ԱԻ նախարարությունում գումարվել է օպերատիվ շտաբի հերթական նիստը

13/03/2020 schedule19:47

Մարտի 13-ին ԱԻ նախարարությունում գումարվել է ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահեց աշխատանքային խմբի ղեկավար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը ներկայացրել է հանրապետությունում ստեղծված մտահոգիչ հրդեհավտանգ իրավիճակը, նշել պատճառները և առաջարկել հստակ լուծում:

«Բոլոր գերատեսչությունները պետք է միասնաբար, ամենօրյա ռեժիմով, համագործակցված աշխատեն կանխարգելման նպատակով: Վիճակի լրջությունը ստիպում է նաև կիրառել պատիժներ: Որպեսզի սակավ անտառներ ունեցող մեր երկրում չունենանք անդառնալի կորուստներ, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման բոլոր մարմինները պետք է առավելագույն աչալրջություն ցուցաբերեն, իսկ իրավապահ համակարգը՝ խստագույնս կիրառի օրենքով սահմանված պատժամիջոցները»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը:

Ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ լրջագույն խնդիրներ է առաջացնում ջրային ռեսուրսի սակավությունը: Քաղաքներում քիչ են հիդրանտները, կան չաշխատող հիդրանտներ, քիչ չեն նաև այն հիդրանտները, որոնք տարբեր տեխնիկական պատճառներով չեն համընկնում հրդեհաշիջման մեքենաների տեխնիկական հնարավորություններին:

Խնդրահարույց է նաև բարձր հարկայնություն ունեցող շենքերում հրդեհաշիջում իրականացնելը, որովհետև ժամանակին չեն կառուցվել կամ չեն աշխատում հակահրդեհային համակարգերը: Շատ դեպքերում այդ համակարգերը միացված չեն ջրատարներին: Այս և բազմաթիվ այլ խնդիրներ լուծելու համար աշխատանքային խումբը առաջարկել է կիրառել տուգանքներ կամ մեծացնել տուգանքների չափը, նոր կառուցվող բարձրահարկ շենքերի տեխնիկական պայմաններում պարատադիր նորմ դարձնել հակահրդեհային համակարգերի առկայությունը: Բոլորը եկել են միահամուռ կարծիքի, որ հարկավոր է հաշվառել խնդիրները, դրանք ուղղորդել պատասխանատու կառույցներ և անհրաժեշտության դեպքում՝ օգտագործել պետության պարտադրող ուժը:

Նիստի օրակարգում ներառված էր Երևանի Սարի թաղում, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքներում սողանքային երևույթների պատճառով բնակիչների դիմումների քննությունը: Որոշվել է վերոնշյալ տարածքներում չորրորդ կարգի վթարայնություն ունեցող տների համար առաջարկել կառավարությանը հրատապության կարգով լուծել բարձրացված խնդիրները: Վնասվածության մնացած դեպքերում, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո, համապատասխան առաջարկ կներկայացվի կառավարություն: Նիստի ավարտին նախարար Ցոլակյանը ներկայացրել է իր կողմից ստորագրված անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում արձագանքման պլանի օրինակելի ձևը:

Տպել
1204 դիտում

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան