Հայաստանը պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր. Նիկոլ Փաշինյան

Ընդհանրապես, ոչ միայն հանքարդյունաբերության, այլեւ՝ տնտեսության զարգացման մեր ռազմավարության մեջ նույնիսկ կորոնավիրուսից առաջ էլ կային պատկերացումներ, որ ՀՀ-ն, որքան հնարավոր է, պետք է լինի պատրաստի արտադրանքի, այլ ոչ թե հումք մատակարարող երկիր։ Այս մասին այսօր իր ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացի Տարոն Չախոյանը նշել էր, որ Հայաստանում, ինչպես նաև շատ երկրներում ստեղծված արտակարգ դրության պատճառով հայաստանյան և համաշխարհային տնտեսությունը վնասներ է կրում: «Ի՞նչ քայլեր է պատրաստվում նախաձեռնել կառավարությունը արտակարգ դրությունից հետո տնտեսության արագ վերականգման և ստեղծված նոր իրավիճակում համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի դիրքերի ամրապնդման համար: Ի՞նչ ուղղությամբ է գնալու ՀՀ կառավարությունը և ո՞րն է տնտեսության զարգացման ձեր հեղափոխական տեսլականը արդեն իսկ ստեղծված իրավիճակում։ Արդյո՞ք պետք չէ զարկ տալ մեր ներքին պաշարների՝ հանքարդյունաբերութան զարգացմանը և կարճ ժամանակամիջոցում հումքի փոխարեն պատրաստի արտադրանք սկսել արտահանել»,- գրել էր նա։

«Ընդհանրապես, դա ցանկացած երկրի տնտեսական զարգացման կարեւոր գրավականն է, որովհետեւ, պատկերացրեք՝ մենք հիմա նույն հանքաքարը, որ արտահանում ենք, դրանից մենք ՀՀ-ում ստանայինք ձուլակտորներ, պատրաստի արտադրանք։ Սա նշանակում է նոր աշխատատեղեր, նոր տեխնոլոգիաներ, նշանակում է, որ տնտեսական հումքի շրջանառությունը հնարավորինս երկար է պտտվում եւ մենք ունենում ենք ավելի ավելացված արժեքի հնարավորինս բարձր մակարդակ»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ երկրում կան մի քանի նախագծեր եւ իրենք նպատակադրված են, որ նաեւ մետալուրգիա լինի, ընդհանրապես, մշակվող արդյունաբերությունը զարգանա։ Նա հավելեց նաեւ, որ 2019  թվականի վերջին տասնամյակի համար աննախադեպ բարձր տնտեսական աճ է գրանցվել։ «Այստեղ շատ կարեւոր է արձանագրել, որ մշակող արդյունաբերությունը դարձավ մեր երկրի տնտեսության առաջատար ճյուղը։ Սա ասում եմ ցույց տալու համար, որ իրոք, ձեր նշած մտահոգությունը կամ առաջարկն արդեն իսկ կառավարության կողմից որդեգրված քաղաքականություն է»,- ասաց վարչապետը։ Ինչ վերաբերում է այն նախագծերին, որոնց նպատակը Հայաստանում, օրինակ, ձուլարան, մետալուրգիական ձեռնարկություններ ստեղծելն է, վարչապետի կարծիքով՝ այստեղ լինելու են բնապահպանական բանավեճեր։ «Իհարկե, ՀՀ-ն պետք է համապատասխանի բնապահպանական ամենաբարձր չափանիշներիին, բայց դա պետք չէ բացարձակ դարձնել, որովհետեւ հիմա այս շենքը, որտեղ ես նստած եմ, եւ բոլոր շենքերն իրենց մեջ հակաբնապահպանական տարր են պարունակում։ Այստեղ կարող էր չլինել շենք, կարող էին լինել ծառեր, կենդանիներ։ Այսինքն՝ քաղաքակրթության ցանկացած դրսեւորում հակաբնապահպանական տարր ունի։ Այլ բան, որ մենք քաղաքակրթության եւ բնապհպանության մեջ պետք է ճիշտ բալանս գտնենք, որովհետեւ ժամանակակից աշխարհում բնապահպանությունը, կարծում եմ, առաջնային խնդիրներից մեկն է եւ ՀՀ-ի համար նույնպես, բայց մենք բնապահպանությունը չենք հակադրում տնտեսության զարգացմանը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կարծում է, որ տնտեսությունը, արդյունաբերությունը պետք է զարգանան՝ հաշվի առնելով բնապահպանական այն ստանդարտները, որոնք գոյություն ունեն ժամանակակից աշխարհում։

Ինչ վերաբերում է ճգնաժամը հաղթահարելու իրենց տեսլականին, վարչապետի պնդմամբ՝ այստեղ կան կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրներ։ «Կարճաժամկետ առումով՝ խնդիր ենք դնում այս տարի հնարավորինս արագ եւ մեծ ծավալներով իրականացնել պետական կապիտալ ներդրումներ, դրանք ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են։ Երկարաժամկետ առումով՝ մենք կարծում ենք, որ մեր հիմնական ներդրման խնդիրը պետք է լինի մարդկային ռեսուրսի զարգացումը, տեխնոլոգիայի եւ գիտելիքի զարգացումը։ Ժամանակակից աշխարհում տնտեսության զարգացման կարեւորագույն ռեսուրսը մարդն է եւ իր հմտությունները»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ շատ է կարեւորում, որ երիտասարդությունն արձանագրի, թե որտեղ է աղքատության եւ բարեկեցության սահմանը։ «Դա գիտելիքն է, հմտությունը, եւ ժամանակակից աշխարհում հենց գիտելիք, կրթություն եւ հմտություն ունեցող մարդիկ են հաջողակ։ Իհարկե, մեր երկրի պատմության ընթացքում ցավոք սրտի հաջողության եւ հարստության սիմվոլները միշտ չէ, որ կապվել են դրանց հետ, բայց ժամանակակից աշխարհի օրինակն եմ ուզում ցույց տալ։ Եթե մենք 30 տարի առաջ տեսնեինք, թե ովքեր են աշխարհի ամենահարուստ մարդիկ, մենք այնտեղ կտեսնեինք նավթային մագնատներ եւ այս կարգի գործունեություն ծավալող մարդիկ, իսկ այսօրվա հարուստ մարդկանց  ճնշող մեծամասնությունը գիտության, տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեությամբ  զբաղվող մարդիկ են»,- նկատեց վարչապետը։

Նա հավելեց նաեւ, որ հիմա նախապատրաստում են մինչեւ 2050 թվականի ՀՀ ռազմավարության իրենց տեսլականը եւ այնտեղ կա մի դրույթ, ըստ որի պետք է կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ։

«Մեր պատկերացումները ճգնաժամից առաջ եւ հետո մեծ հաշվով չեն փոխվել, եւ սա նշանակում է, որ մեր ռազմավարական պատկերացումները, որոնք մենք որդեգրել էինք ճգնաժամից առաջ, ընդհանուր առմամբ համապատասխանում են նաեւ այսօրվա եւ վաղվա մարտահրավերներին, եւ մենք պետք է կամք ունենանք այդ մարտահրավերներին դիմակայելու եւ մեր ռազմավարությունը հետեւողականորեն շարունակելու համար»,- եզրափակեց Փաշինյանը։

Տպել
1626 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել