Մանվել Գրիգորյանը տանն է, բայց վիճակը շարունակվում է գնահատվել շատ վատ. պաշտպան

Թեպետ Մանվել Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն շաբաթներ առաջ դուրս գրվեց հիվանդանոցից եւ այժմ գտնվում է իր տանը, բայց, պաշտպանի խոսքով, նրա վիճակը շարունակում է գնահատվել շատ վատ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պաշտպան Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ տանը գտնվել ասելը հարաբերական է, որովհետեւ այն բուժումը, որ նա ստանում էր հիվանդանոցում, համապատասխան սարքավորումներով ստանում է նաեւ տանը. «24 ժամ միացված են շնչառական եւ սրտի աշխատանքը կարգավորող սարքերը, կարելի է համարել, որ հիվանդանոցում է»: Հարցին՝ եթե բուժման անհրաժեշտությունը դեռ կար, ինչո՞ւ է դուրս գրվել, Գրիգորյանը պատասխանեց. «Դե, նույն պրոցեդուրան անցնում է, գումարած մաքուր օդը, հիվանդանոցում որտե՞ղ պիտի դա ստանար, հո դուրս չէ՞ր գա, հիվանդանոցի բակում զբոսներ»: Ըստ պաշտպանի՝ նա տանը եւս բժիշկների հսկողության տակ է: Թե կոնկրետ որ բժիշկների, ինքը տեղյակ չէ. «Դե, հարազատներն են տանում-բերում, ես չգիտեմ, ճիշտն ասած, բայց դեղերը, սրսկումները, ոտքերի ուռածությունը, այդ բոլորը կան, շաքարի թիվն էլ ամենաշատը կարողանում են իջեցնել 18-20-ի»,- նշեց նա՝ պնդելով, որ Մանվել Գրիգորյանի մոտ նույն վիճակն է, դրական որեւէ տեղաշարժ չկա:

Պաշտպանի կարծիքով՝ եթե անգամ կորոնավիրուսի խնդիրը չլիներ, այդպիսի առողջական վիճակի պայմաններում դատական նիստերը դժվար թե տեղի ունենային. «Եթե մասնագետ էլ չլինես, իրեն որ տեսնես, կհասկանաս, որ թեկուզ մի ժամ չի կարող նիստի մասնակցել, դա բացառված է, 15 րոպե առանց այդ օդի հնարավոր չէ, չի կարող մնալ»:

Հարցին, թե նիստերի շարունակական հետաձգումների վերջն ինչպե՞ս են պատկերացնում, Գուրգեն Գրիգորյանը պատասխանեց. «Չգիտեմ, ուղղակի մարդուն չպիտի այդ վիճակի հասցնեին, այն ժամանակ որ այդքան բարձրաձայնում էինք, ձեւի համար չէինք բարձրաձայնում, ամեն երեք ամիսը մեկ վատթարացում էր գրանցվում, այն ժամանակ թող մտածեին, ոչ թե բերեին հասցնեին մահվան դուռ, հետո ասեին՝ ոնց կլինի»:

Նշենք, որ վերջին դատական նիստի ժամանակ պաշտպանները հայտարարել էին, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին դիմում են հասցեագրել՝ Մանվել Գրիգորյանի՝ արտերկրում բուժվելու հարցով: Գուրգեն Գրիգորյանը մեր զրույցում նշեց, որ նախարարությունից իրենց դիմումին պատասխանել են՝ ասելով, որ այդ հարցը վարույթն իրականացնող մարմնի իրավասության տակ է. «Բովանդակությունը մոտավորապես այն էր, որ եթե դատարանը անհրաժեշտություն գտնի, թող ինքը նման պահանջ ներկայացնի»: Պաշտպանի կարծիքով՝ Գրիգորյանի բուժումն այստեղ անիմաստ է. «Իմ անձնական կարծիքով՝ ուղղվելու հնարավորություն այլեւս չկա, բայց արտերկրի բժիշկներն ասում են՝ շանս, ամեն դեպքում, կա»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից: Մինչ այդ Դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի պատճառը Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ նոր տեղեկություններն էին: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաեւ հարկը կամ տուրքը չվճարելու, առանձնապես խոշոր չափերով շորթման, դրանք կազմակերպելու կամ կազմակերպման օժանդակելու համար:

Փակել են ավտոճանապարհը 

Ակնալիճ համայնքում գտնվող եւ դեռեւս Մանվել Գրիգորյանին պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերություն տանող ավտոճանապարհը շարունակում է մնալ փակված: Այս մասին մեր զրույցում տեղեկացրեց նրա պաշտպան Գուրգեն Գրիգորյանը:

Նշենք, որ օրեր առաջ ճանապարհի փակվելու մասին Factor.am-ին ահազանգել էին գյուղի բնակիչները՝ ասելով, որ Գրիգորյանի հարազատները հողաշերտով փակել են ավտոճանապարհը, եւ թեպետ ոտքով կարելի է հասնել ջրամբարներին, բայց պետք է մեկ կիլոմետր քայլել: Դա այն ընկերությունն է, որը Մանվել Գրիգորյանը պետությանը նվիրաբերելու պատրաստակամություն էր հայտնել: Դիմումն ընդունվել է, գնահատումը՝ արվել, բայց պետականացումը դեռ ընթացքի մեջ է:

Մեր զրույցում պաշտպան Գուրգեն Գրիգորյանը ավտոճանապարհը փակելը պարզաբանեց բնակիչների՝ բնության հանդեպ անբարեխիղճ վերաբերմունքով, ասաց, որ ոչ մեկի ճանապարհը չեն փակել, դա մարդու սեփական տարածքն է, եւ տարբերություն չկա՝ հողաշերտով կփակեր, թե դարպաս կդներ. «Որ մեկը գա, տեսնի, թե ինչ օրն են գցել. ջրատար խողովակներ կային՝ գողացել են, շինություն կար, քանդել են, ծառերն էլ՝ կտրել, ուղղակի այլանդակ վերաբերմունք է, ենթադրենք՝ Մանվել Գրիգորյանինը չէ, մյուսինն է, պետությանն է, պետության նախաձեռնությունը պիտի լիներ, որ այդ տարածքը պահպանվեր, այսպես ուղղակի ավերում են»: Թե ովքեր են, պաշտպանը չգիտի, ասում է՝ դեպքի վայրում ոչ մեկին չեն տեսել. «Կարծեմ՝ չէ, բայց, ասենք, մեկին տեսնեն, մոտենան, մի բան ասեն,  ինչի՞ է վերածվելու. հաջորդ օրը ամբողջ մամուլը հեղեղվելու է, թե նորից մեկին բան են ասում»: Հարցին՝ այս առիթով երբեւէ Ոստիկանություն դիմե՞լ են, եթե գողություն է եղել, գողության փաստով հաղորդում ներկայացրե՞լ են, պաշտպանը պատասխանեց. «Այո՛, մինչ դա 4 հաղորդում եղել է դեռ անցյալ տարվանից, նյութերը նախապատրաստվել են, մնացել են, եթե դա օգուտ չի տալիս, ի՞նչ անենք, չեք պատկերացնի, թե ինչ ձեւով են քանդում»: Դիտարկմանը, որ նյութերի նախապատրաստումից հետո պիտի որոշում կայացվի՝ քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին, պաշտպանը պատասխանեց, որ գործ չի հարուցվել. «Մերժման որոշում էլ չենք ստացել, այդքան հաղորդում ենք ներկայացրել գողության փաստով, ո՞վ ինչ արեց»: Մեր հարցին, թե ավտոճանապարհը փակելով՝ խնդիրը լուծվե՞ց, պաշտպանը պատասխանեց. «Գոնե մեծ տեխնիկայով չեն մտնի, չեն քանդի, թե չէ ոտքով միշտ էլ կարող են մտնել, դեռ այն ժամանակ, երբ պատգամավոր էր, շատ մարդիկ մտել են այդ տարածք, հանգստացել են, ձուկ էլ են բռնել, ամեն ինչ էլ արել են, ոչ մեկը ոչ մեկին բան չի ասել, բայց հիմա բնությունը փաստացի վերացնում են, դա արդարացնել որեւիցե կերպ, անկախ նրանից, թե ումն է, ես չեմ կարող, դա, մեղմ ասած, բարոյական չէ, վանդալիզմ է բնության հանդեպ»:

Նշված հաղորդումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմեցինք Ոստիկանություն, որտեղից նշեցին, որ միայն հստակ ամիս-ամսաթիվը եւ հաղորդում ներկայացնող անձի տվյալները նշելու դեպքում կարող են պատասխանել հարցին: Դրանց վերաբերյալ տեղեկություն պաշտպանը խոստացավ տրամադրել ավելի ուշ:

Տպել
2576 դիտում

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել