Հեռախոսի միջոցով տեղորոշման արդյունքում 3029 պոտենցիալ վարակակիր է բացահայտվել․ Տիգրան Ավինյան

ՀՀ կառավարությունը որոշել է արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ որոշումը երկարաձգել, քանի որ չեն վերացել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրության հայտարարմանը։ Այս մասին այսօր ԱԺ-ի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ անհնար է վարակն ամբողջովին վերացնել, մինչդեռ դրա դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամիսներ անց, եթե ոչ՝ 1 տարի անց։ Ավինյանի պնդմամբ՝ պետությունների ձեռնարկած միջոցառումները մեծ մասամբ միտված են անորոշությունները կառավարելուն. հասարակությունները կանգնած են կարեւոր երկընտրանքի առջեւ՝ փորձել խուսափել մեծաքանակ զոհերից եւ դանդաղեցնել վարակի տարածման արագությունը՝ միաժամանակ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը կամ թույլ տալ վարակի արագ տարածում՝ մարդկանց մոտ ձեւավորելով դիմադրողականություն՝ հնարավոր դարձնելով արագ վերադարձը բնականոն կյանքին։ «Երկուսն ունեն իրենց սոցիալական, տնտեսկան եւ քաղաքական գինը, սակայն պետությունների գերակշիռ մասը դեռեւս գնում է առաջին ուղղությամբ՝ չբացառելով որեւէ պահի անցնելու երկրորդ տարբերակին»,- ասաց նա։

Ավինյանը շեշտեց, որ ՀՀ-ում վարակի տեսանկյունից ռիսկայնության իմաստով մշտական բնակչության 12 տոկոսը կամ ավելի քան 353 հազար մարդ համարվում է ռիսկային խումբ՝ ըստ տարիքի՝ անկախ առողջական վիճակից։ «Խրոնիկ հիվանդությունների մասով՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող անձանց թիվը ՀՀ-ում 77,418 է, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցողների թիվը՝ 71,025, հիպերտենզիա ունի 145,408 քաղաքացի»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ սրանք միայն գրանցված, հայտնի թվերն են։ Նա շեշտեց նաեւ, որ ամենառիսկային գոտում են գտնվում այն անձինք, որոնք ունեն մի քանի խրոնիկ հիվանդություն եւ գտնվում են բարձր տարիքային խմբում։

«15-75 տարեկան աշխատանքային ռեսուրսների մեջ զբաղված բնակչության ավելի քան 50 տոկոսը առեւտրի եւ ծառայության ոլորտում է, զբաղված բնակչության մեջ 60 տարեկանից բարձր անձինք կազմում են մոտ 137 հազար մարդ»,- ասաց Ավինյանը։

Ավինյանը, ներկայացնելով վիճակագրությունը, հայտարարեց, որ եթե ոչ մի միջոցառում չիրականացվեր, այս պահին ՀՀ-ում կունենայինք մոտ 30 հազար վարակված անձ եւ 100-ավոր մահեր։

«Խիստ սահմանափակումների արդյունքում մենք ունեցել ենք մի պատկեր, որը մեզ ապացուցել է՝ դրանք էֆեկտիվ են, եւ դրանից հետո մարդկանց շարժն օրվա պիկ ժամերին ընկել է մոտ 40 տոկոսով։ Մեր հիմնական եզրակացություններն են եղել, որ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը մարտի 23-ի շրջանում կազմել է 1,2-1,3, մարտի 31-ից հետո՝ 0,8-0,9»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է բջջային կապի միջոցով մարդկանց տեղորոշման գործիքակազմի կիրառմանը, Ավինյանը նշեց՝ այս պահին 315 արձանագրված հիվանդից բացահայտվել է 3029 պոտենցիալ ինքնամեկուսացող անձանց շրջանակ։ «Այդ անձանց հետ կապ է հաստատվել, եւ նրանք չեն գտնվել համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ցուցակներում, որը նշանակում է՝ նրանք 3029 հավելյալ անձ են, որոնք պոտենցիալ վարակակիր կարող են լինել»,- ասաց Ավինյանը։

Նա նաեւ շաշտեց, որ մեծ թափով ստացվել են հավելվածի միջոցով ստացված տեղեկատվության վերլուծությունները․ այս պահին կա հավելվածի մոտավորապես 60 հազար ներբեռնում։ «4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում, այս փուլում կապ է հաստատվել 1600-ից ավելի անձանց հետ, ավելի խոր վերլուծության արդյունքում 21 հոգի թիրախավորվել է, նրանցից 4 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս»,- հայտարարեց փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր հրավիրված արտահերթ նիստում միաձայն ընդունեց Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ։

Տպել
4931 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը