Վահագն Հարությունյանի մեղադրանքի մեջ տեքստային փոփոխություններ են արվել. նոր ի հայտ եկած հանգամանք չկա. պաշտպան

Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու չորրորդ միջնորդությունն է ներկայացրել, որն արդեն քննվում է դատարանում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ նոր միջնորդության համար, ըստ էության, նոր ի հայտ եկած հանգամանք առկա չէ. «Որոշակի տեքստային փոփոխություններ են արվել, որ նույն շրջանակում են, ինչ նախորդները, մի անգամ այս պրոցեսով արդեն անցել ենք, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է այս հիմքերով կալանավորման միջնորդությունը, եւ դրա դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, այսինքն՝ ընդունել են դատարանի դիրքորոշումները»: Հարցին, թե նշված տեքստային փոփոխություններն ինչին են վերաբերում, պաշտպանը պատասխանեց. «Մեծ հաշվով մեծ փոփոխություններ չկան, ամեն դեպքում, չմանրամասնելով միայն նշեմ, որ նոր ի հայտ եկած հանգամանքի առկայության օրենքի պահանջը քննիչի կողմից չի կատարվել, ինչ էլ որ նշել են, դրանից քննիչը տեղյակ է եղել առնվազն 2019 թվականի դեկտեմբերին՝ վերջին միջնորդությունը դատարանում ներկայացնելիս»:

Ըստ Պողոսյանի՝ երկու հնարավոր տարբերակ կա. «Կա՛մ փորձում են գտնել իրենց «սրտի դատավորին», մասնավորապես հույս ունեն, որ Գաբրիելյան Արտուշը, Մարտիրոսյան Մնացականը, Դանիելյան Արմենը եւ նման դատավորները կքննեն այս միջնորդությունը, կա՛մ տեղեկություն են ունեցել ձերբակալման մասին եւ դիմել են ցանկացած ապօրինության, որպեսզի կարողանան արագ ընթացակարգերով ստանալ կալանքի որոշում՝ այն ՌԴ իրավապահ մարմիններին ուղարկելու համար, ինչը որ չի հաջողվել»:

Միհրան Պողոսյանի խոսքով՝ հայտնվել են նույն շրջապտույտի մեջ. «Ստացվում է՝ քննիչը փաստական տվյալներ ունի, բայց այդ մասով մեղադրանք չի առաջադրում, իր քմահաճույքով որոշում է, որ մի հատ էլ այդպես մեղադրանքը կփոփոխի եւ էլի կտանի կալանքի, ինչն անթույլատրելի է»: Պողոսյանի համոզմամբ՝ դատական նիստի ընթացքում քննիչը չի կարողանալու հիմնավորել, որ դրանք նոր ի հայտ եկած հանգամանքներ են, եւ դրանց ինքը չէր կարող տեղյակ լինել նախորդ միջնորդության քննարկման ժամանակ:

Հարությունյանը ՌԴ-ում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր 2020 թ. մարտի 15-ին: Մեկ օր անց՝ մարտի 16-ի երեկոյան, նա ազատ էր արձակվել մեղսագրվող արարքի համար ՌԴ օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը սկզբում որպես մեղադրյալ էր ներգրավվել Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու համար։ Ավելի ուշ ՀՔԾ-ն հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը որպես մեղադրյալ ներգրավվեց նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Հարությունյանը հետախուզման մեջ է 2018 թվականի հոկտեմբեր ամսից:

Տպել
2026 դիտում

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց