Թուրքիան շրջանցել է Չինաստանին՝ վարակակիրների թվով. ուր է անհետացել Էրդողանն ու ինչու են հալածում լրագրողներին

Կիրակի օրը՝ ապրիլի 19-ին, Թուրքիան առաջ անցավ Չինաստանից՝ Covid-19-ով վարակակիրների թվով: Բայց չնայած համաճարակի մասշտաբներին, թուրքական իշխանությունները դեռեւս չեն հայտարարում կարանտին ողջ երկրի տարածքով, քանի որ վախենում են երկրի տնտեսության՝ փակուղու առաջ կանգնելու վտանգից, գրում է BBC-ն:

Վիրուսի շուրջ նաեւ քաղաքական դրամա է հասցրել հասունանալ. Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետները պարետային ժամի մասին իմացել են քաղաքային լրատվությունից միայն, ՆԳՆ-ն հետաքննել է նրանց գործողությունները, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորել է հանրային կյանքից:

Ինչպես ցանկացած մասսայական իրադարձության ժամանակ, այնպես էլ հիմա, Թուրքիայում լրագրողներին ձերբակալում են քննադատական հրապարակումների համար, իսկ պատգամավորները ցանկանում են սոցցանցերի նկատմամբ վերահսկողությունը ավելի խստացնել:

Իրականության հետ առերեսումն ու ձախողումը

Համաճարակի վախեցնող իրականության մասին թուրքերը կասկածներ ունեին դեռ փետրվարին, երբ համաճարակը բռնկվեց հարեւան Իրանում: Կարճ ժամանակ անց Իրանի հետ սահմանը Թուրքիան փակեց, սակայն երբ մարտի 11-ին Թուրքիայում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան թերագնահատեց առկա վտանգը:

«Կորոնավիրուսն այդքան ուժեղ չէ, որ մտնի Թուրքիայի կանխարգելիչ միջոցառումներից ներս»,-ասել էր Քոջան:  Սակայն շուտով նա էլ թողեց լավատեսությունն ու մարտի 23-ին քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում  խոստովանեց, որ համաճարակը ներառել է ամբողջ Թուրքիան:

Ապրիլի 10-ին թուրքական 31 քաղաքաներում կարանտին սահմանվեց, այդ թվում՝ Ստամբուլում եւ Անկարայում:Արտասովոր այս իրավիճակը երկրում իրական քաոսի պատճառ դարձավ: Բանն այն է, որ կարանտին սահմանելու մասին Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր ապրիլի 9-ին՝ կարանտինային ռեժիմի ուժի մեջ մտնելուց 2 ժամ առաջ, քաղաքապետներին տեղյակ չէին պահել, բնակչության շրջանում էլ կարանտինը խուճապի ու խառնաշփոթի պատճառ դարձավ:

Համացանցը կարճ ժամանակում լցվեց կադրերով, որտեղ մարդիկ խանութներում կուտակվել էին տասնյակներով, խուճապահար գնումներ էին կատարում, փողոցներում սովորականից մարդաշատ էր, արդյունքում՝ վիճաբանություններն ու ծեծկռտուքները մի քանի տասնյակ: Այսպիսով, պարետային ժամը ձախողվել էր, այդ ամենի հետեւանքով հրաժարական տվեց երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն: Նախագահ Էրդողանը Սոյլուին Անկարայից Ստամբուլ կանչեց, ապա անձնապես խոսելուց հետո հայտարարեց, որ հրաժարվում է ընդունել վերջինիս հրաժարականը:

Ո՞վ է իրականում իշխանությունը

Ստամբուլում՝ եվրոպական ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկում կարանտինի եւ պարետային ժամի սահմանումից հետո, միայն պաշտոնական տվյալներով,  խանութներ է ներխուժել 270 հազար մարդ:

Թուրքիայի տնտեսությունը վայրէջքային փուլ էր մտել դեռ 2019-ի գարնանը ՝ թուրքական լիրայի եւ ֆոնդային բորսայի անկումից հետո, տոկոսադրույքների բարձրացման եւ գնաճի ֆոնին: Ընդդիմությունը կարծում է, որ սա խնդրի մի մասն է. Երկրի ֆինանսական քաղաքականությունը որոշում է նախարար եւ գլխավոր գանձապահ Բերատ Այբարակը՝  նախագահի փեսան (նա ամուսնացած է Էրդողանի ավագ դստեր հետ):

Անհավասարությունն ու տնտեսական ճգնաժամը ուղեկցվում են կենտրոնական և տեղական իշխանությունների միջեւ մրցակցությամբ: Ստամբուլում գործում են սոցիալական ծառայություններ. բացվելեն անվճար ճաշարաններ, իսկ քաղաքային իշխանությունները եւ բարեգործական ընկերություններն օգնում են ամենաաղքատներին: Բայց նախագահը չի սիրում ինքնագործունեություն: Օրինակի համար կարելի է նշել, որ Անկարայի ու Ստամբուլի քաղաքապետարանների նկատմամբ երկրի ՆԳՆ-ն քննություն է սկսել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար հանգանակություն կազմակերպելու պատճառով: Նշվում է, որ իբր, քաղաքապետարաններն իրենց այս քայլը չեն համաձայնեցրել իշխանության հետ, 2 քաղաքապետարանների հաշիվները սառեցվել են, իսկ Էրդողանը հայտարարել է միջոցների հանգանակության սեփական նախաձեռնության մասին:

Ստամբուլի քաղաքապետը հայտնել է, որ իրենց հաշիվների սառեցման պային իրենք արդեն 900 հազար լիրա (մոտ 130 հազար դոլար) են ստացել, սակայն Էրդողանը մեղադրել է 2 քաղաքներին՝ պետության ներսում պետություն ստեղծելու հանդգնության մասին: Այստեղ ուշագրավ է նաեւ այն, որ 2 քաղաքապետերն էլ ընդդիմադիր Հանրապետական կուսակցության անդամ են: Նրանք պահանջում են նախագահից՝ իրենց քաղաքներում մշտական կարանտին սահմանել, իսկ առհասարակ, ըստ նրանց, լավ կլիներ ամբողջ երկրում համազգային մեկուսացում հայտարարել՝ ինչպես Իտալիայում կամ Ֆրանսիայում է: Փոխարենը երկրի 31 համայնքներում արգելվում է տնից դուրս գալ ոչ աշխատանքային օրերին, իսկ աշխատանքային օրերին՝ 65-ից բարձր տարիքի անձանց միայն:

Ձերբակալություններ՝ լայքերի համար

Քաղաքապետերի ինքնագործունեությունների համար պատիժներից առավել խիստ է սոցցանցերի նկատմամբ վերահսկողությունը: Երկրի ՆԳՆ-ն ունի սեփական թիմերը՝ սոցցանցերի քննադատական հոդվածների ու գրառումների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: Այդ գրառումների հեղինակների, ինչպես նաեւ գրառումները հավանողների (լայքողների) նկատմամբ քննություն է սկսվում: Միայն 1 ամսում Թուրքիայի ոստիկանությունը ավելի քան 3500 «պրովակացիոն» գրառում է հայտնաբերել կորոնավիրուսի թեմայով, 616 անձի նկատմամբ գործ է հարուցվել, ձերբակալվել է 229 մարդ, որոնց թվում մեծաթիվ են լրագրողները:

Այս հալածանքները մեծամասամբ իրականցվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անմիջական հրահանգներով ու պահանջներով: Թուրքիան արդեն վաղուց է ավտորիտար պետության համբավ վայելում, եւ դա կոտրել հնարավոր չէ՝ անգամ կորոնավիրուսի օրերին:

Էրդողանը երկիրը կառավարում է 2003-ից, սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկիրը դարձել է նախագահական, ինչի արդյունքում նա երկրի նախագահի պաշտոնում է լինելու առնվազն մինչեւ 2029 թվականը: Էրդողանը սիրում է ճառեր, ելույթներ, քննադատություններ, ասուլիսներ, սակայն համաճարակի բռնկումից ի վեր նա գրեթե անհետացել է հանրային հարթակներից: Պատճառները գրեթե անհայտ են:

Նշենք, որ ապրիլի 19-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի հաղորդած տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 86․306-ի։

Այսպիսով, Թուրքիան վարակակիրների թվով անցել է Չինաստանին (82.735)  եւ այս ցուցանիշով հայտնվել աշխարհի երկրների 7-րդ հորիզոնականում։  Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում  կորոնավիրուսից երկրում մահացել է 2017 մարդ:

Տպել
3236 դիտում

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա