Արտասահմանցի, բարձրակարգ, հայտնի թիմեր մարզած, փորձառու. այսպիսին է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը: Այսպիսի մասնագետի էին ընտրանու երկրպագուները տարիներ շարունակ ցանկանում տեսնել իրենց թիմի ղեկին: Աբրահամ Խաշմանյանի հեռանալուց հետո պարզ էր, որ ՀՀ-ում այլեւս տարբերակ չի մնացել, ու մարզիչը լինելու է արտասահմանցի: ՀՖՖ-ի իսպանացի ճանաչված տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի գործոնն էլ դրդում էր մտածել, որ հավանականությունը մեծ է, որ կլինի նրա հայրենիքից: Կարծիքներ կային, որ դա կարող է լինել Սանտիագո Սոլարին կամ Այտոր Կարանկան: Երկուսն էլ հայտնի են, սակայն որպես մարզիչ բավական համեստ ցուցանիշներ ունեն, եւ հնարավոր է՝ շատերը կարծում էին, որ «մատչելի» կլինեն ֆեդերացիայի համար:

Սակայն ՀՖՖ-ն գերազանցեց սպասելիքները: Լա լիգայում իսպանացի մասնագետի մարզած հայտնի թիմերի հանդիպումները հայ ֆուտբոլասերները հաճախ են հնարավորություն ունեցել դիտելու: Նա, իհարկե, մեծ տիտղոսներ չունի, առավելագույնը Բիլբաոյի «Ատլետիկի» հետ 1 անգամ հասել է Իսպանիայի գավաթի եզրափակիչ, 1 անգամ էլ մասնակցել է Սուպերգավաթի խաղարկությանը, եւ 2 դեպքում էլ զիջել է «Բարսելոնային»: Սակայն նրա կարգը հարցականի տակ դնելու հիմքեր չկան: Հենց նա է բացահայտել այնպիսի տաղանդների, ինչպիսիք են Սերխիո Ռամոսը, Խոսե Անտոնիո Ռեյեսը, Դանի Ալվեշը, Ժուլիո Բապտիստան եւ այլն:

Կապառոսը եւ Ռամոսը

Վերջին 2 տարիների ընթացքում 64-ամյա Կապառոսը հիմնականում ադմինիստրատիվ աշխատանք է կատարել «Սեւիլիայում»: Այդ ընթացքում 2 անգամ անհրաժեշտ է եղել, որ ժամանակավորապես փոխարինի թիմի մարզիչներին: ՀՀ հավաքական գալուց առաջ ակումբի՝ ֆուտբոլի զարգացման բաժնի տնօրենն էր: Նա այնպիսի ներդրում է ունեցել անդալուզյան ակումբում ու այնպիսի անուն է ձեռք բերել, որ նրան մեծ շուքով «ճանապարհեցին» Հայաստան՝ ընդգծելով, որ կարող է հեռանալ ու վերադառնալ, երբ ցանկանա:

Անվանի մարզիչ ունենալու ցանկությունը ՀՀ-ում մեծ էր, միշտ էլ եղել է, սակայն սովորաբար հույսերը չեն արդարացվել: Վերջին տարիներին հաճախ է եղել, որ երկրպագուների ցանկությամբ՝ նրանց ճնշման տակ մարզիչներ հեռանան (օրինակ, Վարուժան Սուքիասյան) կամ գան (օրինակ, Վարդան Մինասնի 2-րդ անգամ նշանակվելը): ՀՖՖ-ն 9:1-ից հետո կարծես փորձեց սիրաշահել երկրպագուներին, հերթական անգամ նրանց «խաթրով» գնալ ու այս անգամ արդեն իրականացնել անվանի մասնագետ ունենալու երազանքը: Սակայն, եթե ՀՖՖ-ն մտածել է, որ, եթե ընդառաջ գնացել երկրպագուների ցանկությանը, ապա դա ազատելու է պատասխանատվությունը հնարավոր ձախողումից հետո եւ անհաջողության դեպքում կարողանալու է ասել. «Ճանաչված մասնագետ էիք ուզում, բերեցինք, տեսա՞ք, որ նա էլ չկարողացավ»,- ապա դժվար թե դա ընդունվի: Միեւնույն է՝ ողջ պատասխանատվությունը մնալու է ֆեդերացիայի ուսերին, այլ ոչ թե մարզադաշտում վանկարկողների կամ համացանցում մեկնաբանություններ գրողների:

Արդեն հիմա մի շարք բացասական կարծիքներ կան: Կարելի էր կարծել, որ այս նշանակումից հետո երկրպագուները դժգոհելու առիթ չեն ունենա կամ գոնե կսպասեն անհաջող որեւէ խաղի, չէ՞ որ Կապառոսը ՀՀ հավաքականի բոլոր ժամանակների թերեւս ամենաճանաչված, բարձրակարգ ու փորձառու մարզիչն է: Բայց արի ու տես, որ ֆուտբոլասերները չսպասեցին: Համացանցում անմիջապես հայտնվեցին մեկնաբանություններ, թե ծեր է, ոչ մի տիտղոս չի նվաճել, առողջական խնդիրներ ունի (քրոնիկ լեյկեմիա), թեեւ այս մասնագետն արդեն ցույց է տվել, որ առողջական խնդիրն իրեն չի խանգարել աշխատել, իսկ ինչ վերաբերում է տարիքին, ապա ֆուտբոլում սա սովորական է, ու բազմաթիվ են մոտավորապես այս կամ անգամ ավելի մեծ տարիքում ու ավելի բարձր մակարդակներում հաջողության հասած մասնագետները (օրինակ, Վիսենտե դել Բոսկե, Լուիս Արագոնես, Յուպ Հայնկես):

Կապառոսի պայմանագիրը ՀՖՖ-ի հետ ոչ ամբողջական 2 տարով է՝ մինչեւ 2021թ. նոյեմբերի 30-ը: Ըստ «Սեւիլիայի» պաշտոնական կայքի՝ նրա հիմնական առաջադրանքն է աշխարհի 2022թ. եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարելը: Ըստ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի՝ առաջին հերթին պետք է հաղթել Ազգերի լիգայում ու այնպիսի թիմ ստեղծել, որ կկարողանա պայքարել խոշոր մրցաշարի ուղեգրի համար: Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, հավաքականի ու հայկական ֆուտբոլի խորքային խնդիրները դեռեւս չեն լուծվել, ու եթե անգամ մի պահ ենթադրենք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի անձնակազմը ֆուտբոլի զարգացման կատարյալ ծրագիր է ներդրել, այսքան կարճ ժամանակում դա արդյունք չէր էլ տալու: Կապառոսը գրեթե նույն ռեսուրսներն է ունենալու ձեռքի տակ, ինչ հավաքականի նախորդ մարզիչները՝ տարբերությամբ, որ այն բանից հետո, ինչ Ռուսաստանում որոշում է կայացվել, որ հայազգի ֆուտբոլիստներն այլեւս լեգեոներ չեն համարվելու, նրա ընտրության հնարավորությունը մի փոքր կավելանա:

Աշխարհի առաջնության մասին դեռ վաղ է խոսել, սակայն Ազգերի լիգան հնարավոր է հաղթել: C դիվիզիոնի 2-րդ խումբը բավական հարմար է: Էստոնիա, Մակեդոնիա, Վրաստան. թեեւ այս թիմերը միայն հաղթանակի համար են դուրս գալու խաղադաշտ, սակայն այնպիսի մրցակիցներ չեն, որ ավելորդ լարվածության պատճառ դառնան: Կապառոսի համար էլ կարող է լրացուցիչ մոտիվացիա լինել այն, որ ազգային հավաքական գլխավորելու առաջին փորձն է ու հաջողությունը կարող է բարձրացնել իր վարկանիշը:

Ինչպես երեւում է հայկական ֆուտբոլում Մելենդեսի ներկայությունից ու Կապառոսի գալուց, որի նշանակման պատճառներից մեկը, ըստ Նիկողոսյանի այն է, որ աշխատանքի մեթոդները համապատասխանում են ՀՀ-ում ներդրված ծրագրին, ՀՖՖ-ն գնում է ֆուտբոլի զարգացման իսպանական մոդելի ադապտացման ուղիով: Եվ անկախ նրանից, թե Կապառոսը որքանով կկատարի իր առջեւ դրված առաջադրանքները, նա իր մեծ փորձը կփոխանցի հայկական ֆուտբոլին ու կարող է նպաստել այդ մոդելի ամրապնդմանը:

Տեսանյութը՝ ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջից

Տպել
1898 դիտում

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի՝ վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ