«Բարսելոնան» կործանման եզրին է. վստահ են ԶԼՄ-ները եւ նախագահի թեկնածուն

Իսպանական լրատվամիջոցները վստահեցնում են՝ կորոնավիրուսի պատճառով համաշխարհային ֆուտբոլի գրանդ «Բարսելոնան» բարդ ժամանակաշրջան է ապրում եւ միակը չէ: «Բարսան» ներքին լուրջ կոնֆլիկներ ունի: 2021 թ. սպասվում են նախագահի ընտրությունները, եւ ակումբը բաժանվել է 2 ճամբարների: Մի կողմում գործող նախագահ ժոզեպ Բարտոմեուն է, իսկ մյուսում՝ նրա ընդդիմադիրները:

«Կապտանռնագույնների» ներքին խնդիրների վերջին վկայություններից է նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտի հայտարարությունը: Վերջինս բաց նամակ է գրել՝ պնդելով, որ «Բարսան» սննկացման ու բարոյահոգեբանական կործանման եզրին է: Ըստ նրա՝ ակումբը ճգնաժամից դուրս բերելու մասին մտածելու փոխարեն ներկա նախագահը վերափոխում է ղեկավար կազմի ձեւաչափը իշխանությունը պահելու նպատակով: Նա ընդգծում է, որ դրա փոխարեն ակումբը պետք է հիմա աշխատեր սպորտային նպատակներին հասնելու ու դրանց ուղղված նախագծերը կյանքի կոչելու վրա: Ֆոնտը նաեւ նշում է, որ ղեկավարությունը թերանում է սպորտային ճիշտ քաղաքականություն վարելու հարցում:

«Բարսայում» տարաձայնություններ սկսվել են դեռ 2017 թվականից, երբ ոչ միանշանակ ընդունվեց բրազիլացի հայտնի հարձակվող Նեյմարին ՊՍԺ-ին վաճառելու որոշումը: Մինչեւ հիմա ոչ բոլորն են համակերպվել դրա հետ, ու հաճախ է խոսվում բրազիլացու վեարդարձի հավանականության մասին: «Բարսայում» առկա տարաձայնությունների մասին ավելի հաճախ լրատվամիջոցներում սկսվեցին հրապարակումներ լինել հատկապես ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանում: Օրինակ, գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացումից հետո մամուլով հեռակա բանավեճ եղավ սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի եւ թիմի ավագ Լիոնել Մեսսի միջեւ: Աբիդալն առանց կոնկրետ անուններ նշելու՝ անհասցե, հայտարարել էր, որ թիմի մի շարք խաղացողներ դժգոհ են եղել Վալվերդեից: Սա Մեսսսին դուր չէր եկել, եւ արգենտինացին կոշտ էր արձագանքել: Ի վերջո նրանց միջեւ խնդիրը հարթել էր Բարտոմեուն:

Մեծ աղմուկ էր բարձրացել նաեւ այն ժամանակ, երբ տեղեկություն էր տարածվել, ըստ որի, Բարտոմեոուն PR ընկերության էր վարձել, որը պետք է զբաղվեր իր վարկանիշի բարձրացմամբ: Դրա շրջանակներում ընկերությունը պետք է վարկաբեկեր ակուբում մեծ հեղինակություն ունեցող մի շարք դեմքերի, որոնք հակասությունների մեջ էին նրա հետ, այդ թվում՝ պետք է «սեւացնեին» Մեսսին ու եւս մեկ աստղային ֆուտբոլիստի՝ Ժերար Պիկեի անունը:

Վերջերս ղեկավարների ու խաղացողներ միջեւ բախում եղավ աշխատավարձերի համար: Ինչպես եվրոպական շատ այլ ակումբներ, «Բարսան» էլ կորոնավիրուսի տարածման պատճառով եկամուտների կորուստներ է ունենում ու որոշել էր կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը: Սկզբում խոսակցություններ կային, ըստ որոնց, խաղացողները չեն ցանկանում ընդառաջել ու աջակցել ակումբին: Ի վերջո ֆուտբոլիստներն ընդունեցին 70% կրճատումը, սակայն Մեսսին հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ: Նա գրառում կատարեց՝ զարմանք հայտնելով, որ ակումբում կան մարդիկ, որոնք փորձում էին իրենց վրա ճշնում գործադրել, որպեսզի իրենք անեն այն, ինչ առանց այդ էլ պատրաստ էին անելու:

Վերջին լուրջ սկանդալն ակումբի շուրջ անցած շաբաթ էր. ղեկավար անձնակազմի 6 տնօրեններ, որոնք դեմ են Բարտոմեուին, հրաժարական տվեցին:

Տպել
1619 դիտում

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը