Կնասպանության 5 դեպք 2020թ. սկզբից. բողոքի ցույց՝ Գյումրիում՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների (լուսանկարներ)

«Մեղավորը դու չես, բռնարարն է», «Օջախում կին է սպանվում», «Ընտանիքում կանայք շահագործվում են», «Կանայք սպանվում են Ձեր լռության պատճառով». այս եւ նմանատիպ այլ գրառումներով ցուցապաստառներով այսօր երթ է անցկացվել Գյումրիում:

Նախաձեռնությունն «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» կոալիցիայինն է, որին միացել էին իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ: Երթի պատճառը օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած դեպքն է, երբ ծեծի հետեւանքով մահացել էր 42-ամյա Մարինեն, իսկ նրա 13-ամյա դուստրը դարձյալ դաժան ծեծի ենթարկվելուց հետո այժմ պայքարում է կյանքի համար: «Սա հերթական բռնությունն է, որը չի կանխվել մարդկային անտարբերության եւ լռության հետեւանքով»,- վստահ են երթի մասնակիցները:

«Մենք այսօր հավաքվել ենք, որ մերժենք բռնությունը, մերժենք առհասարակ լռությունը հասարակության կողմից: Մեր պարտքն է իրազեկել, որ կանայք մեղավոր չեն, եւ նրանք չպետք է լռեն: Կնասպանությունն այլեւս տեղ չունի այս կյանքում: Մենք պետք է հասնենք այս գաղափարի իրականացմանը»,- ասաց երթի մասնակից, «Կանանց իրավունքների տուն» ՀԿ նախագահ Կարինե Դավթյանը:

Գյումրու Վարդանանց հրապարակից երթի մասնակիցները Ռիժկովի ճեմափողոցով ոստիկանների ուղեկցությամբ հասան Շիրակի մարզի դատախազություն: Մի քանի րոպե կանգնեցին, պարզեցին ցուցապաստառներն ու շարժվեցին դեպի Պռոշյան 14 հասցե, որտեղ մարտի 5-ին բռնության էին ենթարկվել մայր ու դուստր:

Այսօրվա ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց հետագա գործողությունները կուղղվեն իրավական հարթակ: Գտնում են, որ հարուցված քրեական գործը մեղմ պատիժ է սահմանում 28-ամյա երիտասարդի համար: «42-ամյա կնոջ մահվան դեպքը որակվել է որպես անզգուշությամբ մահ հասցնել: Բայց մենք հետամուտ ենք լինելու, որ հնարավորինս ծանր պատիժ լինի, իսկ բռնության ենթարկվողը չպետք է մեկուսանա եւ լռի այդ մասին»,- ասացին ակցիայի մասնակիցները:

Նշենք, որ, ըստ երթի կազմակերպիչների, ՀՀ-ում 2020 թվականի հունվարից մինչ օրս կնասպանության 5 դեպք է արդեն արձանագրվել:

 

Տպել
2819 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)