Կան հիմնավոր կասկածներ, որ ՍԴ նախագահն ու 6 դատավորները անկաշկանդ չեն. Մակունցը թվեց հանրաքվեի գնալու պատճառները

Մեղրում մեկնարկել է «այո»-ի հանրահավաքը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացնում է, թե ինչով է պայմանավորված ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու որոշումը՝ ընդգծելով, որ կան ինչպես իրավական, քաղաքական, այնպես էլ բարոյական խնդիրներ:

Ըստ Մակունցի՝ կան հիմնավոր կասկածներ, որ ՍԴ նախագահն ու 6 դատավորները, որոնց հեռացմանը վերաբերելու է հանրաքվեն՝ անկախ ու անկաշկանդ չեն եւ գտնվում են այլ քաղաքական ուժերի, անձանց խմբերի ազդեցության տակ: Ավելին, այդ 7 դատավորներից ոմանք անում են քաղաքական հայտարարություններ, որի իրավունքը չունի ոչ մի  դատավոր:

Բարոյական կողմն, ըստ Մակունցի այն է, որ թեեւ ՍԴ նախագահ, գործող Սահմանադրության հեղինակներից մեկը համարվող Հրայր Թովմասյանը ջատագովն է, որ ներկայիս Սահմանադրությամբ ՍԴ անդամը պաշտոնավարի 6 տարի, բայց ինչ-որ ուժերի ազդեցության տակ որոշել է մինչեւ 2035 թվականը պաշտոնավարել:

Իսկ ի՞նչն է այստեղ խնդիրը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի փոխանցմամբ՝ գործող իշխանությունը խնդիր է դրել Հայաստանում դատարանների անկախություն ապահովել եւ քանի որ իրենք որոշում են կայացրել խնդիրը լուծել ոչ թե ներքեւից վերեւ, այլ գլխից բռնել, ուստի որոշել են փոփոխությունները սկսել հենց ՍԴ-ից եւ հենց հանրաքվեի միջոցով:

«Ինչո՞ւ գնալ հանրաքվեի, որովհետեւ այնպես, ինչպես զինվորն է պաշտպանում սահմանը, ինչպես զինվորն է ապահովում բոլորիս ֆիզիկական անվտանգությունը, այնպես էլ մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր իրավական անվտանգությունը: Այո, արդար դատարան ունենալը իրավական անվտանգության հարց է: Եվ յուրաքանչյուրս պետք է գնանք հանրաքվեի: Այնպես որ, ապրիլի 5-ին գնում ենք հանրաքվեի եւ ասում ենք այո ժողովրդավարությանը, իշխանության կողմից ձեռնարկվող դատական բարեփոխումներին, ասում ենք այո անկաշկանդ ու անաչառ դատավորներին, եւ ասում ենք այո 2018 թվականի գարնանը մեկնարկած փոփոխությունների անկասելիությանը»,-հայտարարեց Մակունցը:

Տպել
2912 դիտում

Շատ խորհրդանշական է ուղղափառ եկեղեցու զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վենցյանը, Աշոտյանը, Միհարն Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են