ԿԳՄՍ նախարարը նկարահանող խմբի հետ կշրջի թատրոնի կուլիսներում․ մշակութային կորոնադադարից մինչեւ ֆիլմերի պրեմիերաներ

Թեեւ երկրում արտակարգ դրություն է, մշակութային հաստատություններն էլ փակ են, սա խոչընդոտ չի լինի մի շարք նախագծեր իրականացնելու համար։

Այսօր կամ ամենաուշը վաղը Հայաստանում արդեն հասանելի կլինի «Մշակութային կորոնադադար» նախագծի առաջին թողարկումը, որը նախաձեռնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

Ծրագրի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նկարահանող խմբի հետ կշրջի մշակութային հաստատությունների այն տարածքներում, որոնք սովորաբար թաքնված են հանդիսատեսի աչքից, այնտեղ մուտքն արգելվում է։ Կուլսիներում կատարված էքսկուրսիաները նպատակ ունեն բարձրացնելու այդ վայրերի գրավչությունը եւ մեծացնելու աշակերտների հետաքրքրությունը մշակութային հաստատությունների նկատմամբ։

Առաջին հաղորդումը նկարահանվել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, թատրոնի թանգարանում։ Թե որոնք կլինեն հաջորդ հաստատությունները, Խզմալյանը չշտապեց բացահայտել։

Մոտ ժամանակներս սա միակ անակնկալը չի լինի մշակութասեր հասարակության համար։ Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ-ն արդեն պայմանավորվածություն ունի Համազգային թատրոնի արտիստների հետ եւ առաջիկայում նրանց մասնակցությամբ առցանց կընթերցվեն առակներ, որից հետո էլ կկազմակերպվեն դրանց վերաբերյալ կարճ քննարկումներ:

Մշակութային նորություններն այսքանով չեն ավարտվում։ Կիրագործվի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Դասարան+Դասական» նախագծի առցանց տարբերակը։ Այդ դեպքեւմ եւս կլինեն դասախոսություններ, ներկայացումների քննարկումներ, զրույցներ դերասանների հետ։

Խոսելով սպասվելիք միջոցառումների մասին՝ փոխնախարարը նշել է նաեւ մեկ այլ հաղորդաշարի մասին՝ «Քո սերնդակիցը», որը պատանիներին կներկայացնի իրենց սերնդի տաղանդավոր երաժիշտ կատարողներին։ 10 կամ 12 հոլովակով ճանաչելի կդառնան տաղանդավոր երիտասարդները։

«Կբերենք օրինակներ, թե աշխատասիրության, ջանասիրության շնորհիվ այդ տարիքում ինչպիսի միջագային հաջողությունների կարելի է հասնել»,- իր խոսքում նշել է Խզմալյանը՝ հավելելով, որ այս ծրագրով կլուծեն ճանաչողական եւ կրթական խնդիրներ։

Առանձին բջջային հավելվածներում առցանց  դասերի կազմակերպման հնարավորություններ կտա «ԴԱՍ Ա» նախագիծը, իսկ Digital Arms հավելվածում էլ կտեղադրվեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախբի կատարումները: Խզմալյանի խոսքով՝ այժմ նվագախմբի հետ քննարկումներ են իրականացվում՝ թվային տիրույթում ժամանցի կազմակերպման նպատակով լուրջ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Հայ հանդիսատեսն առաջիկայում նաեւ հնարավորություն կունենա դիտելու ֆիլմերի մի շարք պրեմիերաներ։ Դրանցից կլինեն Կոմիտասի եւ Թումանյանի 150-ամյակի նվիրված ֆիլմերը, որոնք  հաշվետու ֆիլմեր են կատարված աշխատանքների վերաբերյալ։ Կցուցադրվեն նաեւ  «Դասարան+Դասական» նախագծի, «Ֆրեսկո» միջազգային փառատոնի ֆիլմերը։

Տպել
1736 դիտում

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել