Ամուլսարի օրինակով գիտեք՝ որքան կարեւոր է դատական համակարգի անկախությունը. Ջերմուկում մեկնարկեց «Այո»-ի հանրահավաքը

Քիչ առաջ Ջերմուկի «Գրանդ Ռեզորթ Ջերմուկ» հյուրանոցի հարակից հրապարակում մեկնարկեց «Այո»-ի այսօրվա հանրահավաքը՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի ելույթով: Արձանագրելով հեղափոխության՝ մինչեւ այսօր արձանագրած ձեռքբերումները՝ նա նշեց. «Հայաստանում այլեւս չի լինելու ընտրակեղծարարություն, մենք այլեւս թույլ չենք տալու, որ ժողովրդի լռությունը գնվի ընտրակաշառքով: Երկրորդ, ես բացառում եմ համակարգային կոռուպցիան: Երրորդ, ժողովրդավարությունը պիտի հաստատենք բացառապես ժողովրդավար մեթոդներով եւ ճանապարհով: Մենք չենք կարող ազատագրել դատական համակարգը նախկինների ազդեցությունից՝ տարածելով մեր ազդեցությունը դատական համակարգի վրա: Սրանք շատ կարեւոր ձեռքբերումներ են, բայց միայն նախապայմաններ են ուրիշ՝ շատ կարեւոր անելիքների համար: Ես անկեղծորեն չեմ ուզում, որ ամեն անգամ կագնենք ու գլուխ գովենք, որ մենք ընտրակեղծարար չենք, կոռուպցիոներ չենք, ժողովրդավար ենք: Այս ամենը ոչ միայն մեր անձնային հատկանիշներն են, այլեւ՝ իրավական պետությանը հարիր իրողություններ: Բայց բավարար չեն»:

Նրա խոսքով՝ որպեսզի խոշոր խնդիրները լուծում ստանան, միայն քաղաքական կամքը բավարար չէ. խնդիրների լուծումը հաճախ իրավական դաշտում, դատավորների ձեռքում է: «Դուք ձեր իսկ քաղաքի համար գլխավոր հարցի՝ Ամուլսարի օրինակով գիտեք՝ որքան կարեւոր է դատական համակարգի անկախությունը, թե ինչքան խնդիրներ կան դատարաններում: Հիմա չեմ ուզում քննարկել դատարանների որոշումները, շատ ավելի կարեւոր եմ համարում մեր վստահությունը համակարգի հանդեպ: Մենք պետք է ունենանք դատարաններ, որ լուծումներ կտան խնդիրներին, եւ որոնց որոշումների արդարացիության վերաբերյալ հարցեր չեն առաջանա: Մեր ձեռքում չէ բոլոր խնդիրների լուծումը, եւ այդպես չպիտի լինի: Կան խնդիրներ, որ դատարանի ձեռքում են, եւ դրա համար էլ կարեւոր է դատական անկախությունը»,- նշեց նա:

Լենա Նազարյանի խոսքով՝ ուս ուսի, միասնական պայքարով հնարավոր կլինի ունենալ անկախ դատարաններ եւ ազատագրված Սահմանադրական դատարան: «Եվ մենք կկարողանանք մեր քաղաքացիների շահերը պաշտպանել տարբեր ուժերի ու ուժեղների ոտնձգություններից»:

Տպել
1270 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը