Ով է կազմակերպելու «Զվարթնոց»-ի մաքրությունը. մրցույթին մասնակցած 4 կազմակերպություններից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումն իրականացնող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի շենքերի եւ տարածքների մաքրման աշխատանքների կազմակերպման համար հայտարարված մրցույթում այս տարի ոչ մի ընկերություն չի հաղթել:

Մրցույթը կայացել էր 2020 թվականի փետրվարի 3-ին, որին մասնակցել է 4 ընկերություն՝ «Սկայ գրուպ» ՍՊԸ-ն, «Քլիներս» ՍՊԸ-ն, «Քլինյան» ՍՊԸ-ն եւ «Ֆեկա Լյուքս» ՍՊԸ-ն, որը, ի դեպ, վերջին շուրջ 10 տարիներին օդանավակայանում մաքրման աշխատանքներ իրականացնող ընկերությունն է: 

Մրցույթին մասնակցած «Սկայ գրուպ» ընկերության փոխտնօրեն Անի Մաթեւոսյանը, որը դիմել է «Հայկական ժամանակին», վստահեցնում է, որ մրցույթին մասնակից ընկերությունների ներկայացրած տվյալները պատշաճ չեն ուսումնասիրվել:

Մեզ հետ զրույցում Անի Մաթեւոսյանը հայտնեց, որ փետրվարին կայացած մրցույթի արդյունքներով ոչ մի մասնակից կազմակերպություն որակավորում չի ստացել, այդ թվում՝ իրենցը: Նա նշեց, որ մրցույթին պատրաստվել էին շատ լուրջ ու բոլոր պայմաններով բավարարում էին պահանջներին: «Մեր կազմակերպությունը որակավորում չի ստացել այն պատճառաբանությամբ, որ նվազագույնը 5 տարվա մասնագիտական փորձառություն չունի: Չնայած մենք ներկայացրել էինք բոլոր համապատասխան փաստաթղթերը, որ 2015 թվականից կատարել եւ կատարում ենք մաքրման աշխատանքներ: 5 տարվա փորձն ունենալու փաստերը ներկայացրել ենք՝ թե՛ հարկային ապրանքագրերը, թե՛ հանձնման ակտերը, թե՛ պայմանագրերը, այլ հարց է, որ նրանք փաստաթղթերը չեն ուսումնասիրել»,- ասաց ՍՊԸ փոխտնօրենը:

Մրցույթին մասնակցած «Ֆեկա Լյուքսը»-ը, որը տասնյակ տարիներ օդանավակայունում մաքրություն է կազմակերպել, նույնպես չի ստացել որակավորում: Ինչպե՞ս է այդ կազմակերպությունն այդքան տարի աշխատել ու ծառայություն մատուցել: Այսօր նոր չափորոշիչնե՞ր են դրված, թե՞ վերոնշյալ կազմակերպությունն է սկսել թերանալ իր աշխատանքում. փորձեցինք ճշտել օդանավակայանի լրատվական ծառայությունից: Այս եւ մնացած հարցերին պատասխանելու համար «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել:

Ստացված պատասխան գրության մեջ երկար տարիներ օդանավակայանում մաքրություն իրականացրած «FEKA LUXS»-ի մասին մեր հարցն անպատասխան է մնացել: Օդանավակայանից հայտնեցին, որ մրցույթի մասնակիցների հայտերում հրավերով սահմանված որակավորման չափանիշների հետ անհամապատասխանություններ են եղել: «Նպատակ ունենալով ապահովել ազատ եւ բարեխիղճ մրցակցություն ու գնման գործընթացը կազմակերպել ոչ խտրական հիմունքներով՝ ստիպված ենք եղել բոլոր մասնակիցներին հայտարարել չորակավորված»,- հայտնում են նրանք:

Նշենք, որ մենք կապ էինք հաստատել նաեւ «Ֆեկա Լյուքս»-ի անմիջական ղեկավարության հետ եւ հարց ուղղել, թե ինչպե՞ս են այդքան տարի աշխատել ու ծառայություն մատուցել, եւ հիմա նոր է պարզվել, որ չափորոշիչներին չեն համապատասխանում: Հետաքրքվել էինք նաեւ՝ մասնակցելու են հաջորդ մրցույթին, թե այլեւս չեն կարող: Մեր հեռախոսազանգին պատասխանեց ընկերության փոխտնօրենը, սակայն չցանկացավ որեւէ հարցի պատասխանել:

Իսկ ինչ վերաբերում է բողոքող «Սկայ գրուպ»-ին, «Հայկական  ժամանակը» գրավոր հարցման մեջ նշել էր, որ որակավորում չստացած ընկերության տնօրինությունը բարձրաձայնում է, որ մրցույթը պատշաճ կերպով չի իրականացվել: Հետաքրքրվել էինք, թե մրցույթին մասնակից ընկերութունների փաստաթղթերը պատշաճ ուսումնասիրման ենթարկվե՞լ են, թե՞ ոչ, քանի որ որակավորում չտալու հիմքում նշվել է պատճառաբանություն, որը, ըստ «Սկայ գրուպի» նեկայացրած փաստաթղթերի, անհիմն է:

Օդանավակայանից մեր այս հարցի վերաբերյալ հայտնել են, որ «Սկայ գրուպ»-ը բողոք է ներկայացրել իրենց, ինչն էլ ներկայումս քննության փուլում է: Նաեւ նշել են, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն մրցույթն անցկացրել է՝ ընկերության գնումների գործընթացի կարգի համաձայն: Իսկ մեր այն հարցը, թե հաջորդ մրցույթը ե՞րբ է լինելու, եւ արդյո՞ք հնարավորություն ունեն նույն 4 ընկերությունները կրկին մասնակցելու, մնացել է անպատասխան:

Տպել
3669 դիտում

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան

Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (տեսանյութ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար