Ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա կազդի նրանով, որ կպակասեն մասնավոր տրանսֆերտները. Գեւորգյան

Նավթի գների անկմամբ պայմանավորված՝ ռուսական ռուբլին էականորեն արժեզրկվել է։ Մարտի 6-ին Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի ու Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC+) մյուս անդամների միջեւ նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման շուրջ բանակցությունները ձախողվեցին, ինչը բերեց նավթի գների նվազման: «Brent» տեսակի նավթի գինը մարտի 9-ին նվազել էր ավելի քան 30 տոկոսով՝ դառնալով շուրջ 31 դոլար 1 բարելի դիմաց: Մարտի 10-ին, սակայն, այն բարձրացել է որոշակիորեն՝ դառնալով շուրջ 37 դոլար: 

Այս պահին դոլարի նկատմամբ ռուբլին արժեզրկվել է՝ հասնելով մինչեւ 1 դոլարը 72.8 ռուբլի:

Եվրոն աճել է 5 ռուբլով՝ հասնելով մինչեւ 82.5 ռուբլի։ Ռուսական արժույթը հասել է 2016-ի փետրվար-մարտ ամիսների մակարդակին։

Հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերն է, եւ բացի այդ, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեծ թվով հայեր կան՝ սա չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանի կարծիքով՝ ռուբլու արժեզրկումը Հայաստանի վրա կազդի նրանով, որ կնվազեն մասնավոր տրանսֆերտները (դրամի փոխանցումը մի երկրից մյուսը), որովհետեւ տրանսֆերտների մեծ մասը Հայաստան է ուղղվում ռուբլով. «Մասնավոր տրանսֆերտներն արտագնա աշխատողների ուղարկած գումարներն են, որը բավական մեծ ծավալ է կազմում: Սրա արդյունքում ռուբլով գումարը կմնա նույնը, բայց դոլարով՝ կնվազի»:

Պատգամավորի խոսքով՝ վերջին 2 տարվա զարգացումներում կա մի փաստ, որն ուշադրությունից դուրս է մնացել. «2019 թ. տվյալներով՝ մասնավոր տրանսֆերտների ծավալը դոլարով հաշվարկված եղել է 504 մլն, դա վերջին՝ առնվազն 10 տարիների ամենացածր ցուցանիշն է: Ժամանակին մասնավոր տրանսֆերտների ծավալի զուտ ներհոսքը 1 միլիարդի էր մոտենում, ու դա շատ մեծ ազդեցություն ուներ տնտեսության վրա: Բայց 2018-19 թթ. մասնավոր տրանսֆերտները զգալիորեն նվազեցին, սակայն դա տնտեսության վրա ազդեցություն չունեցավ: Մեր տնտեսությունն արդեն ունի այլ կառուցվածք, ու մասնավոր տրանսֆերտներից կախումն այդքան մեծ չէ: Ինչո՞ւ, որովհետեւ ահռելի գնողունակ պահանջարկ էին ապահովում մասնավոր տրանսֆերտները, ու դրանց նվազումը սովորաբար բերում էր կա՛մ տնտեսական աճի ցուցանիշի անկման, կա՛մ դոլարի արժեզրկման»:

Նրա խոսքով՝ հիմնական պատճառներից մեկը, որը ՀՀ տնտեսության վրա բացասական էր ազդում, մասնավոր տրանսֆերտների նվազումն էր եւ պղնձի գնի անկումը. «Հիմա 2019-ին պղնձի գինը նվազել է, մասնավոր տրանսֆերտները, մեղմ ասած, էականորեն նվազել են, բայց մեր տնտեսությունում կա բավականին շոշափելի աճ, կա նաեւ դրամի արժեվորման ճնշում: Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկում, որ այդ արժեվորումը չեզոքացնի, ու դրան զուգահեռ՝ ՀՀ-ն հսկայական ծավալների արտաքին պահուստ ունի՝ մոտ 3 մլրդ դոլարի»:

Գեւորգյանն ասաց, որ Ռուսաստանի բյուջեում «Brent» տեսակի նավթի գնի կանխատեսումը 42 դոլար է, եւ դրանից որքան ցածր լինի, ՌԴ բյուջեի դեֆիցիտը կաճի. «Ինչքանով սա երկար կտեւի՝ դժվար է ասելը, որովհետեւ «OPEC+»-ի համաձայնագիրը պետք է ստորագրվի մինչեւ ապրիլի 1-ը: Եթե մինչ այդ չստորագրվի, ապա որեւէ երկիր սահմանափակում չի ունենա նավթի արդյունահանման: Նախկինում եղել են սահմանափակումներ, ու եթե նոր պայմանագրեր չկնքվեն մինչ այդ, նավթի գինը կարող է գահավիժել մինչեւ 10 դոլար: Այդ դեպքում դժվար է կանխատեսել, թե աշխարհում ինչ կլինի: Բայց կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում, դա մի քանի երկրների «միջանձնային» հարաբերությունների պարզումն է միջազգային դաշտում՝ փորձելով նավթի նոր շուկաներ գտնել: Սա այս պահին կարճատեւ շոկ է: Երկարատեւ կլինի, թե ոչ, պարզ կլինի ապրիլի 1-ից հետո»:

Հարցին՝ ինչպես կազդի այս ամենը Հայաստանի վրա, պատգամավորը պատասխանեց. «Ազդեցությունը կարող է լինել երկակի: Մենք նավթամթերք ներմուծող երկիր ենք, ու այդ տեսանկյունից նավթի գնի անկումը մեզ ձեռնտու է, բայց մեր արտաքին հիմնական շուկայում՝ ՌԴ-ում, գնողունակությունը կնվազի: Այնպես որ, դրական ու բացասական 2 գործոն կլինի: Բայց շատ կարեւոր գործոն կա. նավթի գնանկումը վատ է անդրադառնում Ադրբեջանի վրա, իսկ դա կարող եք կռահել՝ լավ է, թե վատ»:

Դիտարկմանը՝ տեսակետներ են հնչում, որ նավթի գնի նվազումը պետք է ազդի նաեւ բենզինի գնի վրա, Գեւորգյանն արձագանքեց. «Ոչ միայն բենզինի, այլեւ դիզվառելիքի վրա: Բենզինի գինը հեղափոխությունից հետո դեպի նվազման է միտված, դա այն դեպքում, երբ նավթի գին չէր փոխվել: Բենզինի գնի վրա կարող են ազդել շատ այլ գործոններ, այդ թվում՝ մրցակցության գործոնը: Հեղափոխությունից առաջ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը 450-460 դրամ էր, հիմա՝ 390-400 դրամ, այսինքն՝ այստեղ ունենք 10 տոկոսից ավելի անկում առանց նավթի գնանկման: Բայց նավթի գինը բենզինի գնի մեջ շատ փոքր բաղադրիչ է կազմում: Մնացածը տեղական հարկեր են, տեղափոխման գներ, ներքին մարքեթինգ եւ այլն: Այնուամենայնիվ, եթե երկար պահպանվի այս իրավիճակը, կարող է նաեւ նվազել բենզինի գինը»:

Հարցին՝ երկար կպահպանվի այս իրավիճակը, եւ արդյոք սրա երկար պահպանումը համաշխարհային ճգնաժամի չի բերի, տնտեսագետը պատասխանեց. «Օրինակ՝ 2008 թ.  նավթի գնի անկումը ճգնաժամի հետեւանք էր, այսինքն՝ ճգնաժամն սկսվեց, պահանջարկը նավթի նկատմամբ նվազեց, դրա համար նվազեցին գները: Այս պահին մենք այդ իրավիճակը չունենք: Այսինքն՝ ես չեմ կարող ասել՝ նավթի գները կբերեն համաշխարհային ճգնաժամի, թե կարող է շատ լավ ազդեցություն թողնել: 2 գործոն կա. այն երկրները, որոնք նավթամթերք ներկրող են, բարձր տեխնոլոգիական երկրներ են՝ Գերմանիա, Ավստրալիա, Չինաստան: Եթե նրանք նավթամթերքն ավելի էժան գնեն, ու իրենց հասարակությունն ավելի քիչ ծախսեր անի նավթի վրա եւ ավելի շատ ծախսի այլ ապրանքների վրա, ապա այդ երկրներում տնտեսական ծաղկում կարող է լինել: Բայց, այնուամենայնիվ, հակված եմ՝ մտածելու, որ «OPEC+»-ն ու Ռուսաստանը կգտնեն ընդհանուր լուծումներ, ու նավթի ավանդական գինը կլինի 40-45 դոլարի սահմաններում»:

Տպել
2535 դիտում

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան