Երկրի հակառակ կողմը (2008-08-26)

20/10/2010 schedule10:06

Սկիզբը` նախորդ համարներում 65. Ռուսաստանը` ժամանակից անդին Վագոն-ռեստորանում սուրճի ընթացքում մեր խոսակցությունը շարունակվեց։ Իմ վերջին դիտարկումը Պավելին, որքան էլ տարօրինակ է, կռվան տվեց։ Ու նա ասաց, որ մեռած հոգիներին ընտրությունների բերելով` ինքը երուսաղեմյան ամբոխի նման ընդամենը օգնում է, որ տեղի ունենա այն, ինչ պետք է տեղի ունենա։ Ես չհասկացա, թե ինչ նկատի ունի, եւ նա պարզաբանեց. - Ընտրություններում, միեւնույն է, հաղթելու են նրանք, ովքեր հաղթում են, եւ ես օգնում եմ, որ այդ հաղթանակը նրանք ձեռք գցեն անաղմուկ։ - Կներես, բայց ընտրություններում պետք է հաղթեն ոչ թե նրանք, ովքեր անաղմուկ ինչ-որ բան են ձեռք գցում, այլ նրանք, ում ձեռքը բան են գցում կենդանի ընտրողները,- նկատեցի ես։ - Չլինի՞ դու ժողովրդավարության մասին ես խոսում,- հեգնական ժպիտը դեմքին հարցրեց Պավելը, բայց նկատելով, որ ես չեմ քաջալերում իր հեգնանքը ավելացրեց,- Ռուսաստանում դա հնարավոր չէ։ - Ի՞նչը հնարավոր չէ,- ճշտելու համար հարցրի ես։ - Ժողովրդավարությունը, ազատ ընտրությունը եւ այս կարգի այլ բաներ։ - Հետաքրքիրն այն է, որ բոլոր ընտրակեղծարարները նույն բանն են ասում. իրենց երկրում ազատ ընտրություն հնարավոր չէ,- սրտնեղեցի ես։ - Չգիտեմ` ուրիշ երկրներում ինչպես, բայց Ռուսաստանում դա իսկապես հնարավոր չէ, հավատա եւ հասկացիր։ - Բացատրիր, եւ ես կփորձեմ հասկանալ։ Պավելը սկսեց բացատրել. - Ռուսաստանում ազատություն եւ ժողովրդավարություն հաստատել` կնշանակի քանդել պետությունը,- ասաց նա։ - Իսկ ինչո՞ւ մյուս ժողովրդավարական երկրները չեն քանդվում,- միամտաբար հարցրի ես։ - Իսկ դու կարո՞ղ ես ցույց տալ մի որեւէ բազմազգ պետություն, այնպիսի պետություն, որտեղ ազգային կայուն ինքնագիտակցություն ունեցող ժողովուրդներ են ապրում, եւ այդ երկիրը ժողովրդավարական է։ Նման պետություն լինել չի կարող, որովհետեւ ազատությունն ու ժողովրդավարությունը այդ ժողովուրդներին մղելու է դեպի անկախություն, անկախ պետության ստեղծում։ Ամենացցունը Չեխոսլովակիայի օրինակն է. այդ երկիրը դարձավ իրապես ժողովրդավարական եւ ազատ ու դադարեց գոյություն ունենալ. սլովակները ձգտեցին անկախության եւ ստացան անկախություն։ Նրանք գիտեին, որ ոչ ոք իրենց տանկերի տակ չի տրորելու այդ ձգտման համար։ - Ինչպես դուք չեչեններին տրորեցիք։ - Այո, տրորեցինք. բայց կարծում եմ` դու ինքդ էլ հասկանում ես, որ Գրոզնիում ոչ թե Չեչնիայի ճակատագիրն էր որոշվում, այլ Ռուսաստանի։ Եթե Չեչնիային տրվեր անկախություն, հաջորդը լինելու էր Դաղստանը, հետո` Հյուսիսային Օսեթիան։ Բայց կարեւորն այն է, որ Ռուսաստանից ազատվելուց հետո չեչենները, դաղստանցիք եւ օսերը իրար էին մորթելու։ Սա, իմիջիայլոց, տեսություն չէ, այլ գործողության մեջ ապացուցված մի բան. Ելցինը փորձեց ազատ եւ ժողովրդավարական Ռուսաստանի մոդելը, եւ այն, ինչ քեզ նկարագրում եմ, արդեն սկսել էր տեղի ունենալ։ Եւ եթե մենք խոսում ենք ժողովրդավարության եւ ազատության մասին, նշանակում է` խոսում ենք Ռուսաստանի փլուզման մասին։ Ժողովրդավարություն, եթե այն գոյություն ունի, կարող է գոյություն ունենալ միայն ազգային պետություններում։ Վերցնենք, օրինակ, քո ու իմ սիրելի Հարավսլավիան. հիմա այն դարձել է մի բուռ, մի փոքր Սերբիա եւ կարող է լինել ժողովրդավարական։ Իսկ այն ժամանակ պետք է լիներ դաժան, որպեսզի ինքն իրեն պահպաներ։ Չկարողացավ բավարար չափով դաժան լինել ու քանդվեց։ Իսկ ռուսական իշխանությունը, եթե ուզում է պահպանել Ռուսաստանը, պետք է լինի դաժան, եւ սրա մասին վկայում է քո հայրենի Սերբիայի ճակատագիրը։ - Գիտե՞ս, քո ասածների մեջ բավական ճշմարտություն կա, բայց քո իսկ տեսակետը հուշում է, որ, միեւնույն է, մի օր տեղի է ունենալու այն, ինչից դուք այդպես փորձում եք խուսափել,- նկատեցի ես։ - Ի՞նչ նկատի ունես։ - Նկատի ունեմ, որ եթե դու ազատության բացակայությունը արդարացված ես համարում` Ռուսաստանում ապրող ժողովուրդների անկախության մղումները խեղդելու նպատակով, նշանակում է` այդ մղումները կան, դրանք լուրջ են, եւ դրանք մի օր պայթելու են։ Եթե 200 տարի այդ մղումները չեք կարողացել արմատախիլ անել, ուրեմն պետք է հույսներդ կտրեք, ուրեմն պետք է պատրաստվեք իրադարձությունների զարգացման ուրիշ սցենարի, որ հետո դա ձեր գլխին աղետ չդառնա։ - Է, ախպերս, գիտե՞ս ինչքան մարդ է կանխատեսել Ռուսաստանի փլուզումը։ Էդ սովորական լեգենդ է, որ երբեք իրականություն չի դառնա։ Ռուսաստանը միշտ էլ կունենա բավարար ուժ` իրեն պաշտպանելու համար, եւ կգտնի իրեն պաշտպանելու ձեւը,- հպարտությամբ ասաց Պավելը։ - Չլինի՞ քո մեռած հոգիներն էլ են Ռուսաստանը պաշտպանելու կոնցեպցիայի մեջ մտնում,- հարցրի ես։ - Ես հենց դա եմ քեզ բացատրում,- զարմացած ասաց նա։ - Այսինքն` դու, քո երկրի կենդանի քաղաքացիներին քաղաքական դիակ դարձնելով, պաշտպանո՞ւմ ես Ռուսաստանը։ Մի՞թե այն մարդիկ չեն Ռուսաստանը, որոնց ձայնը դու խլում ես, որոնց զրկում ես իրավունքից։ - Դե, տես, որ դու Ռուսաստանը չես ճանաչում, չգիտես։ Ռուսաստանը քաղաքացի չէ, ախպերս, մարդ չէ։ Ռուսաստանում մարդ ու քաղաքացի չկա. Ռուսաստանում լինում է ցար եւ ցարի հպատակներ, որոնք ապրում են ցարի անծայրածիր տիրույթներում, եւ սա է կոչվում Ռուսաստան։ Ռուսաստանը ցարի սեփականությունն է եւ ոչ թե ազգերի կամ քաղաքացիների։ Նա, ով չի ուզում ապրել Ռուսաստանում, կարող է մեկնել նահանգներ։ Բայց ոչ մեկը չի կարող Ռուսաստանից պոկել Ցարին պատկանող հողը։ - Պավել Իվանովիչ, ախպոր նման, ասա, որ այդ ամենը լուրջ չես ասում։ - Ազնիվ խոսք, լուրջ եմ ասում։ Եւ քեզ մի գաղտնիք ասեմ. ողջ ռուսական էլիտան, ռուսական եւ ոչ թե ջհուդամասոնական, հենց այսպես էլ մտածում է։ Ուղղակի ինքդ ես հասկանում, շատ չենք ծավալվում։ - Կներես, բայց ինձ թվում է, թե խոսում եմ միջնադարյան մի կալվածատիրոջ հետ,- սրտնեղեցի ես։ - Չնեղվես, բայց քեզ ասեմ, որ Ռուսաստանում ժամանակ գոյություն չունի. միջնադար, 20-րդ դար, 21-րդ դար. դրանք բոլորը սիքթիրչի բաներ են։ Ռուսաստանը միշտ էլ նույնն է, անկախ նրանից, թե որերորդ դարն է, եւ սա մեր Ձերժավայի հմայքն է, ախպերս։ Ռուսաստանը դուրս է ժամանակից, եւ նրա փլուզման, ոչնչացման մասին բոլոր կանխատեսումները ձախողվում են։ Գիտե՞ս ինչու. որովհետեւ այդ կանխատեսումների իրականացման համար ժամանակ է պետք, իսկ ժամանակը չի ազդում Ռուսաստանի վրա։ Ռուսաստանը վեր է ժամանակից, Ռուսաստանում ժամանակ չկա։ Պավել Իվանովիչի մտքերը, հաղթական ժպիտը ինձ նյարդայնացնում էին, եւ ես անընդհատ նրա ասածին հակադարձելու, ինչ-որ կերպ նրան կպնելու ուղիներ էի մտմտում։ Ի վերջո պոռթկացի. - Եւ դրա համար էլ ոչ միայն սեփական քաղաքացիներին եք հնարավորինս սեղմած պահում, այլեւ քափ-քրտինքի մեջ օժանդակում եք ուրիշ ժողովուրդների ստրկացման փորձերին եւ աջակցում մարդասպան իշխանիկներին,- ասացի ես։ - Ո՞ւմ նկատի ունես,- հարցրեց նա։ Չէի ուզում ասել` Հայաստան։ Դրա համար ասացի` Միջին Ասիա, Բելառուս։ - Մեր մեջ ասած, դրանք նույնպես Ռուսաստան են։ Բայց եթե դու դրանց վերաբերվում ես որպես անկախ պետությունների, ոչինչ։ Ու այդ երկրներում մեր քաղաքականությունը նույնպես շատ պարզ է ու հասկանալի։ Նախ ես արդեն ասացի, որ ազատությունն ու ժողովրդավարությունը Ռուսաստանի համար մահացու վարակի են նման, եւ մենք չենք կարող թույլ տալ, որ այդ վարակը ծավալվի մեր սահմանների մոտակայքում։ Եւ հետո, քո ասած երկրները մեզնից են անկախություն ստացել, չէ՞։ Հիմա մենք ամեն ինչ պետք է անենք, որ դրանց անկախությունը ձախողվի, դառնա աղետ հենց իրենց գլխին, որպեսզի Ռուսաստանի կազմում մնացածների համար օրինակ լինի, որ այդ անկախություն կոչվածը ընդամենը ավելորդ գլխացավանք է։ Եւ ի դեպ, աշխարհում ինչքան շատ լինեն բռնակալներ, այնքան այդ նույն աշխարհը անվտանգ կլինի Ռուսաստանի համար։ Ահա եւ ողջ գաղտնիքը։ Պավելի հետ այս թեմայով չէի կարող բանավիճել, որովհետեւ նա խոսում էր Ռուսաստանի շահերի, Ռուսաստանի տեսակետների մասին։ Ես հո չէի կարող նրան բացատրել Ռուսաստանի շահը։ Մյուս կողմից, սակայն, ես մանրամասն նրան բացատրեցի իմ տեսակետը. - Չգիտեմ, թե ձեր այդ քաղաքականությունը քանի ազգ ու ժողովուրդ կկործանի, բայց որ կործանելու է նաեւ Ռուսաստանը, դրանում չեմ կասկածում,- ասացի ես։ Պավելը, բնականաբար, ծիծաղեց իմ այս տեսակետի վրա։ Բայց այս խոսակցությունը ծառայեց իր նպատակին. մենք հաշտվեցինք։ Ավելի ճիշտ, ես չկարողացա իրականացնել նրան բոյկոտելու իմ որոշումը։ Այս խոսակցությունից որոշ ժամանակ անց ռուսները կռիվ էին տալիս Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի` Վրաստանից անկախանալու իրավունքի համար։ Իրականում այդ կռիվը Աբխազիան եւ Հարավային Օսեթիան Ռուսաստանի Ֆեդերացիայի սուբյեկտ դարձնելու համար է։ Եւ այնքան ծիծաղելի էր, որ ռուսները հումանիտար աղետ էին անվանում Վրաստանի գործողությունները Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալիում։ Գրոզնիում ռուսների արածի համեմատ Ցխինվալին թեթեւ ժանրի մանկապատանեկան կինոնկար էր։ (շարունակելի)

Տպել
670 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը