Նայած՝ ով ինչպես է ընկալում «Ապրիլյանի» հանձնաժողովը

Այս օրերին հանրության տարբեր շրջանակներում լայնորեն քննարկվում է այն հարցը, թե պե՞տք է արդյոք սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, թե ոչ։ Իրականում այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե որն է այդ հանձնաժողովի գործունեության նպատակը՝ հանրության տարբեր շրջանակների կարծիքով։ Նրանք, ովքեր կարծում են կամ համոզված են, որ այդ հանձնաժողովի աշխատանքն ընդամենը ներքաղաքական պայքարի բաղադրիչ է եւ իշխանությունների կողմից օգտագործվում է որպես նախկիններին զսպելու միջոց, բնականաբար՝ պիտի համարեն, որ հիմա դրա ժամանակը չէ, պետք է սառեցնել ներքաղաքական առճակատումները եւ ողջ ուշադրությունը կենտրոնացնել կորոնավիրուսի համաճարակի ու դրա հետեւանքների հաղթահարման վրա։ Ու սա միանգամայն ընկալելի դիրքորոշում է, որովհետեւ նման մարտահրավերների դեպքում ներքին միասնությունը չափազանց կարեւոր է։

Բայց արդյո՞ք խորհրդարանական այդ հանձնաժողովը քաղաքական գործիք է, թե՞ միանգամայն այլ՝ շատ ավելի կարեւոր նպատակներ է հետապնդում։ Բանն այն է, որ անկախ նրանից, թե կոնկրետ այդ հանձնաժողովը հարցերի ինչ շրջանակ ու ինչ ժամանակահատված է ուսումնասիրում, 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց պատասխաններն առ այսօր հստակ չեն։ Խոսքը միայն այդ չորս օրերի մասին չէ, խոսքը միայն այն մասին չէ, թե այդ օրերին ով ինչպես էր կատարում իր պարտականությունները, ովքեր կամ որ կառույցներն ինչ հարցերում թերացան, որ ծառայություններն ինչ արդյունավետությամբ աշխատեցին եւ այլն։ Խոսքը նաեւ այն մասին է, թե ընդհանրապես ինչպե՞ս հնարավոր դարձավ այդ պատերազմը, դրան նախորդած տարիների ընթացքում ի՞նչ սխալներ էինք թույլ տվել տարբեր ոլորտներում, որո՞նք էին ռազմավարական բացթողումները, եւ այսպես շարունակ։ Իսկ այս հարցերի պատասխաններն օր առաջ ստանալը չափազանց կարեւոր է հատկապես հիմա, երբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը նույնքան բարձր է, որքան չորս տարի առաջ, իսկ արտաքին միջավայրն Ադրբեջանի համար նույնիսկ ավելի նպաստավոր է, քան այն ժամանակ (հիմա աշխարհը զբաղված է կորոնավիրուսի համաճարակով ու դրա հարուցելիք տնտեսական ճգնաժամը կանխելու ուղիներ փնտրելով)։ Գուցե խորհրդարանական հանձնաժողովը լավագույն հարթակը չէ, գուցե կարելի էր այս հարցերի պատասխանները ստանալ ավելի պրոֆեսիոնալ կառույցի ստեղծման միջոցով, բայց համաձայնվեք՝ չի կարելի նախորդ պատերազմի հարուցած հարցերն անպատասխան թողնել այն դեպքում, երբ առկա է նոր պատերազմի վերսկսման որոշակի հավանականություն։

Մի խոսքով՝ ակնհայտ է, որ հանձնաժողովի նպատակը ոչ թե ապրիլյան պատերազմի օրերին կատարված հնարավոր սխալների հեղինակներին բացահայտելն ու պատժելն է, այլ առաջիկայում դրանց  կրկնությունը բացառելը։ Այսինքն՝ հանձնաժողովի գործունեության արդյունքում մենք պիտի ստանանք այդ իրադարձությունների ամբողջական եւ օբյեկտիվ պատկերը, ու դա մեզ անպայման կօգնի բարձրացնել մեր մարտունակությունը։ Ընդ որում՝ այս հարցում պիտի շահագրգռված լինեն նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու զինվորական հրամանատարները, որովհետեւ մեզ բոլորիս միավորող ավելի կարեւոր նպատակ պարզապես գոյություն ունենալ չի կարող։

Ինչ վերաբերում է ներքաղաքական լարվածության հնարավոր աճին, ապա դա փոքր-ինչ արհեստական վտանգ է եւ արհեստականորեն էլ ուռճացվում է։ Վերջին հաշվով՝ խոսքը նախաքննության մարմնի մասին չէ, զինվորական տրիբունալի մասին չէ, ընդամենը խորհրդարանական հանձնաժողովի մասին է, որը փորձելու է տալ հանրությանը վաղուց հուզող հարցերի պատասխանները։

Տպել
3058 դիտում

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան