Կառավարությունը հստակ քայլեր է մշակել մեր բիզնեսին աջակցելու համար. առաջին փաթեթները կընդունվեն հինգշաբթի

Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն արձանագրել է, որ 2020 թվականը անկումային է լինելու համաշխարհային տնտեսությունների համար: Այսօր ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ որոշ գնահատականների համաձայն այդ անկումն ավելի խորն է լինելու, քան 2008, 2009 թվականների տնտեսական ճգնաժամի ընթացքում է եղել:

«Հայաստանի պարագայում կանխատեսումներ այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձեւավորեցինք 2019 թվականին: Բայց ինչպես ասել եմ նախկինում՝ այս իրավիճակը մենք ընկալելու ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգը ավելի արդյունավետ եւ կրկնապատիկ տեմպերով կյանքի կոչելու համար: Աշխարհում ՀՆԱ-ի 3 տրիլիոն դոլարանոց անկում է լինելու, այսինք համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, եւ մենք պետք է այսօրվանից մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղից առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանն է զբաղեցնելու ու այս խնդիրը պետք է լուծվի առաջիկա 5 տարվա ընթացքում»,- ընդգծեց վարչապետը եւ հավելեց, որ ինքը հավատում է՝ դա հնարավոր է անել:

Խոսելով հայ գործարարների մասին՝ Փաշինյանն ասաց, որ այսօր ամբողջ աշխարհն է հիացած հայ գործարարի տաղանդով, որոնց շնոհիվ կորոնավիրուսի ճգնաժամային պահին Հայաստանը պարենային եւ լայն սպառման ապրանքների որեւէ դեֆիցիտ չունեցավ եւ չունի:

«Այսպիսի արդյունքով չեն կարող պարծենալ աշխարհի շատ զարգացած երկրներ: Եվ սա մեր գործարարների, աշխատող հայ մարդու տաղանդի շնորհիվ: Ուզում եմ ասել, որ կառավարությունը հստակ քայլեր է մշակել մեր բիզնեսի մրցունակ եւ հեռանկարային հատվածին աջակցելու համար: Առաջին փաթեթները կընդունվեն հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում: Ընդհանուր առմամբ կառավարությունը շուրջ 150 մլրդ դրամ է տրամադրելու իրականում ոչ թե ճգնաժամային այս իրավիճակին դիմակայելու, այլ ետճգնաժամային վիճակում մեր հաղթանակները նախապատրաստելու համար: Կառավարության առաջիկա նիստում կընդունենք նաեւ գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր: Ինչպես եւ խոստացել էի՝ բոլոր տեսակի նոր տրամադրվող գյուղվարկերի տոկոսները կզրոյացվեն, ինչպես նաեւ առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող եւ նոր ձեւավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետեւ վարչապետը նկատեց, որ գյուղատնտեսական գործունեությունն այս օրերին չպետք է արգելակվի: Նա կոչ արեց մեր բոլոր գյուղացիներին ակտիվորեն զբաղվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներով:

«Պարետատան որոշմամբ գործունեության այդ տեսակը համարվել է կենսական: Ասեմ նաեւ, որ կառավարության առաջիկա նիստում հատուկ փաթեթ կընդունվի գործող բիզնեսների լիկվիդայնության, հնարավոր խնդիրները չեզոքացնելու եւ անհրաժեշտ լիկվիդայնությամբ ապահովելու, այդ թվում, աշխատատեղերը պահպանելու եւ աշխատավարձերը վճարելու համար: Կառավարությունը շարունակում է աշխատել սոցիալական աջակցության փաթեթը, որի համար տրամադրելու ենք շուրջ 25 մլրդ դրամ, առավել հասցեական եւ արդյունավետ ծախսելու ուղղությամբ: Եվ այդ բոլոր ուղղություններով մեր աշխատանքները չեն դադարելու: Մենք նորանոր գաղափարներ, փաթեթներ, ծրագրր, հնարավորություններ ենք ներդնելու այս ճգնաժամային իրավիճակում աշխատանքը եւ աշխատող մարդկանց աջակցելու համար: Սա դուրս է եւ վեր է որեւէ կասկածից»,- վստահեցրեց վարչապետը:

Տպել
1566 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի