Գործարկվում է հեռավար կրթության հարթակ՝ heravar.armedu.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու  նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ՝ heravar.armedu.am:

Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մոտ հրավիրվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նախարարության հանարակրթության ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև հեռավար ուսուցում կազմակերպելու փորձ և ներուժ ունեցող կրթական հաստատությունների և հարթակների ներկայացուցիչները:

Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է պլանավորել ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքները՝ առկա այլընտրանքների ու հնարավորությունների համատեղմամբ: Այս տարի նախարարությունը երկու դպրոցում փորձարկել է հեռավար կրթության ներդրման հնարավորությունը, և այժմ գործընթացում կներգրավվեն բոլոր դպրոցները:

«Հեռավար կրթության կազմակերպման համար մենք ունենք բավականին թվով հայալեզու առցանց ռեսուրսներ և գործիքներ: Կան հեռավար կրթության կազմակերպման ոլորտում  հաջողված փորձ ունեցող դպրոցներ, որոնց մենք խնդրել ենք կիսվել իրենց փորձով, ինչպես նաև համախմբել ոլորտում առկա ներուժը, որպեսզի հեռավար կրթությունը կազմակերպվի արդյունավետ և բաց ու հասանելի լինի բոլորին»,- նշել է Ժ. Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ անցած երկու օրերին Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կատարվել է նախապատրաստական աշխատանք, և արդեն իսկ գործարկվել է հեռավար կրթության համալիր էջը, որտեղ նախատեսվում է համակարգված ներկայացնել հանրապետության բոլոր դպրոցների ցանկը՝ ըստ առարկայական ուսուցիչների և աշակերտների:

Կրթական տեխնոլգիաների ազգային կենտրոնի ստեղծած միասնական հարթակում կներկայացվեն նաև բոլոր այն կազմակերպությունների հեռավար կրթության հարթակները, որոնք պատրաստակամ են համագործակցել նախարարության հետ՝ տրամադրելով իրենց  ռեսուրսներն ու հմտությունները:

Նշվել է, որ անհրաժեշտ է պահպանել ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 1677-Ա/2 հրամանով հաստատված «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը. ուղեցույց երեխաների համար» և «Երեխաների առցանց անվտանգության ապահովումը. ուղեցույց ծնողների համար» կանոնները, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://lib.armedu.am/resource/27385։

Հեռավար կրթության հարթակի կիրառման հետ կապված տեխնիկական աջակցության և այլ հարցերի դեպքում կարելի է դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ձևավորված արագ արձագանքման խմբին հետևյալ հեռախոսահամարներով և էլեկտրոնային հասցեով՝ 010/ 011/ 578455, 010/ 011/ 578453, [email protected]:

Առաջիկայում բոլոր դպրոցներին կտրամադրվեն ՏՀՏ վերապատրաստում անցած մենթոր-ուսուցիչների տվյալներ: Վերջիններս կիրականացնեն օնլայն վերապատրաստում և կապահովեն տեխնիկական աջակցություն և ուղղորդում ուսուցիչների համար։

Տպել
7458 դիտում

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է