեն ոչ թե ուզել են սպանել, այլ դաս տալ. «Եթե ուզենային սպանել, կգային ու դանակով կհարվածեին, բայց չարեցին, այսինքն՝ ընդամենն ուզում էին դաս տալ՝ չհասկանալով, որ այդ դասերն ինձ համար ոչ մի բան են, ինչքան վատություն որ կա, նրանք արդեն արել են իմ ընտանիքին, հիմա ես եմ անում, բայց ի տարբերություն նրանց՝ ես ինչ անում եմ, անում եմ իրավական դաշտում»:

Հարցին՝ եթե այժմ իրավապահ մարմինները գործին ընթացք տան, ինքը պատրա՞ստ է վերադառնալ Հայաստան եւ մասնակցություն ունենալ այդ գործին, Պողոսյանը դրական պատասխանեց. «Իհարկե, ես անցած տարի 27 անգամ նստել եմ ինքնաթիռ ու եկել նիստերին, ավելին ասեմ՝ ես հենց գալիս եմ, իրենք իմանում են, 30-40 հոգով գալիս են դատարան, լինում է նաեւ, որ նիստը հետաձգվում է, բայց չէ՞ որ իմ ամեն գալը գումարի, ընտանիքի հետ կապված խնդիր է, վերջին անգամ, երբ ես ոչ մեկի չասացի, որ գալիս եմ, եւ անմիջապես դատարան եկա, Հրանտ Գրիգորյանը մեն-մենակ էր, իր փաստաբանի հետ, ինձ տեսնելով՝ սկսեց հետ-հետ գնալ, թաքնվել»:

Էդուարդ Պողոսյանը շեշտեց՝ ողջ Էջմիածինը գիտի, թե իր հոր սպանությունն ինչպես է եղել. «Ողջ քաղաքը գիտի, թե Մանվել Գրիգորյանն ում է տեսել, ոնց է հավաքել բոլոր ականատեսներին, սպառնացել, որ ցուցմունք չտան, իսկ հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, ես եկել, բարձրացնում եմ այս հարցը, տեսնում եմ, որ էլի կա մի ուժ, էլի ուզում են ուժով գործել, հորս սպանեցին, էլ ի՞նչ պիտի անեն, ի՞նձ սպանեն, թող սպանեն, էլ ի՞նչ ասեմ»:  Դատարանից Պողոսյանն առանձնապես ակնկալիքներ չունի. «Երկրում հիմա վիճակն այնպիսին է, որ մի տեղ հեղափոխություն է, մյուս տեղում դրա հետքն անգամ չկա, օրինակ՝ Էջմիածնին որ նայես, միայն Մանվել Գրիգորյանը չկա, բայց նրա մարդիկ իրենց նույն ձեւ են պահում, այսինքն՝ հեղափոխությունը կետային է տարածվել, եւ մեր պես մարդիկ կանգնած են, որ հեղափոխությունը հենց նման դեպքերով առաջ տանեն, որ ասեն՝ եղածը վերանայեն, բայց նման դեպքերում մենք որեւէ արձագանք չենք տեսնում, եւ եթե այս էր հեղափոխությունը, շատ ներողություն, դուռը կփակեմ, դուրս կգամ»: Էդուարդ Պողոսյանը պնդեց, որ անելու է ամեն ինչ, որ իր հոր գործով մեկ տարի ազատազրկման դատապարտված Հրանտ Գրիգորյանն օրենքի սահմաններում արժանի պատիժ ստանա:

Տպել
10203 դիտում

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով