ՄԻՊ-ը սոցցանցերի մոնիտորինգ է նախաձեռնել եւ կորոնավիրուսի կասկածով մեկուսացված կնոջն աշխատանքից ազատելու մասին տեղյակ է

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանում նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակին, առաձին դեպքերում մարդկանց անհանդուրժողականությանը, անձնական կյանքը թիրախավորելուն ու բռնության կոչերին: Ինչպես գիտենք, Էջմիածնի հայտնի պատմությունից հետո կինը, որը թաքցրել էր հիվանդության փաստը, մասնակցել որդու նշանադրության արարողությանը եւ մեծ թվով մարդկանց վարակել, հատկապես սոցիալական ցանցերում բուռն քննադատությունների է արժանանում՝ հաճախ անվայելուչ արտահայտություններով ու մեկնաբաննություններով: ՄԻՊ-ը մանրամասնել է նաեւ գործատու աշխատող հարաբերությունների որոշակի նրբություններ եւ հանդես եկել կոչով:

Պարոն Թաթոյան, նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում արդեն տեւական ժամանակ է քննադատում ու վիրավորական արտահայտություններ են հնչեցնում  էջմիածինցի կնոջ հասցեին: Բացի ավելի վաղ արված հայտարարությունից, որ ՄԻՊ-ը դատապարտում է ու կոչ անում հանդուրժողականություն դրսեւորել, որեւէ այլ միջոցառում իրականացնելու իրավասություն ունե՞ք: Վարույթ իրականացվե՞լ է կամ ոստիկանություն փոխանցվե՞լ է:

- Մեր երկիրը գտնվում է շատ պատասխանատու ժամանակահատվածում եւ գործ ունենք այնպիսի երեւույթի հետ, որը պահանջում է բոլորիս համախմբվածությունն ու համերաշության մթնոլորտում բոլոր պրոցեսների ապահովումը: Եվ այս պայմաններում՝ արժանապատվության հաշվին, անձնական ու ընտանեկան կյանքի հանգամանքները թիրախավորելն ու վիրավորանքի առարկա դարձնելը մեզ ոչինչ չի տա:

Էջմիածնի կնոջ դեպքին ես նաեւ այդ տեսանկյունից էի անդրադարձել: Հատկապես անձնական կյանքի այն հանգամանքները, այն ձեւը, որով քննարկվում է նրա հետ կապված դեպքը, իհարկե՝ ընդունելի չէ. բացի այն, որ մենք մարդուն, նրա հարազատներին ենք վիրավորում, բացասաբար ենք ազդում նաեւ ստեղծված իրավիճակի վրա: Հիմա դեպքը ստացվել է, ցավոք սրտի այդպես է եղել եւ եթե դա թողնենք ու կանխարգելման աշխատանքների փոխարեն ընկնենք իրար վիրավորելու ու վիճակն  էլ ավելի սրելու հետեւից, միայն կտուժենք: Մեր մոնիթորինգի արդյունքում հասկացանք, որ թիրախավորվում է կոնկրետ մարդ, ինչը կարծես թե լայն տարածում էր ստանում, անմիջապես պարզ էր, որ պետք է քայլեր ձեռնարկել, այսինքն՝ կոչով հանդես գալ: Մեզ մոտ ուսումնասիրություններ են կատարվում եւ ես իմ նախաձեռնությամբ եմ զանգել Էջմիածնի քաղաքապետին, քննարկել այդ հարցը, փորձել հասկանալ այնտեղի իրավիճակը: Լսելով քաղաքապետի մոտեցումներն ու դիտարկումները, ապա հայտարարություն եմ տարածել: Մեր նպատակն է կանխել այս դեպքը, որպեսզի սա նաեւ ազդեցություն ունենա հետագայում նմանատիպ դեպքերից խուսափելու: Պետք է նշեմ, որ այդ կինը կամ իր ընտանիքի անդամները մեզ չեն դիմել, բայց եթե դիմում լինի, կամ կոնկրետ մտահոգություններ, մենք բնականաբար դա էլ կդիտարենք եւ ոստիկանությանը կփոխանցենք: Այստեղ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հարց էլ կա, եթե մենք տեսնենք, որ օրինակ դիմել են իրավապահ մարմնին եւ նա ոչինչ չի անում՝ կմիջամտենք: Բայց այս փուլում ես իմ սեփական նախաձեռնությամբ եմ գործընթացի մեջ մտել, դեռ մոնիթորինգ ենք իրականացնում:

Մոնիթորինգն ինչ նպատակ է հետապնդում:

- Դե մենք ընդհանուր սոցիալական ցանցի մոնիթորինգ ենք իրականացնում, որը հիմա ավելի ինտենսիվ ձեւով է արվում: Նպատակն է հասկանալ, թե այդ վիրավորանքի աստիճանը կամ կոնկրետ մարդու թիրախավորումն ինչ ծավալների է հասնում: Օրինակ, եթե նկատենք, որ կա մարդու կյանքին կամ առողջությանն ուղղված  սպառնալիք, մենք համապատասխան գործողություն իրականացնենք, եթե պարզապես անհանդուրժողականության աստիճանն է բարձր, ապա այս դեպքում կոչով հանդես գանք:  Այս դեպքում հատկապես հետեւում ենք արժանապատվութունը վիրավորող արտահայտություններին եւ աշխատում կանխարգելել հենց դրանք:

- Վերջերս պատգամավորներից մեկն անդրադարձել էր կորոնավիրուսի հետեւանքով մեկուսացված անձանցից մեկին, որին գործատուն ազատել էր աշխատանքից բացակայությունների պատճառով: Խոսքը առաջին վարակակիր եւ հոսպիտալացված քաղաքացու կնոջ մասին է։ Զբաղվելո՞ւ եք այդ կնոջ դեպքով:  Ձեզ նմանատիպ իրավիճակում հայտնված անձինք դիմե՞լ են այս ընթացքում: Եվ ՄԻՊ-ն ընդանուր առմամաբ ի՞նչ գործառույթ ունի նման պարագայում:

- Այս նոր վարակը սկսեց տարածվել եւ առողջապահության միջազգային կազմակերպությունների կոչերից մեկը սա էր՝ մարդիկ սոցիալական միջավայրերում հնարավորինս քիչ հայտնվեն: Այն մարդիկ,  ովքեր մանկահասակ երեխաներ ունեն, դպրոցների եւ պանկապարտեզների փակման պատճառով ստիպված են աշխատել տնից: Մենք պետք է հասկանանք, որ այդ երեխաներին պետք է խնամել, ծնողներին  հո չե՞նք ասելու՝ ձեր երեխաների խնամքով մի՛ զբաղվեք, այլապես ձեզ աշխատանքից ազատում ենք: Նման դեպքերում անհատական մոտեցումներ են պետք: Ինչ վերաբրում է կոնկրետ դեպքին, այո, ես այդ դեպքի մասին գիտեմ, բայց ուզում եմ շեշտել, որ ՄԻՊ-ն այս դեպքում ունի կոնկրետ իրավասություն, որը տարածվում է պետական մարմինների վրա: Եթե ուենենանք պետական ապարատից աշխատանքից ազատելու կամ նմանատիպ դեպք, մենք իհարկե պարզաբանումներ կպահանջենք:

Իսկ այս դեպքը, փաստորեն, մասնավորում է:

-Այո: Եվ հետո մենք որեւէ դիմում էլ չենք ստացել, բայց եթե դիմեր մենք կփորձեինք խորհրդատվություն տալ:

Արտակարգ իրավիճակների դեպքում գործատու աշխատող հարաբերությունները ինչպես են կարգավորվում եւ ՄԻՊ-ն այս պարագայում ինչ-որ առաջարկներ ունի՞։

- Գործատուն պարտավոր է աշխատակիցների անվտանգության համար պայմաններ ապահովել: Բայց մեր օրինակով կարող եմ ասել, որ աշխատակիցների համար ապահովել ենք դիմակներ, ախտահանիչ նյութեր, ձեռնոցներ: Ամեն առավոտ եւ երեկո ախտահանում ենք իրականացնում: Դա մենք մեր կողմից ենք արել, եւ բազաթիվ պետական մարմիններ հիմնականում արել են եւ կարծում եմ՝ ճիշտ մոտեցումը սա է: Անընդհատ խոսում են սոցիալական պատախանատվության մասին, բայց բիզնեսն էլ պիտի ունենա դա: Լինելով պետական հիմնարկի ղեկավար կամ գործատու ոչ թե հույսներս դնելու ենք աշխատողի վրա, որ ինքը հոգա իրեն անհրաժեշտ միջոցները (թեպետ իրենք էլ գիտակից մարդիկ են, եթե չտրամադրեինք՝ կառնեին), այլ լիարժեք ապահովագրումից ելնելով ապահովում ենք առաջին անհրաժեշտ միջոցներով, հենց սա է համախմբումը:

Եվ վերջում կցանկանայի անպայման մի բան շեշտել. արտակարգ դրության ժամանակ պետությունը հիմա մեխանիզմներ է ներդրել, բոլորս համատեղ պետք է աշխատենք, որովհետեւ սա համազգային հարց է: Անհանդուրժողական վերաբերմունքն ու խուճապային տրամադրությունները պարարտ հող են ստեղծում եւ խանգարում կանխարգելման պրոցեսին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս հարցում լրագրողների դերը եւս շատ մեծ է: Ուշադիր եղեք եւ պատասխաատվություն կրեք ձեր ցանկացած տողի ու բառի համար, դա շատ կարեւոր է:

Տպել
3510 դիտում

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան