Երկրի հակառակ կողմը (2008-08-22)

16/10/2010 schedule09:21

Սկիզբը` նախորդ համարներում 64. ամբոխները խելագարված Երբ աչքերս բացեցի, Պավել Իվանիչը էլի նստած էր կուպեի նեղ սեղանի մոտ եւ ուռած աչքերով նայում էր իր առաջ դրած խոշոր բաժակին։ Այնպես էր նայում, որ չէիր հասկանում` այդ բաժակը իր բարեկա՞մն է, թե՞ թշնամին։ Այդպես երեւի նայում են սիրելի կանանց, որոնց կասկածում են դավաճանության մեջ. էդպես էլ հաստատ չես իմանա` էդ բաժակը բարեկա՞մ է, թե՞ թշնամի։ Այս անգամ Պավելը ինձ չառաջարկեց եւ բաժակը դատարկեց այնպիսի դեմքով, կարծես Գողգոթա էր բարձրանում` խաչը ուսին դրած։ Երկրորդ օրն անընդմեջ ես այս տեսարանի ականատեսն էի դառնում եւ սկսեցի մտածել, որ նա հատուկ է սպասում, որ արթնանամ. երեւի նրան հանդիսատես է պետք, կամ էլ իմ հայացքը օգնում է, կամ էլ իմ արթնանալուց հետո ստիպված է արագ խմել եւ լոգարան մտնել, որպեսզի ես իրենից առաջ չզբաղեցնեմ լոգարանը։ Այնտեղից դուրս եկավ թարմացած, սափրված` յուղը վրան, կարճ ասած։ Ես էլ լոգանք ընդունեցի, բայց չսափրվեցի։ Ու երբ հագնված էի, նա անկասկած տոնով ասաց` գնացինք։ Ես հասկացա, որ նկատի ունի սուրճի գնալը, բայց ոչինչ չասացի։ - Չես գալի՞ս սուրճ խմելու։ - Չէ,- ասացի ես։ - Չես խմելո՞ւ սուրճ։ - Խմելու եմ։ - Ե՞րբ։ - Հետո։ - Ե՞րբ հետո։ - Ասենք` կես ժամից։ - Թող լինի կես ժամից,- ասաց Պավելը ու նստեց։ - Դու գնա,- հորդորեցի ես։ - Կես ժամից եմ խմելու սուրճը։ - Կես ժամից ես եմ խմելու,- պատասխանեցի ես ու հասկացա, որ իմ պահվածքի մեջ մի պատանեկան տղայական բան կա։ - Այսինքն` ոչ թե սուրճի ժամն ես որոշել, այլ որոշել ես, որ ինձ հետ չե՞ս խմելու։ - Որոշել եմ, որ մենակ եմ խմելու։ - Եթե բան ունես ինձ ասելու, ասա։ - Ի՞նչ ասեմ, դու ինքդ էլ ամեն ինչ գիտես։ Եւ հետո, ո՞րն է իմաստը։ - Ինչի՞ իմաստը։ - Քեզ բան ասելու։ - Ասենք` լսելը։ - Ի՞նչ լսելը,- չհասկացա ես։ - Այն, ինչ ես կասեմ քո ասածին ի պատասխան,- բացատրեց Պավելը եւ հարցրեց,- դու ինձ դատապարտո՞ւմ ես։ - Չի երեւո՞ւմ։ - Եւ որտեղի՞ց իմացար, որ ես դատապարտելի բան եմ ասում։ - Դու ասացիր։ - Շատ լավ. դե, եթե դու այդքան ազնիվ ես, քո հերթին ինձ մի այնպիսի բան ասա քո կյանքից ու գործունեությունից, որ ես էլ քեզ դատապարտելու հնարավորություն ունենամ։ Ես քեզ պատմեցի, քո առաջ բացվեցի, դու էլ նույնով ինձ պատասխանիր, որպեսզի մենք հավասարը հավասարի պես խոսենք։ Ես լուռ էի ու ոչինչ չասացի։ Պավելը համբերատար հետեւում էր իմ լռությանը։ - Ախ, հա, բլին, դու հրեշտակ ես։ Ո՞նց շուտ գլխի չէի ընկել,- հեգնեց նա ու շարունակեց,- դե, խոստովանիր, խոստովանիր, որ հրեշտակ ես, եւ ես ծնկաչոք ներողություն կխնդրեմ քեզնից։ Մենակ թե հույս ունեմ` անունդ Գաբրիել չէ։ - Լսիր, կարո՞ղ ես գնալ սուրճ խմելու,- սրտնեղեցի ես։ - Խոստանում եմ գնալ, եթե դու ինձ մի որեւէ բան խոստովանես քո կյանքից, որ ես էլ քեզ արհամարհելու հնարավորություն ունենամ։ Հույս ունեմ` չես պնդի, որ քո կյանքում նման բաներ չկան։ - Բայց դու, ինչ է, խոստովանահա՞յր ես, ինչո՞ւ պիտի քեզ որեւէ բան խոստովանեմ։ - Իսկ ես ինչո՞ւ քեզ խոստովանեցի,- զարմացավ Պավելը։ - Դու չխոստովանեցիր, դու դա ասում էիր նրա համար, որ ես զարմանամ, հիանամ քեզնով եւ տեսնեմ, թե ի~նչ կռուտոյ տղա ես դու։ - Է, հա, իսկ մի՞թե ես ուժեղ չեմ. ձեռքիս ժամացույցը 10 հազար դոլար արժե։ - Դու կեղծարար ես, բարեկամ։ - Հա, ճիշտ է։ Իսկ մի՞թե դու կեղծարար չես։ Դու կեղծում ես քո ձեւով` այնպես, ինչպես դու ես կարողանում դա անել, ես էլ կեղծում եմ իմ ձեւով` այնպես, ինչպես ես եմ կարողանում անել։ Կեղծիք-մեղծիք. իսկ քո մտքով երբեք չի՞ անցել, որ ազնվությունը կեղծիքի տեսակներից մեկն է,- հարցրեց Պավելը։ - Ախ, դու նաեւ մտածո~ղ ես։ Բայց խոստովանեմ, չէի մտածում, թե քո տեսակը այդքան տարածված է աշխարհում։ Գիտե՞ս, ես անգամ կհամաձայնեմ քո այն մտքի հետ, որ բոլորը կեղծում են։ Բայց գիտե՞ս, կեղծողները բաժանվում են երկու խմբի. առաջին խումբը, որ փորձում է հաղթահարել իրեն համակած կեղծիքը, ազատվել կեղծիքի այդ բեռից, պայքարել այդ կեղծիքի, այսինքն` ինքն իր դեմ, եւ երկրորդը, որ փորձում է պարարտացնել կեղծիքի հողը։ Եւ գիտե՞ս դա ոնց է արվում. շատ պարզ եւ հասկանալի նախադասությունների կիրառումով. միեւնույնն է, բոլորը կեղծում են, միեւնույնն է, բոլորը կեղծելու են, միեւնույնն է, ոչ մի բան չի փոխվի, միեւնույնն է, բոլոր մարդիկ անասուն են։ Գուցե եւ ճիշտ է, գուցե թե բոլոր մարդիկ անասուն են, բայց այս մասին հանդարտ, ժպտադեմ արտահայտվողները ընդամենը պայքարում են անասուն լինելու իրենց իրավունքի համար, ընդամենը փորձում են արդարացնել իրենց անասունությունը, եւ որ կարեւոր է, պատասխանատու չլինել իրենք իրենց անասուն լինելու եւ ուրիշներին անասուն դարձնելու համար։ Հասկանո՞ւմ ես, սրանում է տարբերությունը։ Մարդկանց թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ տեսակը սխալներ, մեղքեր գործում են, եւ այդ մեղքերը երբեմն հավասարազոր են իրար, բայց այդ տեսակների տարբերությունը գիտե՞ս ինչի մեջ է։ - Բացատրիր, բացատրիր,- ձեռքը պտտելով եւ տհաճության զգացումը դեմքին ասաց Պավելը։ - Իսկ տարբերությունն այն է, որ, ասենք, մարդկային մի տեսակը անվրդով ապրում է թրիքի մեջ, իսկ մյուս տեսակը ուժերի գերլարումով թրիքից դուրս է գալիս։ Պատահում է, որ հետո ընկնում է կղկղանքի մեջ, հնարավոր է կղկղանքից դուրս գա, ընկնի աղբի մեջ։ - Մի րոպե, ես չհասկացա` հիմա այդ տեսակներից ո՞րն է քո սրտով,- հարցրեց Պավելը։ - Իհարկե, այն, որ մի կեղտից դուրս է գալիս, մյուսի մեջ է ընկնում։ Պավելը սկսեց բարձրաձայն ծիծաղել։ - Ծիծաղում ես, որովհետեւ չես հասկանում։ Որովհետեւ մարդը, որ թրիքից դուրս է գալիս, ընկնում է աղբի մեջ, որքան էլ թրքոտ, այնուամենայնիվ, մարդ է։ Իսկ նա, ով անվրդով ու երջանիկ ապրում է թրիքի մեջ, իր համար էլ աննկատ դառնում է սովորական ճիճու։ Եւ նա, ով պայքարում է իր կեղտոտ իրականության դեմ, այսինքն` առաջին հերթին ինքն իր, իր թուլությունների, իր մեղքերի, իր վախկոտության, իր ստորաքարշության դեմ, շանս ունի, որ կհայտնվի բոլորովին ուրիշ միջավայրում, կձեւավորի բոլորովին ուրիշ միջավայր, կդառնա բոլորովին ուրիշ իրականության մասնիկ, իսկ մյուսները այդ շանսը չեն ուզում. նրանք որպես մարդ ծնվում են, բայց մեռնում են որպես կենդանի։ - Իսկ դու ճանաչո՞ւմ ես որեւէ մեկին, որ չի մեռել որպես կենդանի,- փորձում էր հակադարձել Պավելը։ - Ես քեզ կարող եմ այդպիսի տասնյակ, հարյուրավոր անուններ տալ, բայց չեմ անի դա, որովհետեւ քո հարցը, կներես, բխում է նախիրի տրամաբանությունից, եւ ցավոք, հենց նախիրի տրամաբանությունն է այսօր իշխում շատ տեղերում։ Եւ գիտե՞ս որն է դա։ Շատ մարդիկ մտածում են` բոլորը այդպես են վարվում, ես էլ այդպես կվարվեմ։ Կամ էլ հակառակը` եթե որեւէ մեկին հաջողվել է դա անել, ուրեմն ինձ էլ կհաջողվի։ Սա նախիրի տրամաբանություն է, որովհետեւ այնպես, ինչպես դու հարցնում ես, թե ճանաչո՞ւմ եմ արդյոք մի մարդու, որը չի մեռել որպես կենդանի, ես քեզ կարող եմ հարցնել. ճանաչո՞ւմ ես արդյոք մի մարդու, որը նախկինում ծնվել է։ Բարեկամ, մի՞թե հասկանալի չէ, որ մարդը կենդանուց տարբերվում է նրանով, որ ինքը, այսինքն` յուրաքանչյուր անհատ, պետք է ունենա իր ինքնուրույն, անկրկնելի, յուրօրինակ ճանապարհն ու ընտրությունը, եւ նա, ով ընդամենը փորձում է սեփական կյանքը կառուցել միմիայն ուրիշների օրինակի վրա, նա ընդամենը մարդկային ցեղը մոտեցնում է նախիրին։ - Ոչ ոք ոչ մի բան չի մոտեցնում. մարդկային ցեղը հենց ինքը նախիր է,- պնդեց Պավելը։ - Գիտե՞ս ինչ, ախպերս, դա արդեն ճաշակի հարց է։ Այդպես մտածողներն ընդամենը արդարացնում են իրենց անասուն լինելը,- շպրտեցի ես։ Պավելը կատաղեց. - Իսկ ինչ է, մի՞թե նախիր չէ ժողովուրդ կոչվածը։ Ամբոխ եւ ուրիշ ոչինչ։ Ես նույնպես կատաղեցի. - Խոստովանում եմ, զգացվում է, որ դպրոց ես գնացել։ Եթե դու ասում ես ամբոխ, շատ լավ, թող լինի ամբոխ։ Բայց դու չես հասկացել ու չես էլ հասկանա, որ այն, ինչ դու անվանում ես ամբոխ, ընդամենը պատասխանն է իրավիճակին, որ դու եւ քեզ նմաններն են ստեղծում. դուք մեզ անասունի տե՞ղ եք դրել։ Ուրեմն կերեք ձեր եփած ճաշը, անասուններ։ Պավելը, թերեւս, մտահոգվեց. - Ամբոխը խաչի հանեց Քրիստոսին,- ասաց նա։ - Այդ դու եւ ես ենք ամեն օր խաչի հանում Քրիստոսին։ Իսկ ամբոխը արեց այն, ինչ պարտավոր էր անել, ինչ նախասահմանված էր` ի սկզբանե,- ասացի ես։ - Ախպոր նման, արի գնանք սուրճ խմելու,- խնդրեց Պավելը։ - Գնացինք,- ասացի ես։

Տպել
696 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը