Դատավորները եւս կանցնեն բարեվարքության ստուգում, եւ ովքեր չեն անցնի, մենք նրանց ցտեսություն կասենք. Փաշինյան (տեսանյութ)

Ապրիլի 5-ին Հայաստանի ժողովուրդը պետք է գնա ընտրական տեղամասեր եւ արձանագրի, որ ոչ մի ընդհանուր բան չունի գործող Սահմանադրական դատարանի հետ, այդ դատարանին ձայն չի տվել: Ահա, այս կոչով ՀՀ վարչապետը դիմեց եղեգնաձորցիներին, երբ շատ ջերմ ընդունելությունից հետո հարթակ բարձրացավ:

Այնուհետեւ նա պարզաբանեց, թե ինչպես պետք է Սահմանադրական դատարանը կապել ժողովրդի կամքի հետ: Փաշինյանի բնորոշմամբ՝ ապրիլի 5-ին «Այո»-ի հաղթանակից հետո Կառավարությունը, ՀՀ նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը պետք է ներկայացնեն ՍԴ դատավորի թեկնածուներ: Սրան, ըստ Փաշինյանի, կհետեւի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգումները, որով կպարզվի՝ ապօրինի գույք կուտակել են, թե ոչ, եւ այլն:

«Որից հետո թեկնածությունը պետք է գնա Ազգային ժողով, այն Ազգային ժողով, որին դուք եք ընտրել: Եվ այն պահին, երբ ԱԺ-ն կընտրի դատավոր, այդ պահից սկսած՝ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կստանա իր գենետիկ կապը, իր իշխանությունը ժողովրդից»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նույնը կիրականացնեն ամբողջ դատական համակարգում:

Փաշինյանը նշեց, որ գործող դատավորները եւս կանցնեն բարեվարքության ստուգում, եւ ովքեր չեն անցնի այդ բարեվարքության ստուգումները, «մենք նրանց ցտեսություն կասենք եւ կներգրավենք լեգիտիմ միջավայրում նոր դատավորներ, որոնց իշխանությունը կբխի ժողովրդից»:

«Եվ ուրեմն, այս հանրաքվեն ժողովրդի իշխանության հաստատման մասին է: Այո՛, այսօրվա Սահմանադրական դատարանն օկուպացված է, եւ այն օկուպացվել է Սերժ Սարգսյանի եւ Հրայր Թովմասյանի կողմից»,- ասաց Վարչապետը՝ հավելելով, որ պետք է ազատագրել եւ ժողովրդին վերադարձնել այն:

Հ.Գ. Եղեգնաձորում Փաշինյանի ելույթի ժամանակ երեխաներ էին ուզում մոտենալ նրան, սակայն թիկնապահները դա թույլ չէին տալիս: Փաշինյանն ընդհատեց ելույթը եւ երեխաներին կանչեց հարթակ՝ առաջարկելով ելույթի պահին կանգնել իր կողքին (լուսանկարում):

Տպել
1960 դիտում

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել