Իտալիայի ֆուտբոլի առաջնության թիմերը պատրաստվում են մրցաշրջանը վերսկսելուն

Իտալիայում՝ կորոնավիրուսի պատճառով աշխարհում ամենաշատը տուժած երկրներից մեկում, պատրաստվում են ֆուտբոլի առաջնության 2019-20 մրցաշրջանը վերսկսելուն: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում կատարելով իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին: Այս շրջանում ակումբները ծրագրեր են մշակում, թե ինչպես են սկսելու մարզումներն ու խաղերը:

Քննարկվում է վերսկսման 3 հնարավոր ժամկետ: Տարբերակներից են մայիսի 24-ը, 31-ը եւ հունիսի 7-ը: Ինչ վերաբերում է անցկացման կարգին, ապա նախագծերից մեկն է թիմերին հավաքել Հռոմոմ, 45 օրվա ընթացքում կարճ հավաք կազմակերպել, խաղերն անցկացնել Հռոմում ու դրա շրջակայքում: Ըստ այս տարբերակի՝ չեն լինելու ո՛չ հանդիսականներ, ո՛չ էլ լրագրողներ, ֆուտբոլիստներն էլ պարբերաբար կորոնավիրուսի թեստ են հանձնելու: Այսպես նախատեսվում է նվազագույնի հասցնել շփումներն ու ավարտին հասցնել առաջնությունը:

Ըստ մամուլի՝ ամենամեծ խնդիրը, որն այս պարագայում կարող է առաջանալ, կապված է արտասահմանցի խաղացողների հետ: Նրանցից շատերն այս ընթացքում մեկնել են իրենց հայրենիք եւ Իտալիա վերադառնալուց հետո պետք է 14-օրյա ինքնամեկուսացման ենթարկվեն:

Ա Սերիայի որոշ թիմերի մինչեւ առաջնության ավարտը մնացել է 13, որոշ թիմերի՝ 12 խաղ: Առաջատարը «Յուվենտուսն» է, որ ունի 63 միավոր: «Լացիոն», որը փորձում է 20 տարվա դադարից հետո նվաճել չեմպիոնի տիտղոսը, հետ է մնում ընդամենը 1 միավորով: «Ինտերը» եզրափակում է լավագույն եռյակը (54 միավոր): «Ռոման», որտեղ հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, 5-րդ տեղում է: Ունի 45 միավոր: Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականից հետ է մնում 3 միավորով: Այդ տեղն այս պահին զբաղեցնում է «Ատալանտան»:

Իսպանիան, որը նույնպես կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է, եւս ակտիվորեն աշխատում է առաջնությունը վերսկսելու ուղղությամբ: Այստեղ նախատեսում են 27-րդ տուրից հետո դադարեցված առաջնությունը շարունակել մայիսի 29-ից կամ հունիսի 6-ից:

Գերմանիան այս հարցում առաջ է ընկել: Մի շարք ակումբներ արդեն մարզվում են: Նրանք պահպանում են հիգիենայի եւ սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները: Ըստ նախնական ծրագրի՝ Բունդեսլիգան պետք է վերսկսվի ապրիլի 30-ից:

Տպել
1945 դիտում

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները՝ պահպանվել

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել