«Ձորահէկ»-ի գործով Սեյրան Օհանյանն առերեսվել է ՊՆ երկու աշխատակիցների հետ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ձորահէկ»-ի գործով առերեսվել է ՊՆ երկու աշխատակիցների հետ, որոնք գործով ունեն վկայի կարգավիճակ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը՝ նշելով, որ տեղեկություն չունի՝ նրանք այժմ էլ աշխատում են ՊՆ-ում, թե ոչ:

Մեժլումյանի խոսքով՝ նշված երկու անձինք, ըստ էության, ասել են նույնը, ինչ իրենք, եւ այդ առերեսումով հիմնավորվել է, որ Օհանյանը իրեն վերագրված մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունի: Հարցին, թե գլխավոր հակասությունը, որ հիմք է հանդիսացել առերեսման համար, որն է եղել, պաշտպանը պատասխանեց. «Որեւէ հակասություն չի եղել, պարզապես առերեսել են՝ առերեսելու համար»: Դիտարկմանը, որ առերեսումը ցուցմունքների հակասության դեպքում է իրականացվում, Մեժլումյանը պատասխանեց. «Դե, մենք էլ էինք այդպես մտածում, բայց որեւէ հակասություն չկար»:

Պաշտպանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

-Պարո՛ն Մեժլումյան, Սեյրան Օհանյանը հարցաքննվե՞լ է, մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնե՞լ է:

-Այո՛, հարցաքննվել է, եւ մեր դիրքորոշումն այն է, որ պարոն Օհանյանը որեւէ առնչություն չունի իրեն վերագրված մեղադրանքին, մեղադրանքը ե՛ւ փաստական, ե՛ւ իրավական առումով անհիմն է:

-Նախաքննական մարմինը մեղադրանքի հիմքում ի՞նչ է դրել, նրա դեմ ցուցմունք կա՞:

- Չէ՛, որեւէ ցուցմունք պարոն Օհանյանի դեմ չկա, պարզապես քանի որ «Ձորահէկ»-ի բաժնետոմսերը մինչ դրա մասնավորեցումը ՊՆ-ի կառավարմանն են հանձնված եղել, դրա համար պարոն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել: Ընդամենը դա է. պարոն Օհանյանի առնչությունը ձեւական է եղել, նա ոչ մեկի հետ ո՛չ հանդիպել է, ո՛չ նախաձեռնել է այդ գործընթացը, նախաձեռնողը այլ նախարարություն է եղել, եւ պայմանագիրն էլ կնքվել է կառավարության որոշման հիման վրա:

- Ըստ ՀՔԾ-ի՝ Սեյրան Օհանյանի անունից կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գրություն է կազմվել: Ի՞նչ բովանդակություն է այն ունեցել:

- Տեսեք, քանի որ այդ նախագիծը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում է եղել, ձեւական առումով հենց ՊՆ-ի կողմից է ուղարկվել, եւ հետագայում էլ կառավարության հաստատմամբ որոշում դարձել, բայց այդ նախագծի կազմելու հետ ո՛չ պարոն Օհանյանը, ո՛չ ընդհանրապես ՊՆ-ն առնչություն չեն ունեցել: Այսինքն՝ ՊՆ-ի առնչությունը ավելի պակաս է եղել, քան զուտ տեխնիկականը:

- Այդ դեպքում ո՞ր մարմինն է առնչություն ունեցել:

- Էներգետիկայի ոլորտի մարմինը, որն այդ դաշտը ղեկավարողն է եղել:

- Իսկ որեւէ փորձաքննական մարմնի կողմից գնահատական տրվե՞լ է այն գնային արժեքին, որով «Ձորահէկ»-ը օտարվել է:

- Ես չեմ կարող ասել, թե ինչից ելնելով է այդ գումարը ընտրվել, որովհետեւ, ինչպես նշեցի, ՊՆ-ն չի այն նախաձեռնել, ով նախաձեռնել է, նա կարող է ասել՝ պաշտոնապես գնահատվել է, թե ոչ, մենք գործի նյութերին ամբողջությամբ ծանոթ չենք, որ իմանանք, բայց, ամեն դեպքում, այսօրվա տվյալներով որ նայում եմ, կարծես թե 2010 թվականի համար ողջամիտ գումար է եղել:

- Պարոն Օհանյանն էլ վերջերս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ առավելապես առնչություն են ունեցել Էներգետիկայի նախարարությունը եւ կառավարությունը: Նշված կառույցներից նախկին կամ ներկա պաշտոնյաներ կա՞ն, որոնք այս գործով կարգավիճակ ունեն, կամ հնարավո՞ր է՝ նրանց միջեւ եւս առերեսումներ եղած լինեն…

- Չէ՛, կառավարությունից կամ այլ նախարարությունից կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի մասին տեղեկություն չունեմ, եւ նման անձանց հետ առերեսում չի եղել:

- Քննչական այլ գործողություններ պարոն Օհանյանի մասնակցությամբ կատարվո՞ւմ են:

- Պարոն Օհանյանի մասնակցությամբ՝ ո՛չ:

- Իր վերջին հարցազրույցում նա նշել էր՝ քանի որ նախագծի ընդունման ժամանակ ՀՀ-ում չի եղել, այդ գործընթացներին մասնակցություն է ունեցել իր տեղակալը: Իհարկե, չի հստակեցվում, թե կոնկրետ որ տեղակալի մասին է խոսքը, բայց գուցե տեղեկություն ունեք՝ հիշյալ տեղակալը գործով հարցաքննվե՞լ է, կարգավիճակ ունի-չունի…

- Հավանաբար հարցաքննվել է, դե, հարցաքննված կլինի, բայց ասում եմ՝ ՊՆ-ի առնչությունը ընդամենը դա է, բաժնետոմսերն ընդամենը ՊՆ-ի հաշվեկշռում են եղել, բայց նույնիսկ կառավարության նիստին պարոն Օհանյանը չի մասնացել, քանի որ ՀՀ-ում չի եղել:

- Որո՞նք են լինելու Ձեր հաջորդ գործողությունները, բողոքարկելո՞ւ եք մեղադրանք առաջադրելու որոշումը:

- Հիմա սպասողական վիճակում ենք. առերեսումներից հետո ենթադրում էինք, թե գուցե քննչական մարմինն ինքը գործը կարճի: Դրանից բացի, ես փաստաբանական հարցումներ էի արել, հիմա որոշակի նյութեր ենք ուսումնասիրում, չեմ կարող բացահայտել, թե ինչի հետ կապված, բայց, ամեն դեպքում, բաներ կան, որ ակնհայտ ճչացող են մեղադրանքի անհիմն լինելու իմաստով: Պետք է փորձեմ նաեւ ցույց տալ, որ նշվածը կարծես ողջամիտ գումար է եղել, թեպետ ասում ենք, որ դա մեզ հետ կապ չունի, բայց պարոն Օհանյանին, մեղադրանք առաջադրելով, ստիպում են, որ իր պաշտպանական թիմը փորձի նաեւ դա հիմնավորել:

Հիշեցնենք՝ մարտի 2-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: Երկու օր անց նույն հոդվածով նրան մեղադրանք առաջադրվեց, եւ որպես խափանման միջոց ընտրվեց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես՝ առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորահէկ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,6 միլիարդ ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը, մինչդեռ դրա շուկայական գինը կազմել է 4.6 միլիարդ դրամ: Արդյունքում, այն իրացվել է իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:

Տպել
2631 դիտում

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան