Սիգի օրինական վաճառքի հարցը կլուծվի. նախարար

Խնդիրները սիգի հետ կապված խրոնիկ են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ այսօր էլ փողոցում մեծ քանակությամբ ապօրինի սիգ է վաճառվում՝ նախարարը նշեց, որ տեսուչներ կային, որոնք հարաբերությունների մեջ էին մտել ձկնագողերի հետ, բայց դրա վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել, տեսուչներն աշխատանքից հեռացվել են:

Նրա պնդմամբ՝ մշակվել է օրենսդրական փաթեթ, որով կանոնակարգվել է, թե ինչպես պետք է լինի ձկնորսությունը: «Հիմա հրամանը կմշակվի, եւ մենք ձկան օրինական որս ենք թույլ տալու: Դրան զուգահեռ Հարկային օրենսգրքում փոփոխություններ ենք կատարում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կիրառվի: Խոսքն այն մասին է, որ բնօգտագործման վճարի օբյեկտ հանդիսացող ամեն ինչը պետք է ունենա փաստաթուղթ. դա կվերաբերի սիգին, ծառին, քարին, ավազին, ամեն ինչին»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ ամբողջն ավարտելուց հետո այս տարվա մեջ սիգի հարցը կլուծվի:

«Եթե կտեսնեք, որ սիգ է վաճառվում, դա օրինական կլինի, թույլտվություն ստացած, բնօգտագործման վճարը վճարած, ձկնորսի կողմից որսված ձուկ»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ, բնականաբար, այն ավելի թանկ կլինի, որովհետեւ բնական էկոհամակարգում բնական կերպով հարուստ ձուկը չի կարող լինել բուծված ձկից էժան:

Ինչ վերաբերում է հսկողությանը նաեւ անտառահատումների հետ կապված, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ խնդիրը նաեւ նրանում է, որ տեսուչները ժամը 18-ից հետո չեն աշխատում, շաբաթ-կիրակի նույնպես չեն աշխատում. «Հիմա տվել ենք հանձնարարական, որ շուրջօրյա ստուգում իրականացվի: Սեւան ազգային պարկի Տեսչության աշխատանքից, իհարկե, գոհ չեմ, բայց կան սուբյեկտիվ եւ օբյեկտիվ խնդիրներ, որի լուծումը գտել ենք մեծ փաթեթը պատրաստելով»,- եզրափակեց նախարարը:

Տպել
2953 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել